ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արմավիր» ՔԿՀ֊ում կալանավորը մեխել է ոտքերը.պաշտպանը պնդում է՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառն արդարության վերականգնելու ցանկությունն է 09/24/2020 20:31 | ԼՐԱՀՈՍ
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Բադալյանն իր ձայնը փորձում է լսելի դարձնել։ Երեկ նա դիմել էր ծայրահեղ քայլի՝ մեխելով ոտքերը։ Կալանավորը նման ծայրահեղ քայլի առաջին անգամ չէ, որ դիմում է. նախկինում նա ջրադուլ էր հայտարարել, կարել բերանը և շուրջ մեկ ամիս է, ինչ հացադուլ է անում։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ հանվել են կալանավոր Տիգրան Բադալյանի ոտքերի մեխերը, որից հետո նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: «Հետազոտվելով և ստանալով առաջին բուժօգնությունը՝ կալանավորը վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ»,-֊նշեց Նավիկյանը։
Տիգրան Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3֊րդ մասի 1.1֊րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության համար։
Պաշտպան Կառլեն Ավագյանը «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը նման քայլերի է դիմում իր արդարությունը վերականգնելու համար։
«Այդ ամենը կատարվում է ընդամենն իր անմեղությունն ապացուցելու համար, այլ ոչ թե՝ դատարանի նկատմամբ որևէ ճնշում կամ նմանատիպ այլ գործողություն կատարելու նպատակով»,֊նշեց պաշտպանը՝ հավելելով, որ պարզապես դատարանը չի ցանկանում լսել գործի հանգամանքները։ Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ բազմիցս միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք, պաշտպանի պնդմամբ, ենթակա էին բավարարման՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և գործի հանգամանքները, սակայն, պաշտպանի խոսքով, դատարանն անդրդվելի էր, ինչը ստիպել է իր պաշտպանյալին գալ այն եզրահանգման, որ դատարանն արդեն որոշում է կայացրել՝ իրեն դատապարտելու։
Ավագյանը նշեց, որ Տիգրան Բադալյանը կարծում է, որ իր նկատմամբ հաշվեհարդար են ցանկանում տեսնել, քանի որ նման հանգամանքներ կան՝ կապված ոստիկանության Արտաշատի բաժանմունքի ծառայողների հետ։
«Այսինքն՝ այս պատմությունը կախված է ոչ միայն այս գործով տեղի ունեցող հանգամանքներից, այլ՝ հին արմատներ ունի։ Այսպես ասած՝ ոստիկանության բաժինը փորձել է ցանկացած գնով Բադալյանին մեկուսացնել հասարակությունից և իր նպատակին կարելի է ասել, որ հասել է, որովհետև ամբողջ գործը, որովհետև ամբողջ գործը ենթադրություններ հիման վրա է իրականացվում, մինչև օրս որևէ ապացույց չի ներկայացվել քրեական գործով»,֊նշեց փաստաբանը։
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բնութագրի՝ Բադալյանն ուրիշի գույքի գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2019թ. հոկտեմբերի 5-ին' ժամը 09:30-ից մինչև ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Կոմիտասի փողոցի 11 հասցեի բնակիչ Համլետ Քաջիկի Լալայանի' նույն հասցեում գտնվող բնակարանի պատուհանը և ապօրինի մուտք գործելով բնակարան' այնտեղից գողացել է զգալի չափերով' 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նույն բնակարանի նկուղ, այնտեղից գողացել է սառնարանի համար նախատեսված, 115.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը' երեկոյան, 15.000 ՀՀ դրամով վաճառել է համագյուղացի Կամո Մարտիրոսյանին:
Անդրադառնալով մեղադրանքին՝ պաշտպանը նշեց, որ Տիգրան Բադալյանի գյուղում մարդիկ զբաղվում են նաև մրգի արտահանմամբ և այդ թիթեղները սառնարանների համար նախատեսված ատրիբուտ է։
«Գյուղերում շատ են հանդիպում դեպքեր, երբ կարող ես քայլել և գտնել դեն շպրտված իր։ Նույնն էլ տեղի է ունեցել իմ պաշտպանյալի հետ։ Վերջինս մտածել է, որ ինչ-որ մեկը չի ցանկանում օգտագործել և դեն է նետել այդ ամենը, վերցրել և հանձնել է հենց նույն գյուղում գտնվող մետաղի ընդունման կետ»,֊ասաց փաստաբանը՝ հավելելով, որ անտրամաբանական կլիներ, եթե իր պաշտպանյալը գողացված ապրանքը հանձնի հենց նույն գյուղում գործող մետաղի ընդունման կետում։
Նա նշեց, որ, երբ ի հայտ է եկել, որ թիթեղները գտնվում են մետաղի ընդունման կետի աշխատակցի մոտ, Բադալյանը և տուժողները հանդիպել են, զրուցել, Բադալյանը հայտնել է, որ թիթեղները գտել է, իսկ տուժողն էլ նշել է, որ որևէ պահանջ չունի նրանից, բայց կդիմի ոստիկանություն, իսկ ոստիկանությունը զուտ ենթադրությունների հիման վրա է որոշել առաջ քաշել գողության վարկածը։ Կառլեն Ավագյանի խոսքով՝ թյուրիմացության մեջ մտնելով գործի քննությունն այդպես էլ շարունակվել է և այժմ չեն կարողանում արդարացնող դատավճիռ կամ մեղադրանքից հրաժարվելու մասին որոշում կայացնել։
«Եթե մեր քրեական արդարադատությունը քաղաքական որևէ մոտիվներ չեն տեսնում, բոլորն արդեն դառնում են երկրորդական, երրորդական և մարդիկ փորձում են իրենց իսկ արած սխալները կոծկել՝ մինչև վերջ տանելով, մոտավոր ճանաչելով։ Որևէ հետաքրքրություն չկա հասարակ մարդու իրավունքներ»,֊ասաց փաստաբանը։
Նշենք, որ քրեական գործի քննությունն արդեն ավարտական՝ դատական վեճերի փուլում է գտնվում։ Վաղը պաշտպանական կողմը կհրապարակի պաշտպանական ճառը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ