ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խուլիգանության կասկածանքով ձերբակալված բնապահպան֊ակտիվիստներն ազատ են արձակվել.դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը 09/23/2020 22:41 | Քրեական խրոնիկոն
Խուլիգանության կասկածանքով ձերբակալված Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպան-ակտիվիստներն ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է բնապահպան֊ակտիվիստներին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը՝ ճանաչելով ձերբակալությունը ոչ իրավաչափ։ Պաշտպան Սասուն Ռաֆաելյանը «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալներն ազատ են արձակվել հենց դատական նիստերի դահլիճից։ Նշենք, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքները քննել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի դատավորները՝ Վարդան Գրիգորյանը, Մանվել Շահվերդյանը և Վահագն Մելիքյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 15֊ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով, որի շրջանակներում ձերբակալվել էր երեք անձ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Ռաֆաելյանը հաստատեց, որ միջադեպի շարժառիթը եղել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ունեցած տարակարծությունը։ Նա պատմեց, որ արդեն 2.5 տարի է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման հարցը մարդկանց բաժանել է երկու խմբի՝ մի մասը պնդում է, որ հանքը չի կարող շահագործվել, իսկ մյուս մասը, որ հանքը պետք է շահագործվի և հենց այդ պատճառով էլ վիճաբանություն է տեղի ունեցել։ Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալները գտնում են, որ պետք է վերջնական որոշում կայացվի՝ հանքը շահագործելու կամ չշահագործելու վերաբերյալ, քանի որ հարցի լուծման հետաձգումը միայն պառակտումներ է առաջացնում։
Նշենք, որ թեև ձերբակալությունը եղել է ՀՀ ՔՕ 258֊րդ հոդվածի 4֊րդ մասի՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության կասկածանքով, փաստաբանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալները մահակներով զինված չեն եղել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ամուլսարի աշխատակիցների շրջանում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք, որոնք ենթադրաբար տուժել են բնապահպան-ակտիվիստների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով առաջացած ծեծկռտուքի ժամանակ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ