ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրենց՝ հենց հիմա, իսկ մյուսները պիտի սպասեն մինչև 2050 թվական 09/25/2020 22:05 | Վերլուծություններ
Փաշինյանին ու թիմակիցներին դեռ 2008-ից է ծանոթ «Հիմա» կարգախոսը, որի տրամաբանությամբ իրենք այսօր գործում են: Փաշինյանն ու իր թիմն իրենց բոլոր ցանկությունների ու նպատակների իրականացման հարցում շատ պրագմատիկ են և «հիմա»-ն նրանք միս ու արյուն են դարձնում հենց հիմա: Որպես արդյունք՝ նրանք բոլորն արդեն հասցրել են նոր բնակարաններ ձեռք բերել՝ բարելավելով իրենց կենցաղը, նոր, թանկ ավտոմեքենաներ ունենալ, արդեն անցել են ամառանոցներին, սեփական բիզնեսներ ունենալուն, վարկերով շինարարություն ծավալելուն: Փոխարենը՝ հասարակությանը կերակրում են պատրանքներով՝ սին խոստումներով, մինչև 2050 թվականը խոստանալով երջանիկ ապագա, որի մասին գոռում էր Փաշինյանն իր հեղափոխության արշալույսին՝ խոստանալով երջանիկ կյանք և արժանապատիվ ապագա: Դա մոտավորապես Եհովայի վկաներին՝ իրենց գուրուների խոստացած բացարձակ երջանիկ կյանքն է, որով մեր ժողովրդին կերակրելը, պրիմիտիվիզմ է: Բայց եկեք տեսեք, որ արդեն երկուսուկես տարի սուտ հարկեր ու տուգանքներ մոգոնելով, արտակարգ դրության կամ կարանտինի ժամկետներ ձգելով Փաշինյանն իր և իր թիմի մինիմում ցանկություններն իրականացրել, արդեն անցել է մաքսիմումին: ԸՆդհանրապես, նրան և իր թիմին հատուկ է իրենց գործած բոլոր սխալներն այլոց վերագրելու քաղաքականությունը: Եթե իրենք ապաշնորհ են /իսկ որ այդպիսին են, վկայում են բոլոր ոլորտներում հետընթացի ցուցանիշները/, ապա մեղավոր են նախկինները, եթե մարդիկ անաշխատ են մնացել, մեղավորն հենց իրենք են, այլ ոչ թե՝ փաշինյանական թիմի վատ կառավարումը:
Իրականում՝ մենք գործ ունենք մի խումբ մարդկանց կողմից ժողովրդին խաբելու ճանապարհով իշխանությունը զավթելու փաստի հետ, որը հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով երկարաձգելու խնդիր է հիմա լուծում Նիկոլ Փաշինյանը՝ ընդհուպ արդարացնելով իրենց գործած բոլոր սխալները, այն մտայնությամբ, թե՝ նա, ով չի սխալվում առաջ չի ընթանում: Եղբայր, բայց ձեր գործած սխալները ավերի ու երկրաշարժի են նմանում, դրանք առաջընթացի որևէ հույս անգամ չեն թողնում, ինչի՞ մասին է խոսքը: Մանավանդ, բոլորովին չենք տեսնում, որ ինքներդ փորձ անեք ուղղելու ձեր գործած սխալները:
Վերջերս Նիկոլ Փաշինյանը՝ կուսակիցներին ուղղված խոսքի հանրայնացմամբ իր ֆբ էջում, փաստեց, որ այն ոչ միայն քպական նեղ շրջանակի համար էր: Որպես իշխանություն իր և իր թիմի սխալները «լեգիտիմացնելու» մոտիվացիան, հաստատում էր մեկ բան, այն, որ ինքը շարունակում է լինել և մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը, այլ ոչ թե՝ կառավարության ղեկավար, երկրի վարչապետ:
Ինչ է նշանակում՝ «ՔՊ-ն պետք է շարունակի «հետեւողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին եւ նույնիսկ դրանից առաջ: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետեւ մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձեւավորելու եւ Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եւ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետեւողական սխալների մեր ռազմավարությունը»:
Իրականում նա փորձի և սխալի ճանապարհով գնալու և երրորդ հանրապետությունը երեք տասնյակ տարիներ անց փորձադաշտ դարձնելու մասին էր հռետորաբանում, ասելով, թե՝ գործե՛ք սխալներ, ես տեր եմ:
Այս կերպ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արդարացնում է իր և իր թիմի անկարողությունը և տապալումները բազմաթիվ ոլորտներում, իր ղեկավարած քաղաքական ուժի՝ կադրային առումով բացարձակ սնանկ լինելը, այլև բաց տեքստով խոստովանում էր, որ կեղծիքի ու ստի ճանապարհով են իրենք եկել իշխանության:
Այսպիսով նա նաև փորձում է իր իսկ սխալների, իր թիմի ապաշնորհ կառավարման բարձրաձայնողն ու ընդդիմադիրը լինել՝ իր կարծիքով տեղ չթողնելով ընդդիմության համար՝ գիտակցելով ու հասկանալով, որ առաջիկայում հասարակության դժգոհության և բողոքի ալիքն ավելի ու ավելի է մեծանալու: Իսկ այդ համատեքստում ընդդիմադիր ուժերը հատ-հատ իր առջև են դնելու արտաքին և ներքին կյանքում գործած՝ իր բոլոր սխալները: Իսկ ինքը նախօրոք է ասում՝ միտումնավոր են գործված սխալները:
Իսկ որպես արդյունք՝ հանրությունն առաջիկայում քպական ,,օրենսդիրների,, ու ,,կառավարիչների,, առավել ցինիկ վարքաբանության ականատեսը կլինի, քանի որ իրենց Նիկոլն է ասել՝ անվարան սխալվեք, դա հանուն Հայաստանի է:
Դե, իսկ, այն մասին, թե իրենցից հետո եկողն ինչ տիտանական ջանքեր պիտի գործադրի քպականների գործած ավերը վերականգնելու համար, նրանց վեջն էլ չի լինի:
ՔՊ-ն առաջնորդվում է մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ տրամաբանությամբ:
Հեղինակ՝ Մ. Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից