ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օր-օրի հավաքվող մութ ամպերի ֆոնին թիթեռնիկ նկարողները չե՛ն կարող մեզ առաջնորդել. Ռուբեն Մելիքյան 09/23/2020 21:32 | ԼՐԱՀՈՍ
Հայ կնոջ վերաբերյալ այն գարշելի դիսկուրսը, որով այսօր լցված էր ադրբեջանական տեղեկատվական դաշտը, ամենևին զարմանալի չէր ինձ համար։ Նման գրառմամբ է հանդես եկել Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
Ինչպես արդեն նշել ենք՝ Ադրբեջանի տեղեկատվական հարթակում այսօր քննարկվում է՝ գերի վերցնելու դեպքում հայ կնոջ, տվյալ պարագայում՝ Աննա Հակոբյանին բռնաբարելու նպատակահարմարության հարցը, եւ որ այդ քննարկումներին մասնակցել է ընդհուպ Իլհամի խորհրդականը։ Անգամ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջն է այդ թեմայով արտահայտվել։ Ասել են. «Ադրբեջանի զինվորին վայել չէ նման բանը»։ «Ակնհայտ է, որ թեման ավելի թեժացնելու համար է այդ «պաշտոնական պատասխանը»,- գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ պաշտոնական մակարդակով ադրբեջանական կողմից նման լկտիություն չի հիշում։
Արձագանքելով թեմային՝ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը նկատել է, որ իր համար խիստ զարմանալի էր տեսնել այդ ստորությունը զարմանքով ընդունողներին։
«Ուղղակի մոռանում եմ, որ իմ և յուրաքանչյուրիս համոզմունքները հիմնված են մեր կենսական փորձառության վրա, իսկ ինձ բախտ ու պատիվ է վիճակվել աշխատելու Արցախում ու Արցախի համար, ըստ այդմ էլ՝ ավելի լավ պատկերացնել թորքերի «եղած-չեղածը»։ Ու հենց այդ փորձառության հենքի վրա եմ ես իշխանափոխության առաջին իսկ օրից, մեղմ ասած, անհանգստացած։
Որովհետև ես լավ գիտեմ, շատ լավ գիտեմ, թե ինչի են ընդունակ դրանք։ Լավ գիտեմ, որ խորքային մակարդակում ունեն մեր նկատմամբ ցեղասպանական մոտիվացիա, և դա փաստ է։
Ի՞նչ կարող ենք դրան հակադրել։ Միայն ու միայն բարձր արդյունավետություն ունեցող Պետություն։ Իսկ այսօրվա իշխանությունները պարզապես ունակ չեն դա ապահովել - ու դա ինձ պարզ էր առաջին իսկ օրից (թեպետ ապաշնորհության այս մակարդակն ինձ համար իրոք անակնկալ էր): Ինչու՞։ Որովհետ ողջ գիտակցական կյանքում նրանց «ուշքն ու միտքը» իշխանության գալն էր։ Դա՛ էլ լավ գիտեմ։
Օր-օրի հավաքվող մութ ամպերի ֆոնին թիթեռնիկ նկարողները չե՛ն կարող մեզ առաջնորդել այս խառնակ ժամանակներում։ Պարզապես ունակ չեն։ Ու շատ լավ է, որ օր-օրի այս գիտակցումն ավելանում է մեր քաղաքացիների մոտ։ Նույնիսկ սկսում եմ մտածել՝ իշխանությունը վայելողներն էլ են սկսել դա հասկանալ, թեև ամենայն հավանականությամբ՝ ինչքան ուժ ունեն կառչելու են աթոռներից»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից