ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը մտածում է փոխել թանգարան-ինստիտուտի անունն ու վերախմբագրել Ապրիլ 24-ի ոգեկոչման օրվա խորհուրդը 09/25/2020 22:46 | Վերլուծություններ
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, պարզվում է, նոր հանձնարակական ունի։ Նա թանգարանի անունը փոխելու մասին է մտածում։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նա ուզում է փոխել ոչ միայն թանգարան-ինստիտուտի անվանումը, այլ նաև ապրիլի 24-ի ոգեկոչման և հիշատակի օրը վերանվանել ոգեկոչման և, ուշադրություն, ինքնապաշտպանության օր։ Այսինքն, ըստ Հարություն Մարությանի երևակայության, ստացվում է այսպես՝ «Ինքնապաշտպանական մարտերի հերոսների և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» և «Ինքնապաշտպանական մարտերի հերոսների և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։
Առաջին հայացքից ոչ այնքան վտանգավոր այս նախաձեռնության հիմքերում պաշտոնական Անկարայի՝ Ցեղասպանության վերաբերյալ պայթյունավտանգ ականի գործառույթ իրականացնող կոշտ ժխտողականության թեզն է դրված, ըստ որի՝ ըմբոստ հայերին տեղահանելու իրենց բարի նպատակները պայմանավորված են եղել հայկական կողմի «ապստամբ դավաճանությամբ»։
Թրքական կողմի հերթական պատվերն ինչ-որ կերպ հիմնավորելու, կամ ավելի ճիշտ՝ փաթեթավորելու համար, Հարություն Մարությանն իր հրապարակային ելույթներում տարատեսակ փաստարկներ է հորինում։ Պարզվում է, հեղինակավոր կառույցի վերանվանման, ինչպես նաև՝ հայերի մեծ ցավի մասին պատմող և հիշատակի օրվա խորհուրդը վերախմբավորելու նպատակով Հարություն Մարությանի համար որպես հիմք կարող է ծառայել ո՛չ ավել, ո՛չ պակաս, ասենք, հետևյալ փաստարկը (մեջ.). «Հայոց Ցեղասպանության թանգարան այցելող աշակերտներն ու ուսուցիչները գերադասում են գիտաշխատողներից հաղորդումներ լսել Հայոց Ցեղասպանության տարիներին տեղ գտած ոչ թե կորուստների, այլ պայքարի դրսևորումների, երիտթուրքական հանցագործներին պատժելու գործողությունների մասին»։ Ուրեմն, կամ այս մարդը տեղյակ չէ, որ հայերի անպարտելի, քաջարի, ըմբոստ ու ապստամբ ոգին դրսևորող թանգարան մենք վաղուց ունենք՝ Սարդարապատի Հերոսամարտի հուշահամալիրին կից՝ «Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան»-ը, որտեղ այցելող աշակերտներն ու նրանց ուղեկցող ուսուցիչները բազմաթիվ հերոսական պատմական դրվագների կարող են ականատես լինել, կամ սա իրեն էշի տեղ է դրել (ամենայն հավանականությամբ գործ ունենք երկրորդ դեպքի հետ)։
Արդեն զարմանալի չի թվում նույնիսկ այն հանգամանքը, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի կողմից թույլ տրվող այսօրինակ բացթողումների մասին բարձրաձայնում են կառույցի հոգաբարձուների խորհրդի՝ գիտական բարձր աստիճան ունեցող անդամները։ Այն մասին, որ Հարություն Մարությանը ցանկություն է հայտնել վերախմբագրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվանումը, «Փաստինֆո» լրատվականը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ զրույցում։ Պատմաբանն ասում է՝ թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստում Մարությանի այս առաջարկն դժգոհության ալիք է բարձրացրել.«Ես անձնապես այն կարծիքին եմ, որ այդպիսի թանգարան մենք արդեն ունենք՝ Սարդարապատի հուշահամալիրում, որն, ինքն իրենով ինքնապաշտպանության թանգարան է և ներառում է ոչ միայն 1919 թվականի ինքնապաշտպանական մարտերի մասին պատմող դրվագներ, այլ իր մեջ պարունակում է նաև նախորդ շրջանների ինքնապաշտպանական մարտերի նկարագիրը։ Բայց Հարություն Մարությանը պնդում է, որ չի ցանկանում մենք զրկվածի, զարկվածի, լալկանի նկարագրով ներկայանանք աշխարհին և առաջարկում է Հայոց Ցեղասպանության թանգարան- ինստիտուտը վերանվանել նաև ինքնապաշտպանության անունով,-ասում է Աշոտ Մելքոնյանը և հավելում,- ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում այս առաջարկը, որին ես, որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, խիստ դեմ եմ արտահայտվել՝ երբ Ցեղասպանության թեմայի ենթատեքստում մենք խոսում ենք ինքնապաշտպանության մասին, թուրքական կողմը դրանից տրամաբանորեն կարող է բխեցնել նաև տեղահանություն և կոտորածի խնդիրը, հիմա էլ հորջորջելով, թե, ահա, տեսեք՝ այդ դուք, հայերդ ապստամբեցինք, այնպես, ինչպես Վանում տեղի ունեցավ 1915 թվականի ապրիլի 7 –ին, ինչի համար էլ մենք ձեզ տեղահանեցինք ավելի ապահով վայրեր։ Այնպես որ, այս մոտեցումը ես, որպես պատմաբան, անընդունելի եմ համարում»։
«Փաստինֆո»-ի հարցին՝ արդյո՞ք ինքը՝ Աշոտ Մելքոնյանը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի վարած քաղաքականության մեջ և նրա քայլերում ընդգծված թուրքական հետք չի տեսնում, վերջինս այսպես է պատասխանում.«Ախր այնպիսի անհարմար հարց եք տալիս ... Եթե դուք իմ փոխարեն լինեք և հստակ իմանայիք, որ այդպիսի բան կա, կբարձրաձայնեի՞ք... »։
Այստեղ հարգարժան, պարոն Աշոտ Մելքոնյանի և ընթերցողների համար ևս մեկ անգամ հրապարակային կերպով բարձրաձայնում ենք այն մասին, որ Հարություն Մարությանը նույն առաջարկով հանդես է եկել նաև թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդում, այս անգամ հայտարարելով, թե ցանկություն ունի վերաիմաստավորել ապրիլի 24-ի՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման օրվա խորհուրդը, ինչ – որ կերպ խցկելով այնտեղ նույն ինքնապաշտպանության մասին եզրույթն, այսպիսով՝ ապրիլի 24-ի հիշատակի և ոգեկոչման օրվա խորհուրդը վերանվանելով՝ «Ինքնապաշտպանական մարտերի հերոսների և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր»։
Պարզվում է, սակայն, ոչ միայն թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմում, այլ նաև թանգարանի գիտական խորհրդում Մարությանի այս խայտառակ առաջարկը խիստ քննադատությամբ և բացարձակ մերժումով է ընդունվել, որակելով քայլը որպես Հայոց Ցեղասպանության հարցում թրքական ժխտողական քաղաքականության ջրաղացին ջուր լցնելու փափուկ փորձ։ Հայտնի է նաև, որ իր այս նախաձեռնությամբ Հարություն Մարությանը ցանկություն է հայտնել մտնելու Հայաստանի Հանրապետության օրենսդիր բարձրագույն մարմին՝ Ազգային Ժողով՝ վավերացնելու թրքամետ ու հայկական լոբիի համար անհանդուրժելի, միաժամանակ, պաշտոնական Անկարայի կողմից տասնամյակներ շարունակ առաջ քաշվող այս թեզը։
Հիմա փորձենք ներկայացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում Հայոց Ցեղասպանության թեմայի ենթատեքստում ինքնապաշտպանության մասին՝ Հարություն Մարությանի առաջ քաշած առաջարկը, որ, ինչպես ասվեց, մինչ այսօր պաշտոնական Անկարայի կողմից շրջանառության մեջ դրված, թերևս, ամենավտանգավոր թեզն է։ Հայոց Ցեղասպանության փաստին նայելով թուրքական կողմից, պարզում ենք հետևյալ պատկերը՝ Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող դավաճան և ըմբոստ հայերն, իբր ինքնաիշխանություն ձեռք բերելու նպատակով, ռուս – թուրքական պատերազմի համատեքստում զենք են բարձրացնում Թուրքական կայսրության դեմ, ըմբոստանում են, անջատողական տրամադրություններ ի հայտ բերում, սրանով, իբր, միանալով ռուսական կողմին, մեջքից հարվածում են Օսմանյան Թուրքիային։ Խեղճ , բարի ու մարդասեր թուրքերն էլ հանուն իրենց պետության ամբողջականության, Ռուս – թուրքական պատերազմում հաղթելու նպատակի և հանուն հայերի «փրկության», միանգամից, դեպորտացիայի վերաբերյալ օրենք են ընդունում, որը, ներկայացնելով որպես պատերազմի համար վտանգավոր վայրերից՝ Կովկասյան ճակատից հայերին ավելի անվտանգ բնակության վայրեր տեղափոխելու նախաձեռնություն, 1.5 մլն. հայերի քշում են ուղիղ Դեր Զորի անապատ։ Ճանապարհներին, իբր միջցեղային կոնֆլիկտների պատճառով որոշ հայեր և թուրքեր բախումների մեջ են մտնում, որտեղ, ըստ թուրքական վարկածի, երկուստեք զոհեր են գրանցվում, ինչի համար, մարդասեր թուրքերը մինչև հիմա՝ նույնիսկ մեկ դար անց, ժամանակակից պաշտոնական Անկարայի բերանով ցավ և ափսոսանք են հայտնում։ Այստեղ պետք է ընդգծել, որ Օսմանյան կայսրությունում հայերի դեպորտացիայի՝ տեղահանման վերաբերյալ օրենքն ընդունվում է անմիջապես Վանի ինքնապաշտպանական մարտերից հետո։
Իսկ ի՞նչ էին իրենից ներկայացնում Վանի ինքնապաշտպանական մարտերը, որոնք ճշմարիտ կոնտեքստում և ճիշտ ժամանակի մեջ ներկայացնելու որևէ խնդիր հայաստանյան պատմագիտությունը երբեք չի ունեցել, որից ոչ ոք չի հրաժարվում, ոչ մի պատմաբան չի ասում, թե ինքնապաշտպանական մարտեր չեն եղել, որովհետև դրանք եղել են և 20-դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցող ռազմաքաղաքական դասավորությունների ֆոնին հանդես են եկել լոկալ բռնկումների տեսքով՝ խարսխվելով հիմնականում Վանի մարտական դրվագների վրա։
Ի տարբերություն, սակայն, թրքական կոշտ ժխտողականությանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը փափուկ ժխտողականությամբ սնուցում և առաջ է քաշում ինքնապաշտպանության մասին վտանգավոր թեզը, որոնք ի տարբերություն թուրքական կողմի շրջանառության մեջ դրած՝ ապստամբություն – դիմադրություն – ինքնապաշտպանություն բանաձևի, իրականում կյանքի գոյության իրավունքի համար մղվող լոկալ պայքարներ են եղել։ Այլ կերպ ասած, 20-դարի առաջին կեսին հայերը Օսմանյան կայսրության տարածքում և, մասնավորապես, Վանում կռիվ են տվել բացառապես գոյություն ունենալու, ապրելու իրավունքի համար, հետևաբար, խոսքը ոչ թե «ինքնապաշտպանություն», այլ «գոյապայքար» եզրույթի մասին պետք է լիներ։
Այսքանից հետո, առնվազն, անմեղ ու միամիտ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ հայոց մեծ ցավի մասին պատմող իրողությունն ինքնագլուխ ռեբրենդինգի ենթարկող Հարություն Մարությանը նույն համառությամբ չի շրջանառում, ասենք, պատմական իրողություն հանդիսացող փաստը, այն է «ինքնապաշտպանություն» եզրույթի փոխարեն առաջ քաշելով «գոյապայքար» տերմինը։ Թեև որևէ մեկը, թրքական շահը սպասարկող ուժերից բացի, երբեք չէր ստանձնի մոտ գնալով խեղաթյուրել 1.5 մլն. հայերի խեղված կյանքի և արյան վարար գետեր հիշեցնող պատմական փաստերի աղճատման գործը, ինչն իր «փխրուն» ուսերին է վերցրել մի մարդ, ով չի խորշում հրապարակային հարցազրույցներում բառացի կերպով հայտարարել այն մասին, որ ինքը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չէ։ Բացի այդ, իրեն հիշողության մասնագետ հանրահռչակած Հարություն Մարությանը Ստամբուլում՝ թուրքական գիտաժողովներից մեկում, հանկարծ որոշում է տեղում հորինել և հայտարարել, այն մասին, թե Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆինանսական խնդիրներ ունի, որի առնչությամբ ինքը, որոշակի ծրագրերի իրականացման շրջանակներում, ակնկալում է թուրքական կողմի ֆինանսական աջակցությունը, որին ի պատասխան, ցեղասպան Թուրքիայի կողմից առաջարկ է հնչում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ գործուղել թուրք ցեղասպանագետների, ովքեր հայ մասնագետների հետ համատեղ կուսումնասիրեն 20-րդ դարի առաջին կեսին հայերի դեմ Oսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Ցեղասպանության հանգամանքներն ու կնճռոտ կողմերը։ Չմոռանանք նաև, որ նույն Հարություն Մարությանի գլխավոր դերակատարմամբ էր այս տարի Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման օրվա նախօրեին ինքնագլուխ վերախմբավորման ենթարկվել հայտնի՝ «Հիշում եմ, պահանջում եմ» հուշապաստառը, որն էլ լավագույն կերպով առիթ հանդիսացավ պատռելու հայ իրականության մեջ հայկական անուն ազգանունով այս մարդու ներքին մղումներն ու իրական նպատակները։
Վերջաբանի փոխարեն
«...Մինչդեռ կան ոչ քիչ թվով երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, որոնք չեն ուզում իրենց զգալ լոկ զոհերի ժառանգներ»։ Ես շարունակում եմ մնալ նույն համոզմանը։ Այդպես մտածող հայ մարդիկ շատ են ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Այո, չափումներ չեն արված, սոցիոլոգիական հարցումներ, հստակ կամ մոտավոր տոկոսներով, ինձ նույնպես չեն հանդիպել։ Սակայն երևույթն առկա է հենց «ոչ քիչ թվով երիտասարդ և միջին տարիքի մարդկանց» մոտ։ Եզրակացության հիմքը ոչ միայն տարիների ընթացքում իմ ու իմ մի շարք գործընկերների դիտարկումներն են, որոնց շուրջ մենք պարբերաբար զրուցել ենք։ Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մնալ հայոց ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը, սակայն դրանում այսօր գերակշռում է ոչ թե զոհի, այլ պայքարող մարդու կերպարը», -սրանք արտաքին ուժերի շահն ակնհայտ և անթաքույց կերպով սպասարկող Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի բերած «փաստարկներն» են, այն մասին, թե ինչու է նա ցանկանում խեղաթյուրել և աղճատել աշխարհում եզակի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունն ու հեղինակությունը։
Այո, պարոն Մարության, դուք իրավացի եք, երբ անում եք պնդումներ, չունենալով ոչ մի փաստացի հիմքեր, անուններ ու դեմքեր, հստակ հիմնավորումներ, պատճառահետևանքային կապեր, չունենալով անգամ չափումներ, սոցիոլոգիական հարցումներ ու նույնիսկ՝ ամոթի զգացում։ Սա խոսում է այն մասին, որ դուք մեր երկրում և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում օդից հայտնված վտանգավոր մարդ եք։ Առավել ճշմարիտ եք, երբ գրում եք զոհի բարդույթը հաղթահարող և պայքարող հայ մարդու կերպարի մասին։ Դուք մոռանում եք միայն ամենակարևորը՝ կգա մի օր, երբ մեր ծիծաղի մեջ էլ չի լինի այն ցավը, որով գրվում է այս հոդվածն այն մասին, որ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը օտար և թշնամի ուժերի կողմից ղեկավարվող գործակալ է, որին այդ կառույցից հեռացնելու հարցը՝ ազգային խնդիրներով մտահոգ մարդկանց օրակարգում է։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից