ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդիկ գնում են վերելակներն անջատում են, ցույց են անում. Տնօրինությունն ու 330 աշխատակից քաղաքապետարանից վճարում չեն ստացել 09/23/2020 12:53 | ԼՐԱՀՈՍ
Մոտ 2 ամիս է՝ մայրաքաղաքում փոխարինվում են հին վերելակները, բայց խնդիրներով։ 200-ից ավելի աշխատակից բողոքում է՝ իրենց հաշվին աշխատել են շաբաթ-կիրակի օրերին, հայտնվել են կոտրած տաշտակի առաջ՝ աշխատավարձ չեն ստանում։ Դիմում են տնօրինությանը՝ «ՌաֆԷլԳրիգ» ՍՊԸ-ին, վերջինս իրենց ուղղորդում է քաղաքապետարան։
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում առաջարկեց աշխատակիցների և տնօրինությանը վերաբերող հարցերով դիմել տնօրինություն, որովհետև չի կարծում, որ քաղաքի խոշորագույն ծրագրի կապալառու կազմակերպությունն իր աշխատակիցներին ուղղորդում է քաղաքապետարան։
«134 վերելակ է տեղադրվել, դրանք բոլորը փոխարինվել են, բայց պետք է փորձաքննություն անցնեն և հանձնվեն քաղաքապետարանին, բայց ոչ բոլորն են հանձնվել։ Մինչև տարվա վերջ 500 վերելակ պետք է փոխարինվի»,- ասաց Կարապետյանը։
«ՌաֆէլԳրիգ» ՍՊԸ տնօրեն Ռաֆայել Գրիգորյանն էլ «Փաստինֆո»- հետ զրույցում ասաց՝ իրենք բարեխիղճ աշխատում են, սակայն չեն վճարվում քաղաքապետարանից, որի պատճառով տուժում են իրենք, քաղաքացիները և աշխատակիցները։ Տնօրենը վստահեցնում է՝ չեն ուղղորդում աշխատակիցներին, իրենք են որոշել բողոքել։ Իսկ ընկերությունը ուժերի չափով վճարում իրականացրել է։
Մոտավորապես 330 աշխատակից մասնակի է աշխատավարձ ստացել, մեկ աշխատակից մեկ վերելակի տեղադրման համար պետք է ստանա 800 հազար դրամ։ Կա նաև կապալառու կազմակերպություն, որին պետք է վճարեն 1.400.000 դրամ։
«Աշխատակիցները երեք անգամ դուրս են եկել բողոքի՝ քաղաքապետարանից խոստացել են, թե հարցերը կլուծեն, խաբել են ։ Վերելակները երկու ամիս է արդեն տեղադրել են, աշխատում են, շահագործվում են։ ԱԻՆ-ի կողմից ընդունվել է, իրենց հանձնաժողովի կողմից ընդունվել է, բայց քաղաքապետարանը չի ընդունել այդ վերելակները, որ չվճարեն, ոչ ոք ոչինչ չի անում։ Առանց փորձաքննություն անցնելու, առանց ԱԻՆ-ի կողմից փորձաքննության, մենք իրավունք չունենք վերելակ շահագործելու։ Մի բան, որ ասում ենք, օդի մեջ չենք ասում՝ 134 վերելակ ենք տեղադրել, որից 104-ը անցել է փորձաքննություն, դրանց ակտերը դրված են իմ սեղանին։ Մնացածն էլ պատրաստ է, բայց մենք փորձաքննության չենք տալիս, որովհետև մեզ արդեն չի հետաքրքրում, մեզ արդեն տված-չտված էլ դեր չունի։ Որ հենց հիմա ԱԻՆ-ին հրավիրեմ, կգա փորձաքննություն անցկացնելու։ Մենք չենք կանչում, որովհետև ինչքան շատ փորձաքննություն է անցնում, այդքան շատ մեր աշխատողները պահանջ են ներկայացնում»։
Ըստ ընկերության տնօրենի՝ պայմանավորվածություն ունեն, որ ըստ փուլերի պետք է վերելակները հանձնեն՝ յուրաքանչյուր փուլով 20 վերելակ, որից հետո պետք է վճարվեն։ Առաջին 20-ը հանձնելուց հետո չեն վճարվել։ 134 վերելակ տեղադրվել է, ստացել են 178 վերելակ, որից 86-ն արդեն հասցեներում է, հիմա շինարարության սկսված է, մնացածն էլ շուտով կսկսեն։ Տնօրենն ասում է՝ ամեն օր փորձում է կապ հաստատել, գրություններ է գրում, բոլորն անպատասխան են մնում։
«Հիմա որոշել են, որ իրենք ունեն պրոբլեմատիկ հորաններ։ Իրենք գրել են՝ դռների բացվածքը պետք է լինի 800 մմ, որը որ չի ապահովվում՝ իրենց ասելով, հինգշաբթի կառավարության նիստին ներկայացնում են որոշում, որ թույլ տան դրանք դարձնել 700 մմ, որ կարողանանք մենք ներկրենք, որ վերջին փուլով դրանք էլ բերենք տեղադրենք»,- ասաց Գրիգորյանը և հույս հայտնեց, որ եթե հենց հիմա, որոշակի վճարում անեն, իրենք աշխատողներին կկարողանան վճարել։
«Ամեն մեկը ռիսկ չի անի դրա տակ մտնի, բայց մենք կարող ենք, եթե իրենք կարողանան փոփոխությունն անել, մենք մնացածն էլ ենք ներկրում։ Բացվածքների խնդիր ունեն 131 վերելակ, սպասում ենք իրենց որոշմանը։ Հավելյալ գումար չենք ուզում, իրենցից էլ բան չենք ուզում, թող իրենք իրենց որոշումը կայացնեն, մենք գումարային փոփոխություն չենք ակնկալում, միայն որ կարողանան որոշակի վճարում անեն՝ մենք դուրս կգանք դրա տակից»։
Գրիգորյանը քաղաքապետարանի հետ աշխատանքը վատ է գնահատում, ուզում էր համագործակցել բարձր մակարդակով, հիշում է, երբ մեկ տարի առաջ առաջին 20 վերելակը տեղադրել են՝ գոհ են եղել, ոչ մի խնդիր չի եղել։
«Այս տարի դուրս է գալիս, որ ոչ ոք հարց չի լուծում, ում ինչ դիմում ես, մնում է օդի մեջ՝ ով ուզում է լինի, սկսած տեղակալներից, մինչև մյուսներ։ Անորոշ վիճակ է։ Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած հարցում, բայց դա չենք տեսնում»։
Չի վախենում, որ իր հայտարարությունից հետո պայմանագիրը կչեղարկվի.
«Թող չեղարկվի, եթե այս վիճակում պետք է լինի՝ պայմանագրի չեղարկումն ինձ ի՞նչ է տալիս։ Մենք պատրաստ ենք պայմանագիրը կատարելու, ամեն ինչ անում ենք , բայց որ ոչ մի բան չի արվում, դա այն չէ։ Մենք վերելակ ենք տեղադրել, մեր գումարներն ենք պահանջում։ Մենք վերելակները սկսել ենք տեղադրել հավասարապես 9, 10,11, և 16 հարկանի շենքերում։ Մեկը շուտ է ավարտվում, մյուսը ուշ, մենք հիմա բարձրահարկերի հետ կապված խնդիր չունենք»։
Չեն ուզում հարցին այլ լուծում գտնել, հարաբերությունների վատթարացում և բողոքներ էլ չեն ուզում, միայն ուզում են, որ հիմա վճարեն 20-30 վերելակի գումար՝ աշխատակիցներին փոխանցելու համար։
«Թող այս մարդիկ աշխատեն, խնդիրները վերանան։ Շատ ոգևորված աշխատում էինք, հիմա մարդիկ գնում են վերելակներն անջատում են, ցույց են անում, նման տհաճ բաներ են անում»,- ասաց Գրիգորյանը, վստահեցնելով՝ եթե ինքը սխալ է արել, թող տուգանեն, ինքը աշխատակիցներ է կորցնում։ Վստահ է, որ այս ամենը միտումնավոր է արվում՝ դիմել է քաղաքապետարանին՝ խնդրել ուսումնասիրել ով է պայմանագրի բնութագրերում միտումնավոր սխալ կետեր գրել։
Հիշեցնենք, որ Քաղաքապետարանի հայտարարած մրցույթով՝ 500 վերելակի տեղադրումը շահել էր «ՌաֆԷլԳրիգ» ՍՊԸ-ն։ Մրցույթով հայտարարված արժեքը եղել է 4 միլիարդ 600 միլիոն դրամ։ 330 վերելակը գտնվում է Հայաստանում, որից 134-ը տեղադրված է, 86-ը շենքերում է, մնացածը ընկերության տարածքում է։ Տեղադրվող վերելակները բելառուսական են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից