ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վիձիտե լի» նախարարն անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հանդեպ. Նաիրա Զոհրաբյան 09/23/2020 18:49 | Մեկնաբանություն
Առողջապահության նախարարությունը սարքել են մեկ մարդու քինախնդրության «դուքյան»,- նման հայտարարությամբ է հանդես եկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նրա հայտարարության մեջ ասվում է
««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտին։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ այս մղձավանջի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսով մեկուսացվածներին։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկել է բոլոր այն հյուրանոցներին, որտեղ պահվել են կորոնավիրուսի թեսթ հանձնածներն ու հիվանդ քաղաքացիները։
Եւ ահա Հայաստանի անկախության 29-ամյակին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի եւ ոչ մի բժիշկ չի եղել պետական պարգեւի արժանացածների ցուցակում, որովհետեւ առողջապահության նախարարը, որը դեռեւս վայելում է իր դարից երկար ձգվող արձակուրդն ու մագլցում է համայն հայոց եւ Արցախի լեռները, «վիձիտե լի» անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հանդեպ։
Ու քանի որ ինքը որոշել է, որ Դավիդյանցը իր դուրը չի գալիս, որովհետեւ համարձակություն է ունեցել չընդունելու իր առաջարկը, էս մարդը համաճարակի առաջին օրից առաջնագծում կռիվ տվող հիվանդանոցի բժիշկներին որոշել է պատժել։
Իրեն երեւի իր վերադասները տվել են էդ իրավունքը, անձնական մանր վրեժխնդրությունից ելնելով՝ նվաստացնել մի ամբողջ հիվանդանոցի նվիրյալ բժիշկների։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան, ես որոշել էի երբեւէ այլեւս Ձեզ չհիշել ու չհիշատակել։ Բայց Ձեր հետեւողական լռությունն այս ամենին առնվազն տարակուսելի է։
Էդ որ հրամանագիր եք ստորագրում բժիշկների պարգեւատրումների մասին, մի հատ բա չե՞ք հանձնարարում Ձեր աշխատակազմին, որ նայեն, թե ինչո՞ւ պետական պարգեւների արժանացած շատ հարգարժան բժիշկների ցանկում չկան «Նորք» ինֆեկցիոնի՝ կորոնավիրուսի պատերազմի առաջնագծի բժիշկները։
Ինչի՞ եք լռում։ Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը, երբ այս կամ այն ոլորտի նշանակված նախարարն իրեն համարում է «ցար ի բոգ» ու իր անհասկանալի բարդույթները փորձում է ջարդել համակարգի, պետության ու քաղաքացիների գլխին։
Վարչապետի խոսնակը ավետեց, որ առաջիկա օրերին եւս 100 բժիշկ ու նրանց մեջ նաեւ «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներից շատերը, կրկին կպարգեւատրվեն։
Ի դեպ, վարչապետին ու նախագահին ուղղված բաց նամակից հետո։
Ապրեն բոլոր բժիշկները, այդ թվում՝ Մհեր Դավիդյանցն ու իր անձնակազմը՝ ֆանտաստիկ նվիրումի եւ աշխատանքի համար։
Բայց, միեւնույն է, օդում մի տեսակ մնում է կարեւոր մի հարց՝ մինչեւ ե՞րբ էս մարդիկ իրենց ֆոբիաներով ու նեղ անձնական
վրեժխնդրությամբ պիտի ապականեն ամեն ինչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ