ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու երկրորդ փորձը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 09/23/2020 11:23 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր ժամը 11-ին նախատեսված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առ այս պահը ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ նրա փաստաբանները չեն ներկայացել դատական նիստին։ Մեր տեղեկություններով՝ դատարանը նիստի մասին չի ծանուցել պաշտպանական կողմին, ուստիեւ նրանք դատարան չեն ներկայացել։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժեց փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարեց՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ և՛ պաշտպանները, և՛ դատախազությունը վճռաբեկ բողոքներ են ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել բողոքները և Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Այլ կերպ ասած՝ դատարանը կքննարկի Վերաքննիչ դատարանի որոշմամբ նոր քննության ուղարկված գործը և Ծառուկյանին կալանավորելու նոր միջնորդություն չի ներկայացվել։
Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց:Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։
Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Նույն օրը նա հրավիրվեց հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով։Հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան ազատությունից զրկելու մասին։ Հունիսի 16-ին ԱԺ-ն կողմ է քվեարկեց միջնորդությանը՝ զրկելով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրելով նրան ազատազրկել եւ նույն օրը Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառքի գործով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 00:14 «Բոլորը մեղավոր են, բացի Նիկոլից» բեմականացումը մտավ ուժի մեջ. Համբարյան
- 11/15/2024 13:29 Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել. Վրթանեսյան
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/17/2024 21:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին. կա վիրավոր
- 11/17/2024 21:33 Արարատի մարզում հարսանիքի ժամանակ հնչել են կրակոցներ. shamshyan.com
- 11/17/2024 20:20 Վայոց ձորի պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ՃՈ նախկին պետ Էդիկ Բարսեղյանի տղայի «Range Rover»-ը
- 11/17/2024 17:58 Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները