Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Վարչապետին ներկայացվել են ՍԱՏՄՆ և ԲԸՏՄ գործունեության հաշվետվությունները. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին 09/24/2020   19:09  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է Սննդամթերքի անվտանգության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինների՝ 2019թ. գործունության և 2020թ. առաջին 8 ամսվա աշխատանքների հաշվետվությունը:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ այս տեսչական մարմիններում ևս ներդրվել է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, կանոնակարգվել է օրենսդրական դաշտը: Զեկուցվել են նաև երկու տեսչական մարմինների ոլորտները կարգավորող նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքը, ինչպես նաև նախատեսվող կարգավորումների վերաբերյալ մանրամասներ:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ներկայացնելով կատարված աշխատանքները,ել է, որ հաշվետու ժամանակահատվածում սննդի անվտանգության ոլորտում գործարկվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերի ռեեստրների վարման նոր համակարգ, իրականացվել են վերահսկողության միջոցառումներ: Անասնաբուժության ոլորտում 2020թ. հուլիսի 1-ից գործում է կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու պարտադիր պայմանը: Բոլոր մարզերում իրականացվել է բրուցելոզ հիվանդության վերաբերյալ հետազոտություն, որին մասնակցել են ֆերմերներ, կաթնամթերք ու մսամթերք արտադրող տնտեսվարողներ, սպանդանոցների աշխատակիցներ: Մեկնարկել է բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների  ծանր մետաղների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մնացորդների մոնիթորինգային ծրագիրը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության հետ ստորագրվել է «Սննդամթերքի անվտանգության և կենդանիների առողջության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների հզորացում» փաստաթուղթը, որը նախատեսում է  3 ոլորտային ռիսկերի գնահատման համակարգերի ներդնում: Նախնական գործարկվել է սահմանային հսկողության «Մեկ պատուհան» համակարգը, զարգացել է միջազգային համագործակցությունը: Զեկուցվել է նաև ՏՄ կառուցվածքային բարեփոխումների և վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ:

Ի պատասխան սննդամթերքի անվտանգության չափանիշների վերաբերյալ վարչապետի հարցադրման՝ նշվել է, որ այս բնագավառում ՍԱՏՄ-ն առաջնորդվում է միջազգային կանոնակարգերով:  Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է հացի և հացամթերքի տեղափոխման կանոնների պահպանման հետ կապված իրավիճակով, ինչպես նաև հանրապետության տարածքում սպանդանոցների կառուցման և սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքներով: Նշվել է, որ արդեն կա գործող 67 սպանդանոց, որից 36-ը՝ ծառայություններ մատուցող, կառուցման փուլում է ևս 78-ը: Երևանում սպանդանոցային ծագման մսամթերքի վաճառքի ծավալը հասնում է 90 տոկոսի, մարզերում ևս այս ցանցն ընդլայնվում է: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև առկա լաբորատոր կարողությունների հզորացման հնարավորություններին: Վարչապետը կարևորել է պարբերական վերահսկողությունը սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ և հանձնարարել լինել հետևողական: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է սննդի անվտանգության ոլորտում բարձր չափանիշների սահմանման, լաբորատոր կարողությունների հզորացման կարևորությունը և հանձնարարել ներկայացնել լուծումների առաջարկներ:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն իր զեկույցում նախ ներկայացրել է նախ ՏՄ-ում իրականացված կառուցվածքային բարեփոխումները, ապա խոսել նախաձեռնությունների մասին: Մասնավորապես, «Պահպանիր բնությունը» նախաձեռնության շրջանակում մշակվել է բնապահպանական քարտեզ, որով կահավորված ցուցանակները կտեղադրվեն բնության տարածքներում: Հավանության է արժանացել ՏՄ տեսուչների նոր համազգեստը, ՏՄ կարողությունների հզորացմանը միտված մեկ այլ՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» շրջանակում նախատեսվում է տեխնոլոգիական գործիքակազմով վերազինում և էլեկտրոնային հսկողության հնարավորություն: Մշակվել է Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական մոնիթորինգ իրականացնելու մասին որոշման նախագիծ։ Ձկնաբուծական տնտեսություններում իրականացված ստուգումների արդյունքներով տնտեսվարողների մոտ տեղադրվել են ջրաչափեր: Ստուգումներ են իրականացվել նաև հիդրոէլեկտրակայաններում, որոնց արդյունքում ևս տեղադրվել են ջրաչափեր։

2019-2020թթ. արձանագրվել են 3000-ից ավելի իրավախախտումներ, որոնց հիմքով հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել են վարչական տույժ-տուգանքներ: 2020թ. առաջին 8 ամսվա դրությամբ ստուգում է իրականացվել 38 տնտեսվարող սուբյեկտի մոտ, որից 18-ն ավարտվել է, 20-ն ընթացքի մեջ է:

Վարչապետի հարցադրումներին ի պատասխան զեկուցվել է Սևանի ավազանում ձկնորսության նոր կարգի կիրառման մոնիթորինգի, որսագողության, ապօրինի անտառահատումների և հիդրոէլեկտրակայանների գործունեության նկատմամբ տարվող վերահսկողական միջոցառումների վերաբերյալ: Ներկայացվել են այս աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված գաղափարներն ու առաջարկները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին՝ հանձնարարելով մշակել վերահսկողության գործուն մեխանիզմներ:

Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է տեսչական մարմինների գործունեության վերլուծության և արդյունավետության գնահատման մեխանիզմների գործարկումը: «Պետք է հստակ չափանիշներ սահմանել՝ ոչ միայն տեսչական ստուգումներ իրականացնելու, այլև դրանց արդյունքներով ոլորտներում առկա իրավիճակը հասկանալու համար: Պետք է վերլուծել հաշվետվությունները, ձևակերպել խնդիրները, լուծումներ մշակել և իրագործել», - նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գործընթացը պետք է իրականացվի ոլորտային ռազմավարություններին համահունչ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:15 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍՄեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում. Փաշինյան
12:35 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍՕգոստոսին՝ 2019թ.-ի օգոստոսի համեմատ, 13 հազարով ավելի աշխատատեղ ունենք. Նիկոլ Փաշինյան
11:48 24/09/2020  |  ԼՐԱՀՈՍԻրավիճակի սրում կա. կարմիր գծեր ունենք. Փաշինյան
09:15 24/09/2020  |  ՄամուլԴատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով «Փաստ»
09:11 24/09/2020  |  ՄամուլԻշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին պահում են ԱԱԾ «պադվալներում» «Հրապարակ»
21:45 23/09/2020  |  ԼՐԱՀՈՍՍիրում է, բայց՝ անկարո՞ղ է
19:09 23/09/2020  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am
19:00 23/09/2020  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019-2020թթ. գործունեության հաշվետվությունը
17:00 23/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Մազմանյանը և Տիգրան Սիմոնյանը նշանակվել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ
12:32 23/09/2020  |  ՎերլուծություններՈ՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն

Արխիվ

[]