ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե Ձեզ համարում եք հեղափոխության առաջնորդներից մեկը, ուրեմն՝ կրթության բնագավառում ինչ ուզեք կարող եք անե՞լ. Ազատ Եղիազարյան 09/23/2020 11:53 | Մեկնաբանություն
«Ի՞նչ է լինելու հայ մշակույթի, կրթության, գիտության, այսինքն` ամբողջ հոգևոր ոլորտի ճակատագիրը, եթե այն բոլորը, ինչ-որ դուք ասում և նախագծում եք, իրականություն դառնա»,- մտահոգված է հայ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը: Նա բաց նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:
Բաց նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարար պ. Արայիկ Հարությունյանին
Պ. Հարությունյան Ինձ Ձեր հրաժարականի խնդիրը չի հետաքրքրում: Ի վերջո, դա Ձեր քաղաքական ուժի և հրաժարական պահանջող ուժերի խնդիրն է: Ինձ /և ենթադրում եմ, բոլոր մտածող հայ մարդկանց/ ուրիշ բան է մտահոգում – ի՞նչ է լինելու հայ մշակույթի, կրթության, գիտության, այսինքն` ամբողջ հոգևոր ոլորտի ճակատագիրը, եթե այն բոլորը, ինչ-որ դուք ասում և նախագծում եք, իրականություն դառնա: Ենթադրում եմ, որ դա միայն Ձեր մտքի արդյունքը չէ, Դուք ունեք գաղափարակիցներ և պաշտպաններ, որոնք շատ բարձր դիրքեր են գրավում այսօրվա մեր պետության մեջ:
Այսինքն, Դուք ներկայացնում եք մի ամբողջ գաղափարախոսություն, որը, իմ տպավորությամբ, կարող է ավերիչ լինել մեր մշակույթի և կրթության համար: Այնպես, որ խնդիրը Ձեր անհատականության մեջ չէ: Բաց Դուք այդ գաղափարախոսության ամենաակտիվ պաշտպանն եք և իրականացնողը, ուստի իմ հասցեատերը Դուք պետք է լինեք: Ընդ որում, միանգամից ասեմ, ես չեմ սիրում մարդկանց մեղադրել դավաճանության, իր երկիրը չսիրելու մեջ, և այս տիպի բոլոր խոսակցությունները դուրս են իմ այս նամակի սահմաններից:
Ինձ շատ վախեցնում է Ձեր վճռականությունը՝ իրականացնելու կրթության արմատական վերակառուցումը, որը Դուք համարում եք Ձեր առաքելությունը: Լավ, թող լինի առաքելություն: Բայց Դուք գործում եք ոչ թե ինչ-որ վերացական տարածքում, ինչ-որ վերացական ժողովրդի մեջ, որը Ձեզ համար սպիտակ թուղթ է, և որի վրա Դուք կարող եք գրել Ձեր բոլոր հեղափոխական գաղափարները:
Դուք գործում եք մի ժողովրդի մեջ, որը ունի կրթության առնվազն 1500 տարվա պատմություն /եթե սկսենք հայ գրերի ստեղծումից/ և այդ ընթացքում ստեղծել է կրթության մասին իր պատկերացումները, իր ավանդույթները: Շատ ու շատ բան դրանցից հնացել է և մոռացվել, բայց ինչ-որ էական բաներ մնացել են, փոփոխվել են, հասել են մեր օրերը: Դուք շատ լավ գիտեք, որ բարեփոխումներին ոչ ոք դեմ չէ, բայց ի՞նչն եք բարեփոխում և ինչու:
Դուք մասնագետների հետ երբևէ խորհրդակցե՞լ եք, նախքան Ձեր առաքելությունն իրականացնելն սկսելը: Որտե՞ղ են Ձեր հեղափոխական բարեփոխումների արմատները, հայկական մտքի ո՞ր խտացման մեջ: Այստեղ պետք է հիշեմ Ձեր կուսակցական ընկերներից մեկի ելույթը Ազգային ժողովի նիստում: Իմաստն այն էր, որ մենք արդեն սուվերեն պետություն ենք, և ազգայինի գաղափարը մեզ համար հրատապ չէ:
Այսինքն, այդ գաղափարով մենք պայքարում էինք օտար տիրողների դեմ, իսկ հիմա դրա կարիքը չկա: Այս տիպի մոտեցումներում արտահայտվում է բուն կրթության էության խոր անըմբռնողություն: Կրթությունը չի կարող ազգային չլինել, դա արհեստական, անհող, անհեթեթ գաղափար է: Ազգային կրթությունը որևէ մեկին դիմադրելու համար չէ. դա նրա ժամանակավոր հատկանիշներից մեկն է: Ազգային դպրոցը տվյալ ժողովրդի զարգացման անհրաժեշտ պայմաններից մեկն է:
Քանի դեռ ազգը կա, ժողովուրդը կա, նրա դպրոցը չի կարող ազգային չլինել: Իսկ ազգերը վերանալու՞ են: Դուք Ձեր առաքելությունը իրականացնելուց առաջ փորձե՞լ եք պատասխանել այս հարցերին: Ոչ ոք չի ասում, որ այդ ընթացքում չպետք է դիմել ուրիշ երկրների փորձին: Պե՛տք է դիմել, վերցնել ամեն լավը, առանց ափսոսանքի հրաժարվելով հայկական հնացած և խանգարող ավանդույթներից: Բայց երբեք չմոռանալով, որ դուք աշխատում եք հին մի ժողովրդի համար, որը այդքան հեշտությամբ չի ընդունի Ձեր գուցե և հանճարեղ գաղափարները, որոնք խորթ են իրեն, ինչքան ուզում եք խոսեք Ձեր առաքելության և ձեր վճռականության մասին: Վերջապես, եթե Դուք հավատացած եք, որ առաքելություն եք իրականացնում, Դուք պետք է շատ ավելի լրջորեն պատրաստվեիք դրան, քան հիմա մենք տեսնում ենք:
Մենք ուշադրությամբ կարդում ենք Ձեր հանձնարարությամբ ստեղծված չափորոշիչները և տեսնում, որ դրանք հաճախ առանց որևէ քննական մոտեցման՝ վերցված են օտար աղբյուրներից, առանց հայկական իրողությունների մասին մտածելու: Ես արդեն մի քանի հրապարակումներում խոսել եմ մի քանի կոնկրետ հարցերի՝ չափորոշիչների և ծրագրերի մասին, այստեղ դրանց չեմ անդրադառնա. Եվ ինչո՞ւ եք այդքան վստահ, որ Դուք ճիշտ եք. ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ բոլոր ժամանակների հեղափոխականներին հատուկ այդ հավատը կործանարար կարող է լինել և՛ մեզ բոլորիս, և՛ Ձեր ու Ձեր քաղաքական ուժի համար:
Մյուս կողմից, իզուր եք Դուք Ձեզ նույնացնում հեղափոխության հետ, հայտարարելով, որ Դուք հեղափոխության առաջնորդներից եք եղել և եք: Շատ լավ: Բայց Դուք մի՞թե չեք հասկանում, որ Ձեր ձախողումների մեղքը նախապես արդեն դնում եք Ձեր քաղաքական ուժի ուսերին: Դուք Ձեր կրթությամբ և դասախոսական աշխատանքի փորձով պետք է շատ ուշադիր լինեք հրապարակային ելույթների լեզվի նկատմամբ. բայց ահա վերը բերված խոսքերին հետևում է Ձեր մյուս հայտարարությունը, և ստացվում է, որ քանի որ Դուք հեղափոխության առաջնորդներից եք, Դուք հրաժարական չեք տա:
Այսինքն, քանի որ Դուք Ձեզ համարում եք հեղափոխության առաջնորդներից մեկը, ուրեմն Դուք համարում եք, որ կրթության բնագավառում ինչ ուզեք, կարող եք անել, առանց խորհրդակցելու, առանց քննարկելու, առանց խնդիրների մեջ խորանալու: Շատ վատ տպավորություն եք ստեղծում հեղափոխության առաջնորդների մասին: Որտեղի՞ց է Ձեր այդ թշնամանքը գիտնականների հանդեպ, այդ ի՞նչ լեզու եք գործածում մարդկանց նկատմամբ, որոնք վաստակ ունեն (մեծ կամ փոքր) հայագիտության ասպարեզում: Այդ լեզուն ոչ միայն խորապես անարդար է այդ մարդկանց հանդեպ, այլև վայել չէ մտավորականին՝ է՛լ խավարամիտներ, է՛լ կերակրատաշտից օգտվողներ /և այլն, և այլն/: Մի՞թե Դուք, այս հայհոյանքներից բացի, ուրիշ փաստարկներ չունեք Ձեր դիրքերը պաշտպանելու համար:
Մտավորականները, ես էլ նրանց մեջ, կարող են սխալվել (ինչպես բոլորը, այդ թվում և Դուք): Բայց նրանք մասնագետներ են, որոնց ասածների մեջ կրթության բարեփոխման համար շատ կարևոր բաներ կան: Այդ ի՞նչ բարդույթ է Ձեր և Ձեր աշխատակիցների մեջ, որը թույլ չի տալիս հանգիստ խոսել մտավորականների մասին, էլ չեմ ասում նրանց հետ:
Եթե Դուք, իբրև նախարար, դժգոհ եք (գուցե և արդար) գիտական կազմակերպությունների աշխատանքից, Ձեր դժգոհությունը չպետք է տեղափոխեք գիտության և գիտնականների վրա: Եթե Դուք պիտի ասեք, որ մտավորականները երբեմն Ձեր նկատմամբ շատ խիստ լեզու են բանեցնում, ես կհամաձայնեմ: Բայց Դուք մոռանում եք, որ նախարարը Դուք եք, ոչ թե նրանք, Դուք պետք է ի սկզբանե բանավեճին քաղաքակիրթ բնույթ տայիք: Բայց Դուք Ձեզ պահում եք այն մարդու պես, որը մտածում է ոչ թե ճշմարտությունը բացահայտելու, այլ հակառակորդին ավելի սուր պատասխանելու մասին: Դուք երևի երբեմն պետք է մոռանաք, որ Դուք հեղափոխության առաջնորդներից մեկն եք, պետք է ավելի հաճախ Ձեզ զգաք իբրև նախարար, իբրև կառուցող:
Դուք կարո՞ղ եք հիշել մի հայ մտավորականի, որը դրական կարծիք արտահայտի Ձեր վերափոխումների և ծրագրերի մասին: Սա ձեզ շատ պետք է մտահոգի: Նախարարից սպասում են, որ նա պետք է համագործակցության և հանգիստ, լուրջ գիտական բանավեճի դաշտ ստեղծի, և ոչ թե նոր պատնեշներ (բարիկադներ) բարձրացնի կրթության ասպարեզում:
Թույլ տվեք նաև նկատել, որ Դուք Ձեր պահվածքով, Ձեր այդ երկաթբետոնե համառությամբ շատ ավելի մեծ վնաս եք հասցնում հեղափոխությանը, քան բոլոր հին ու նոր ընդդիմադիրները միասին: Ես դրա համար շատ ափսոսում եմ: Ես այն մարդկանց թվում եմ, որոնք հավատում են, որ 2018 թ. մայիսը Հայաստանի համար նոր ուղիներ բացեց: Ինչո՞ւ եք այդքան դժվարացնում այդ ճանապարհը:
ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից