ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունները, զգալով հանրային համախմբում 3 ուժերի շուրջ, կսկսեն քաղաքական հետապնդումներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 09/23/2020 18:27 | Հարցազրույց
«Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին համատեղ համապետական հանրահավաք հրավիրելու հայտարարությունը դարձել է քաղաքական դաշտի հիմնական քննարկվող հարցը։ Ինչ սպասել հանրահավաքից. «Փաստինֆո»-ի զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
- Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք» կուսակցությունները հայտարարեցին համատեղ հանրահավաքի մասին՝ նշելով, որ նպատակն է լսելի դարձնել հանրության դժգոհության ձայնը: Ի՞նչ սպասել հանրահավաքից, քաղաքական ուժերին կհաջողվի՞ ձևավորել նոր ընդդիմադիր բևեռ:
-Հանրահավաքը հանրային և քաղաքական դիրքորոշում հայտնելու միջոց է: Ըստ իս՝ բազմամարդ հանրահավաք է լինելու, քանի որ այսօր հանրային դժգոհության մեծ ալիք կա, բացի դա, հանրահավաք կազմակերպող երեք քաղաքական ուժերն էլ ունեն մեծ թվով կողմնակիցներ: Ակնհայտ է, որ հասարակության շրջանում դժգոհությունները հետզհետե մեծանում են, իսկ այս երեք քաղաքական ուժերը դառնում են այդ դժգոհություններն արտահայտող հարթակներ: Այդ ուժերն արդեն բավական երկար ժամանակ համագործակցում են, բազմիցս ականատես ենք եղել նրանց համատեղ հայտարարություններին: Կարծում եմ՝ այս փուլում նրանց համագործակցությունը ստացված է, չգիտեմ՝ թե որքա՞ն նրանք համատեղ կքայլեն, որքա՞ն երկարաժամկետ է նրանց համագործակցությունը, բայց այժմ քաղաքական ուժերի միջև կա կոնսոլիդացիա: Միայն այս երեք քաղաքական ուժերն են երևում, սակայն նրանց միացել են նաև շատ քաղաքական և հասարակական կազմակերպություններ, կարծում եմ, որ հոկտեմբերի 8-ի հանրահավաքին, բացի այս երեք ուժերից, այլ կազմակերպություններ էլ տեսնենք:
- Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, որ իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել նոր թեզ, որի համաձայն առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի:Սա կարո՞ղ ենք դիտարկել ընդդիմությանը հակազդելու և լռեցնելու միջոց:
-Չեմ բացառում, որ իշխանությունները, զգալով հանրային համախմբում այս ուժերի շուրջ, սկսեն քաղաքական հետապնդումներ, ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլ նաև՝ Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի նկատմամբ: Հնարավոր է նաև իշխանությունները, իբրև համավարակով պայմանավորված, սահմանափակեն հանրահավաքների անցկացումը: Ոչ քաղաքական պայքարի միջոցներ այս իշխանությունը շատ ունի, սակայն քաղաքական պայքարում մերկ է:
- Այսինքն, կարո՞ղ ենք մեկ անգամ ևս ամրագրել՝ ով դեմ է արտահայտվում իշխանությանը, ենթարկվում է քաղաքական և քրեական հետապնդումների:
-Երկու տարի շարունակ մենք քաղաքական հետապնդումների ականատեսն ենք՝ մեծ և փոքր մասշտաբներով, պարզ օրինակներ՝ «Ադեկվատ» միաբանության ղեկավարը կամ «Վետո» շարժման ղեկավարը, գրեթե ամեն օր նրանք քրեական կամ վարչական գործերով ոստիկանություն են քարշ տալիս: Փաշինյանը որոշել է օգտագործել իրավապահ մարմիններին մարմիններին իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար, այլ նպատակներ Փաշինյանը չունի:
- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ առանց ՀՀԿ-ի բարդ է որևէ քաղաքական գործընթաց իրականացնել: Ի՞նչ եք կարծում այս առիթով:
-Կարծում եմ դա բնական դիրքորոշում է, բայց այդքան էլ միանշանակ չէ: Իհարկե, «Հանրապետական կուսակցության» մեջ մեծ պոտենցիալ կա, բայց այնպես չէ, որ առանց նրա որևէ արդյունքի հնարավոր չէ հասնել:«Հանրապետականը» միշտ պայքարելու է պետության հիմքերը քայքայող այս իշխանության դեմ:
- Պարո՛ն Մելիք- Շահնազարյան, ի՞նչ եք կարծում, ո՞ր դեպքում ընդդիմադիր ուժերին կհաջողվի լուրջ քաղաքական գործընթացներ իրականացնել երկրում:
-Համախմբման և նոր, երիտասարդ, բանիմաց կադրերի վրա հիմնվելով: Այս երեք նախապայմաններն անհրաժեշտ են Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից