ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կատարված հանցավոր արարքների համար աշխատանքից ազատվել է Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենը 09/24/2020 18:31 | Քրեական խրոնիկոն
Պաշտոնեական կեղծիք և վատնման եղանակով հափշտակություն հանցավոր արարքները կատարած դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:
««Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության արդեն նախկին տնօրեն Մանվել Սոկրատի Զաքարյանը 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված թիվ 26151220 քրեական գործով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 24.07.2020թ. որոշմամբ հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված հանցավոր արարքները:
Բանն այն է, որ հիշատակված քրեական գործով հիմնավորվել է, որ Մանվել Սոկրատի Զաքարյանը, մինչև կրկին նույն դպրոցի տնօրեն վերանշանակվելը, նախկինում տնօրեն աշխատած ժամանակահատվածում, զբաղեցնելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով պետական ոչ առևտրային կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու գործառույթով, գործով անցնող որոշ անձանց օժանդակությամբ, անձնական այլ դրդումներով, ինչպես նաև խմբակային շահերից ելնելով՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով սահմանված հանցանքը, այն է՝ պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթղթերում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ: Հիմնավորվել է, որ վերջինս կատարել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված հանցանքը, այն է՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, վատնման եղանակով կատարել է իրեն վստահված՝ Եղեգնավանի միջնակարգ դպրոցի զգալի չափով գույքի հափշտակություն:
Մանվել Սոկրատի Զաքարյանի նկատմամբ որոշ դրվագներով պաշտոնեական կեղծիք կատարելու մասով և պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով դպրոցի զգալի չափով գույքի հափշտակություն կատարելու մասով քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու կամ իրադրության փոփոխության հիմքով, քանի որ Մանվել Զաքարյանը 2020թ. հուլիսի 3-ից իր դիմումի համաձայն ազատվել է Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից:
Քրեական գործի շրջանակներում Մանվել Զաքարյանը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ստացվում է, որ քրեական գործով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքներ՝ հանցագործություններ կատարած անձը 2020թ. հուլիսի 3-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելուց հետո նորից է մասնակցել նույն դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին և հաղթող է ճանաչվել:
Ցանկանում ենք ընդգծել, որ Արարատի մարզպետը, օրենքով սահմանված կարգով, ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքել է աշխատանքային պայմանագիր՝ հաշվի առնելով օրենքի պահանջը, կաշկանդված լինելով նրան պաշտոնում չնշանակելու օրենքով սահմանված համապատասխան հիմքերի բացակայության հանգամանքով:
Նշանակումից հետո, Արարատի մարզպետի որոշմամբ, հաշվի առնելով թիվ 26151220 քրեական գործով հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված հանցավոր արարքները, ինչի հետևանքով դպրոցին պատճառվել է նյութական վնաս և հիմք ընդունելով նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքը՝ վերջինիս 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատել է զբաղեցրած պաշտոնից:
Հատկանշական է նաև այն, որ Եղեգնավանի միջնակարգ դպրոցում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների առնչությամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ, որով քննությունը շարունակվում է:
Շեշտվում է նաև, որ դպրոցում համավարակի ժամանակ կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից