ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»-ում կորոնավիրուսի վարակ է հաստատվել. 38 աշխատակից ինքնամեկուսացվել է 09/25/2020 23:09 | Կորոնավիրուս
«Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»-ում ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերի մեկից. COVID-19-ով վարակված 38 աշխատակից կա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կիրակոսյանը։
«Դասերը մեր մոտ կսկսվեն ամսի մեկից, քանի որ մեր մոտ կորոնավիրուսի դեպք է գրանցվել, որի արդյունքում ինքնամեկուսացվել է 37 աշխատող։ Դասախոսներից մեկի հետ մի քանի րոպե առաջ խոսեցի, վատ է զգացել թեստավորվել է՝ պատասխանը դրական է։ Չգիտենք որտեղից է՝ հնարավոր է հաստատությունից, հնարավոր է՝ քաղաքային տրանսպորտից»,- ասաց Աննա Կիրակոսյանը։
Քանի որ ուսանողները մինչև այդ էլ հնարավորություն չեն ունեցել քոլեջ հաճախել` այս անգամ էլ կազմակերպչական հարցերի պատճառներով, նրանք չեն շփվել վարակակիր աշխատակիցների հետ։ Իսկ նրանք, ովքեր մուտք են ունեցել ուսումնական հաստատություն, բոլորի մուտքն արգելվել է, ինքնամեկուսացման ցուցում են ստացել վերահսկող համապատասխան բուժհաստատություններից:
Հարցին, թե արդյոք ուսումնական հաստատության դասախոսները չեն թեստավորվել մինչև դասապրոցեսի սկսվելը՝ սեպտեմբերի 22-ը, տնօրենի ԺՊ-ն տեղեկացրեց, որ դպրոցներում են թեստավորվել, քոլեջներում նման գործընթաց չի իրականացվել։
«Երբ որ դասերը կսկսվեն, երևի լինի, համենայնդեպս միջին մասնագիտական հաստատություններում նման բան չի եղել»։
Աննա Կիրակոսյանը վստահեցնում է, որ հոկտեմբերի մեկին պատրաստ կլինեն ուսանողներին ընդունելու։ Կարանտինը կավարտվի մինչև ամսի մեկը։ Ըստ տնօրենի՝ վարակի աղբյուրը դասախոսական կազմից չի եղել։
«Պահակն է վարակակիր եղել, իր հետ ովքեր, որ շփում են ունեցել, բոլորը ինքնամեկուսացվել են։ Առաջին օրը, երբ նա զանգահարել է, ասել է, որ թեստավորվել է, պարզվել է, որ քովիդ է։ Որևէ մեկը չի կարող ասել որտեղից է վարակը։ Ջերմաչափվել է մեզ մոտ, նորմալ է եղել, գնացել է տուն, վատթարացում է եղել, երեկոյան արդեն իմացել ենք, որ առողջական խնդիր ունի, անմիջապես հաջորդ օրը համապատասխան կառույցների ենք դիմել, ուղղորդել են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, որտեղից ցուցակ են ուզել այն անձանց, ովքեր որ ներս ու դուրս են արել, շփում են ունեցել՝ որպես կոնտակտավոր։ Ես էլ եմ շենքում եղել, բայց որպես կոնտակտավոր չեմ եղել, որովհետև հետևի մուտքից եմ ներս եկել, ջերմաչափվել, ոչ ոքի հետ չեմ առնչվել»,- ասաց Աննա Կիրակոսյանը։
Բաց թողնված ամիսները ուսանողները լրացուցիչ դասաժամերով լրացնելու են, բայց ոչ ձմռանը։
«Այս երեք ամիսների ընթացքում դասերը կլրացվեն։ Դասերի տևողությունը սահմանվում է 30-45 րոպե, բայցի այդ երկրորդ հերթի հնարավորություն ունենք, այդ տարբերակով լրացնելու ենք»,- ասաց Կիրակոսյանը, հավելեց, որ դասացուցակները պատրաստ են։ Երկու քոլեջների միավորումից ոչ մի աշխատակից, որոնցից որևէ մեկը անգործ չի մնացել։
Հիշեցնենք, որ Երևանի Մշակույթի և Ջազ քոլեջների միավորումով ստեղծվել էր մեկ ընդհանուր՝ «Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջ»։ Միավորման պատճառով որոշակի պրոցեսներ կային, որոնք չէին հասցրել իրականացնել՝ պետական ռեգիստրում նոր ՊՈԱԿ-ը չէր հաստատվել։ Խնդիր էր առաջացել նաև դասաբաշխման, դասացուցակների կազմման հետ կապված, որի պատճառով դասերը պետք է սկսվեին սեպտեմբերի 22-ից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ