ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԻՆ-ում կայացել է միջգերատեսչական օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը 09/23/2020 19:24 | ԼՐԱՀՈՍ
Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է միջգերատեսչական օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ այս աշխատանքային խումբը ստեղծվել էր 2019թվականի հուլիսին ՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերցմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և այս առումով մասնագիտական ոլորտներից առաջարկությունների ստացման նպատակով:
Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Հերթական նիստի ընթացքում քննարկումներ են ծավալվել Երևանի Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքների սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների և սողանքների, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Մարտիրոս բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի և բնակարանային խնդիրների հարցի շուրջ: Առաջարկվել է՝ ՀՀ կառավարություն ներկայացնելու նպատակով, քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկել Սարի թաղի, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքերի բնակելի տների փոխհատուցման հարցը, դիմել Երևանի քաղաքապետարանին՝ Սարի թաղի սողանքային տեղամասերում համալիր երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու և հիմնավորված կանխարգելիչ աշխատանքների հաշվարկ-նախագծեր ներկայացնելու համար։ Ներքին Ծաղկավան համայնքի սողանքային տեղամասերի ուսումնասիրության հարցն Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրում և կիրականացվի 2021 թվականի ընթացքում։
Քանի որ տարիների ընթացքում վերոնշյալ բնակավայրերի տների վնասվածության աստիճանը ենթարկվել է փոփոխության,նախարար Ցոլակյանի կողմից առաջարկվել է դիտարկել նոր հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը։
Օրակարգային հարցերից մեկով անդրադարձ է կատարվել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ում և «Վանաձոր քիմպրոմ» ՓԲԸ-ում առկա վտանգավոր քիմիական նյութերի կառավարման խնդիրներին:
Նիստի մասնակիցներին մանրամասնորեն ներկայացվել են նաև ՀՀ տարածքում տեղակայված հրշեջ հիդրանտների վերանորոգման, պահպանման և նորերի տեղադրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ինչպես նաև անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման նպատակով մշակվող պլանները:
Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է ուսումնավարժություններ անցկացնել` դրանցում ընդգրկելով շահագրգիռ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ու բնակչությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ