ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ այս կողմից ռեալ մրցակից չկա, մյուս կողմն իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ. փորձագետը` «Աէրոֆլոտ»-ի տոմսերի գնի վերաբերյալ 09/24/2020 16:50 | ԼՐԱՀՈՍ
Վերջին օրերին հայտնի դարձավ, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը բարձրացրել է Մոսկվա-Երևան տոմսերի արժեքը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը նկատեց` եթե մրցակցություն չկա, այսինքն մի կողմից ավիաընկերության բացակայություն կա, ապա մյուս կողմի ավիաընկերությունը չի նայում ոչնչի և գները բարձրացնում է. «Դրան պետք է հանգիստ նայել, որովհետև դրա մեղավորները նախկիններն են, ովքեր 2013 թվականին ընդունեցին բաց երկինքը, որի հետևանքով ռուսական 6-7 ավիաընկերություն անմիջապես հայտարարեցին, որ իրենք ցանկություն ունեն թռչելու Մոսկվայից դեպի Երևան, իսկ 2013թ.-ին միակ գործող Air Armenia ավիաընկերությունը շատ իջեցրեց տոմսերի գները, ինչի հետևանքով Air Armenia-ն սնանկացավ և անմիջապես մեկ տարի հետո ռուսները սկսեցին բարձրացնել այդ ուղղությունների տոմսերի գները։ Սկզբից երկու անգամ, երեք-չորս անգամ, մինչև անցած տարի 4 անգամ բարձր էր։ Այն ժամանակ, երբ Արմավիան, Air Armenia-ն գործում էին, գներն այդպես չէին, ռեալ մրցակից կար, իսկ հիմա չկա։ Ասում են` գայլն առանց շուն գյուղ է մտնում, ոչխարներին հոշոտում է» հիմա այդ վիճակն է»,-ասաց փորձագետը։
Վերջինս ընդգծեց` մեր երկրում ավիացիան բարձիթողի վիճակում է։ Նրա խոսքով ոչ մարդիկ կարողանում են տարբեր ոլորտների զարգացման 50 տարվա ծրագիր, բայց բացարձակ չեն խոսում այդ գործիքակազմերի մասին, թե ինչպես պետք է մինչեւ 2050 թվականն ապահովել 15 մլն տուրիստների այցելություն դեպի Հայաստան, եթե Հայաստանը չունի ազգային փոխադրող. «Երբ այս կողմից ռեալ մրցակից չկա, մյուս կողմն իրեն թույլ է տալիս ամեն ինչ։ ICAO-ի փաստաթղթերի հիման վրա իրավունք ունեն իրենց օդային տարածքը հսկեն, բայց մերոնք չեն հսկում։ Չեն բողոքում Պուտինին, չեն բողոքում ԵԱՏՄ հարթակում, որ ինչպես կարելի է այս գները մնան։ Չէ որ ի վերջո վերջնական շահառուն ուղևորն է կամ ՀՀ քաղաքացին։ Մի անգամ կարելի է նախազգուշացնել, երկրորդ անգամ ուղղակի արգելել այդ ընկերության մուտքը Հայաստան։ Երբ մյուս կողմից մրցակից չկա, «Աէրոֆլոտ»-ն այդպես էլ պետք է աներ»,-ասաց փորձագետը։
Նավիկ Խաչատրյանը գտնում է, որ նախ օրենսդրական բազան պետք է փոփոխվի։ «Ավիացիայի մասին» օրենքը հին է և չի համապատասխանում նորօրյա խնդիրներին։ Փորձագետը նշեց, որ ICAO-ի փաստաթղթերը հիմնականում խորհրդատվական բնույթ են կրում, բայց այն երկրները, որոնք գիտակցում են ավիացիայի կարևորությունը, ընդունել են դա։
«Եթե ճիշտ օրենքը մշակվի, գրվի, ընդունվի, ապա հաջորդ փուլը համաձայն օրենքի կլինի այն կարգավորումները, որն օդային սահմանը պահպանում է և նման դեմպինգներ չի թույլատրվում»,-հավելեց Նավիկ Խաչատրյանը։
«Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել Քաղավիացիայի կոմիտեի, ինչպես նաև «Աէրոֆլոտ»-ի գրասենյակի հետ, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։
Մենք այցելեցինք նաև «Աէրոֆլոտ»-ի մասնաճյուղ, որտեղ բազմամարդ հերթ էր կուտակվել։ Ընդ որում մարդիկ եկել էին ոչ թե տոմս գնելու, այլ տոմսի գների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից