ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտի 1-ի իրադարձությունները թալան անվանելը չի կարող համարվել զրպարտություն. փաստաբան 09/23/2020 20:36 | Քրեական խրոնիկոն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սևազգեստ մայրերի գործը հայցային վաղեմության հիմքով կարճելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Պատասխանող կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 5-րդ դատական նիստն է, որ հայցվոր կողմը չի ներկայանում՝ ընդգծելով. Հայցը ներկայացվել էր ներկայացնելու համար։
«Հայցը փաստարկված չէր, քանի որ այն, ինչ խոսել են մայրերը կառավարության դիմաց, արձանագրված են դատական ակտով, իսկ, եթե մի բանն արձանագրված է դատական ակտով, չի կարող համարվել վիրավորանք և զրպարտություն»,- ասաց Կոչուբաևը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունն այսօր դատարանն, ըստ էության, քննարկել է և հոկտեմբերի 14-ին կհրապարակվի որոշումը։
«Եթե բավարարեց մեր միջնորդությունը, գործը կկարճվի, եթե ոչ՝ դատավարությունն ընդհանուր հիմունքներով կշարունակվի»,- ասաց Կոչուբաևը՝ նշելով, որ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը ներկայացնելը բացառապես իր որոշումն է և պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցվորները չեն ներկայանում դատական նիստերին։
Նրա խոսքով՝ պատասխանողները ցանկանում էին ռեալ դատավարություն, որ ևս մեկ դատական ակտով արձանագրվի, որ մարտի 1-ի իրադարձությունները թալան անվանելը չի կարող համարվել զրպարտություն կամ վիրավորանք։
Միջնորդությունը մերժվելու դեպքում դատարանը կանցնի ապացույցների բաշխմանը։ Դիտարկմանը, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն, եթե հայցվոր կողմը չի ներկայանում դատական նիստերին, դատարանը կարող է հայցն առանց քննության թողնել, փաստաբանը պարզաբանեց, որ ֆորմալ առումով հայցվոր կողմը դատական նիստերից բացակայության վերաբերյալ դիմումներ են ներկայացրել՝ պատճառաբանելով, որ հիվանդ են կամ չեն կարողանում ներկայանալ, հետևաբար, այդ նորմն այս դեպքում կիրառելի չէ, այսինքն՝ ֆորմալ առումով հայցն առանց քննության թողնելու հիմքեր առկա չեն։ Կոչուբաևը նշեց, որ հայցվոր կողմի դիրքորոշումից, կեցվածքից երևում է, որ նրանք մտադրություն չունեն այս դատավարությամբ զբաղվելու, պարզապես անհրաժեշտ էր նախնական աղմուկ, որ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները դատի են տվել սևազգեստ մայրերին։ Ընդ որում՝ դատավարությունը շարունակելու դեպքում անգամ այն չունի հեռանկար, քանի որ, փաստաբանի խոսքով, նրանք տուժողների իրավահաջորդներ են քրեական դատավարության իմաստով, քաղաքացիական դատավարության իմաստով նրանք իրավահաջորդ չեն կարող հանդիսանալ, քանի որ իրավահաջորդության փաստը հաստատված չէ, իսկ այն իրավահարաբերություններում, որտեղ նրանք հանդես են գալիս որպես իրավահաջորդներ՝ բացառապես քրեաիրավական հարաբերություններում։
Թեև հայցվոր կողմը չի ներկայացել դատական նիստերին և միջնորդության քննությունն իրականացվել է առանց հայցվոր կողմի, այդուհանդերձ, դա շահարկումների տեղիք չի տա, քանի որ, ինչպես նշեց Կոչուբաևը, դատարանն այսօր ևս արձանագրել է, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր հենց հայցվոր կողմին հնարավորություն տալու համար, որ նրանք դիրքորոշում ներկայացնեն, սակայն դա դատավարական իրենց իրավունքն է և վերջիններս նպատակահարմար չգտան ինչ-որ առարկություն կամ դիրքորոշում ներկայացնել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ Մարգարիտա Խաչատրյանի և Սաթենիկ Խլղաթյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Մասնավորապես՝ հայցի պատճառ է դարձել Մարգարիտա Խաչատրյանի այն հայտարարությունը, որով նա հայտարարել էր, որ կառավարությունը 30 մլն դրամ է տրամադրում «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ խանութներ թալանին և անկարգությունների մասնակիցներին, իսկ հայրենիքի սահմանները պաշտպանող զոհված զինծառայողների հարազատներին՝ ոչ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ