ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սիրում է, բայց՝ անկարո՞ղ է 09/23/2020 21:45 | ԼՐԱՀՈՍ
Վերջերս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժամանակակից հայ գրականության ամբիոնի վարիչ, ԲԳԹ, դոցենտ Սեյրան Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Հրանտ Մաթևոսյանի թանգարանի խնդրին: Ակնհայտ էր, որ համակուրսեցի ընկերս մի տեսակ դառնացած էր արձանագրել իր այս տեքստը՝ «Սերժ Սարգսյանը պատմության մեջ կմնա որպես Երևանի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը սկսած ղեկավար։ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցումը կիսատ թողած և տապալած ղեկավար։
Ասենք, հայկական ավագ դպրոցի «Հայ գրականություն» առարկայի վրայից «Հայ» բառը հանող կառավարության ղեկավարը ինչո՞ւ պիտի ավարտին հասցնի հայ ամենամեծ գրողներից մեկի թանգարանի շինարարությունը»: Ասում եմ դառնացած, քանի որ 2018-ի թավշյա հեղափոխությունը /ըստ իս՝ իշխանափոխությունը Ա.Ե./ ակտիվ ողջունողներից էր, ուրախ էր, որ երիտասարդ մարդիկ են եկել իշխանության և մեծ սպասելիքներ ուներ նրանցից:
Ապաքաղաքական և իր մասնագիտության բարձր պրոֆեսիոնալ Ս. Գրիգորյանը ներկա իշխանության հակազգային գործունեությանն ի մոտո բախվեց այն ժամանակ, երբ կրթական խայտառակ չափորոշիչները մեջտեղ եկան, երբ հայ գրականություն առարկայից հանվեց «հայ» բառը և հայտնի դարձավ, որ հայ և թուրք պատմաբանների ձեռամբ հայոց պատմությունն է ձևախեղվում: Ի հավելումն, նոր իշխանության պաշտոնավարման ողջ ընթացքում Հրանտ Մաթևոսյանի թանգարանի համատեքստում ներկաների՝ մատը մատին չխփելու հանգամանքը: Այս առումով, Մաթևոսյանի ժառանգները նույնպես տևական շփոթվածության մեջ են: Սակայն, փաստը մնում է փաստ, որ թանգարանի վերին հարկը, որ նախկինները խոստացել էին ներդրումային միջոցների հաշվին իրականացնել, այսօր մնացել է առկախված: Եվ ոչ միայն դա, ըստ էության, որևէ բան չի արվել նաև ըստ ծրագրի՝ տարածքի խորհրդանշական կանաչապատման և բարեկարգման ուղղությամբ: Եվ ընդհանրապես, կենտրոնի միկրոմիջավայրը բարձիթողության է մատնված պետության կողմից: Դեռ մեկ տարի առաջ գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանն էլ դժգոհել էր հրապարակային, թե՝ «Շենքը բալանսի վրա չի, այսինքն փողոցում անտեր են թողել, ո՞վ է սրա համար պատասխանատու, ո՞ր կառավարական հաստատությունը։
900 հազար դոլար պետական ծախսի միջոցով կառուցված շենքը ինչպե՞ս կարող է մեկ տարի անտեր մնացած լինել՝ փողոցում մեր հույսին։ Եթե մենք փող չունենայինք, եթե «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը փող չունենար, պահակ չկարողանար այստեղ պահել, այս շենքը ի՞նչ վիճակում կլիներ»։ Ասել թե, վարչապետ Փաշինյանը Հրանտ Մաթևոսյան չի սիրում, թերևս, սխալ կլինի, քանի որ իր ելույթները հաճախ կառուցում է հենց մաթևոսյանական տողերը վկայակոչելով: Վկա՝ «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա »՝ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքի հայտնի տողերի անգիր արտասանություն-վկայակոչումները բավական հաճախակի: Սիրում է, բայց ներդրումները, որ թավիշի տոտալ տիրապետությունից հետո պիտի տարբեր երկրներից հոսեին Հայաստան, մնացին իրենց տեղերում, իսկ նա հո իր թիմի պարգևավճարների հաշվին չի՞ ավարտին հասցնելու թանգարանը:
Ի դեպ, ներկաների օրոք նույն ճակատագրին է արժանացել նաև հայ մեկ այլ տաղանդավոր ստեղծագործողի՝ բանաստեղծ Համո Սահյանի քանդակ-հուշարձանը. դեռ 2014 թվականին Երևանի քաղաքապետարան-ՀՀ մշակույթի նախարարություն կայացած մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել քանդակագործ Տիգրան Մուրադյանի գործը, որը և պիտի տեղադրվեր Երևանում, Օղակաձև զբոսայգում:
Ցավոք, այս հարցն էլ մնացել է անլուծելի: Նկատենք, որ Փաշինյանը Համո Սահյանի հանդեպ էլ անտարբեր չէ, հանրային վայրերում նրա բանաստեղծությունների անգիր արտասանություններով սիրում է զարմացնել իր երկրպագուներին: Բայց մի բան է արտասանելը, մեկ այլ բան՝ սիրելի բանաստեղծի քանդակը տեղադրելուն ուղղված քայլեր ձեռնարկելը: Երևի «բալը թանկ է»: Այս դեպքում՝ 52 միլիոնի կարգի: Եվ մտածում է՝ Համո Սահյանն էլ թող սպասի: Հ
ետաքրքիր է, գոնե առաջիկա հոկտեմբերին իշխանությունները կկարողանան՞ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը Հյուսիսային պողոտայում տեղադրելու՝ մեծ աղմուկով տրված իրենց խոստումը կատարել: Մանավանդ, քանդակի անունն էլ նշանային է:
Հեղինակ՝ Ա.Ե.
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ