Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում 09/23/2020   21:06  |  ԼՐԱՀՈՍ

Թուրքիայի՝ ՄԱԿ-ում հնչեցրած հայտարարությունը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ իր մասնակցությամբ առաջիկա հնարավոր ագրեսիան լեգիտիմ դարձնելու նախերգանք կարող է դիտարկվել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ մեկնաբանելով երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի հասցեին հնչեցված մեղադրանքները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Թուրքիան Հայաստանին մեղադրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտ լինելու մեջ։

«Որևէ տարօրինակ բան այստեղ չկա, այս հայտարարությունը շատ օրինաչափ է։ Սա, ևս մեկ անգամ, խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ գործում է մեկ միասնական ճակատ։ Ըստ էության, մենք գործ ունենք մեկ ընդհանուր հակառակորդի, մեկ թշնամու հետ, պարզապես երկու առանձին պետության ֆորմալ կողմը պահպանելով։ Խոսքը թուրք ադրբեջանական ագրեսիվ և թշնամական տանդեմի որդեգրած քաղաքականության մասին է,- ասել է Դավիթ Ջամալյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Էրդողանի այս քայլը մեզ համար նաեւ սթափեցնող հայտարարություն պետք է դիտարկել, առ այն, որ մենք անհրաժեշտություն ունենք շատ մեծ ուշադրությամբ հետևելու առաջիկա ռազմաքաղաքական զարգացումներին։

«Սա Թուրքիայի կողմից դրսևորվող ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ իր մասնակցությամբ առաջիկա հնարավոր ագրեսիան լեգիտիմ դարձնելու նախերգանք կարող է դիտարկվել։ Մեր ստրատեգիական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի հետ համագործակցելով, մենք ձեռք ձեռքի տված պետք է փորձենք կանխել հնարավոր ռազմական ագրեսիան, որը կարող է լինել թե՛ նախիջևանյան, թե՛ արցախյան, թե՛ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հետ սահմանի հյուսիս- արևելյան սահմանից։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ հնարավոր ագրեսիան լեգիտիմացնելուն ուղղված դիվանագիտական քայլ։ Այսպիսի իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից կանխարգելիչ քայլերն արդեն իսկ պետք է ձեռնարկված լինեին»,- նշում է ռազմական փորձագետը։

«Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ պաշտոնական Երեւանը չի շտապում արձագանքել Թուրքիայի հայտարարությանը. ԱԳՆ-ից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ այս պահին մեկնաբանություն չունեն՝ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատասխանում է. «Հայաստանի Հանրապետությունը հիմա, մեղմ ասած, վատ է կառավարվում։ Պետական ինստիտուտներն, ըստ էության, թերի են աշխատում, երկրի ներսում՝ գրեթե բոլոր բնագավառներում կառավարման ճգնաժամ կա։ Ի՞նչ ասեմ ...սպասենք մինչև Հայաստանի Հանրապետության Արտաքին գործոց նախարարությունը պատասխան կունենա...Խնդիրը նրանում է, որ այսօր իշխանության ղեկը անվտանգության խնդիրների խորքային ընկալում չունեցող մի թիմի ձեռքին է հայտնվել, ովքեր, գուցե բնազդային մակարդակով զգում են, որ երկրի անվտանգությանը սպառնացող ինչ-որ պրոցեսներ են ընթանում, բայց նրանք, միանշանակ կերպով, ադեկվատ չեն ընկալում մեզ շրջապատող իրականությունը։ Իսկ ի՞նչ է ենթադրում անվտանգային խնդիրների ադեկվատ ընկալումն այսօրվա դրությամբ՝ այս իրավիճակում չի կարելի անել մի բան, որը կբերի ՀԱՊԿ-ում մեր դիրքերի թուլացմանը, հակառակ դեպքում, մենք կունենանք անդառնալի կորուստներ և առաջին հերթին այդ կորուստները կարող են իրենց զգացնել տալ տարածքային առումով»։

Լրատվամիջոցի հարցին՝ արդյո՞ք անհեռանկար արտաքին քաղաքականության հետևանքով հայ -ուսական հարաբերություններն արդեն իսկ վտանգված չեն, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ, երեկվա դրությամբ, Ռուսաստանի Դաշնությունը բացել է իր օդային սահմանները բոլոր երկրների հետ, բացառությամբ միայն Հայաստանի Հանրապետության, Դավիթ Ջամալյանը պատասխանում է՝ բոլոր այլ ասպարեզներում կնճիռներ հայ-ռուսական հարաբերություններում արդեն երկու տարի շարունակ կան և դրանք միայն խորացման միտում են դրսևորում, բայց անվտանգության առումով ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակորեն գիտակցում է Հայաստանի Հանրապետության տեղն ու դերն իրենց երկրի անվտանգության ապահովման համատեքստում։ Այս առումով, ըստ ռազմական փորձագետի, անվտանգության վերաբերյալ ամենակենսական հարցերի առնչությամբ խոչընդոտներ չեն ստեղծվի.«Իհարկե սա բնավ չի արդարացնում գործող իշխանության ապիկարությունը և նրանց՝ ոչ հայանպաստ ուժերի կողմից առաջ քաշված օրակարգով առաջնորդվելը։ Զուտ ռազմական գերատեսչությունների մեջ ընթացքող համագործակցությունը, կարծես թե նորմալ է ընթանում և այն ոչ միայն պետք է այդպես էլ պահպանվի այլ ավելի խորացվի և ամրապնդվի»։

«Փաստինֆո»-ի այն դիտարկմանը, որ օրեցօր առավել ինտենսիվ են դառնում հայ- ադրբեջանական հակամարտության համատեքստում սպասվելիք ռազմական բախումներում թուրքական զինյալ խմբավորումների մասնակցության մասին լուրերը, նախօրեին էլ գերմանացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան գրառումով հայտնել էր, որ Սիրիայից պրոթուրքական զինյալներ են Անկարայից ժամանել Բաքու, հետևաբար, արդյո՞ք մոտ ապագայում նշմարվող ռազմական գործողությունների վերսկսման պարագայում թուրքական կողմն ակտիվ մասնակցություն կունենա հայ -ադրբեջանական հակամարտության ընթացքում՝ Դավիթ Ջամալյանը պատասխանում է՝ իհարկե այո, ավելին՝ շատ սպասելի է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված ռազմական գործողություններ ծավալի Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ հրահրված ռազմական ագրեսիայի ընթացքում. «Նորից եմ կրկնում՝ այստեղ նոր բան չկա՝ Թուրքիան միշտ այս կամ այն կերպով ներգրավված է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի վարած ագրեսիվ ռազմական գործողություններում՝ սկսած Թուրքիայում պատրաստված հատուկ նշանակության ուժերի, տարատեսակ հրահրիչների, մահմեդական ծայրահեղական խմբավորումների ներգրավվածությունից և այլն։ Այս պարագայում չենք կարող բացառել նաև, որ թուրքական կանոնավոր զինված ուժերը կարող են ինչ - որ պահից ներգրավել ղարաբաղա -ադրբեջանական ռազմական գործողությունների մեջ»։
Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերրիշի կողմից այսօր արված պաշտոնական հայտարարության թեմային, որով վերջինս հայտնել էր, թե մինչ տարեվերջ աշխարհում գոյություն ունեցող ազգամիջյան բոլոր կոնֆլիկտները հանգուցալուծում կունենան, աշխարհում կրակի տոտալ դադարեցում կլինի, ինչի վերաբերյալ, ըստ վերջինիս, արդեն իսկ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, Դավիթ Ջամալյանը մեկնաբանում է՝ հավանաբար գործ ունենք անհիմն լավատեսության հետ, եթե, իհարկե, ավելի վատթարագույն տարբերակ չկա, ինչը կարող է ստվերային պայմանավորվածության արդյունք լինել, որն, ըստ ռազմական փորձագետի, մեր պարագայում հաստատ հայանպաստ լինել չի կարող. «Մեզ վերաբերող կոնֆլիկտի՝ ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության կարգավորումը մի հավանական լուծում ունի՝ դա Ադրբեջանի կողմից Արցախի փաստացի տարածքի ճանաչումն է։ Ադրբեջանն ի վերջո պետք է հասկանա, որ իր սահմանները երբեք Սովետական Ադրբեջանի չափերով չեն կարող լինել, դա պարզապես հնարավոր չէ։ Բոլոր մնացյալ լուծումները հայանպաստ լուծում չեն»։

Դավիթ Ջամալյանը հավանական համարեց ռազմական գործողությունների մոտալուտ վերսկսումը. «Պետական սահմանների հարաբերական անդորրը խիստ ժամանակավոր երևույթ է։ Թե ի՞նչ ուժերի ներգրավմամբ կարող է վերսկսվել հայկական կողմի դեմ թուրք- ադրբեջանական համատեղ ռազմական ագրեսիան, չգիտեմ, բայց, որ այս հակամարտությունը շատ հստակ ցիկլային բնույթ ունի և մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է, սա կարծում եմ բոլորին է պարզ։ Պետք է պատրաստ լինենք գործողությունների զարգացման հավանական բոլոր տարբերակներին, այդ թվում՝ նաև, մեզ համար ամենավատթարագույն տարբերակին՝ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությանը»,- եզրափակում է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:46 22/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱլիևը դիվանագիտական բառապաշարին ոչ հարիր արտահայտություն արեց. Տաթևիկ Հայրապետյան
15:36 12/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱրցախա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդը մեկ շաբաթում հրադադարը խախտել է ավելի քան 310 անգամ. Արցախի ՊՆ
20:14 07/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանում իշխանության է եկել անհայրենիք, մարգինալ մի զանգված». Դավիթ Ջամալյան
19:16 01/09/2020  |  Քրեական խրոնիկոնԹաթարստանում ադրբեջանցիները կացնով կտրել են հայ խոհարարի մատները
21:50 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԼևոն Այվազյանն ընդունել էՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի. Քննարկվել է սպա Գուրգեն Ալավերդյանի հարցը
21:30 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆման կերպ գերու հետ վարվողը չի կարող հարգել ինքն իրեն. Ռուբեն Մելիքյան
20:16 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը հայ սպայի վերաբերյալ Ադրբեջանի տարածած տեսանյութերի մասին հեռախոսազրույց է ունեցել Անջեյ Կասպրշիկի հետ
19:19 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հերթական անգամ խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան. Աբրահամյան
21:27 24/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կանցակցվի ծառայողական քննություն. ՊՆ խոսնակ
20:35 24/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանցիները ոչխարներին լցրել են հայկական արոտավայրեր, ծեծել են անչափահաս հայ երեխային, բախում է սկսվել. Այվազյանը մանրամասնում է

Արխիվ

[]