ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջին պահին ինձ տեղեկացնում են, որ մանկապարտեզի խմբում լրացել է նախատեսված երեխաների քանակն ու երեխային ընդունել չեն կարող. աշխատող ծնողն անելանելի իրավիճակում է 09/22/2020 20:25 | ԼՐԱՀՈՍ
«Մի քանի օր առաջ, մինչ մանկապարտեզների վերաբացումը, ինձ զանգահարեցին և ճշտեցին՝ պատրաստվո՞ւմ եմ ես երեխային տանել մանկապարտեզ։ Ասացի, որ ևս մի քանի օր կսպասեմ, ես արձակուրդի մեջ էի և կարող էի ինձ թույլ տալ ևս մի քանի օր երեխային չտանել։ Մանկապարտեզից ինձ տեղեկացրին, որ երեխաների ընդունման ընթացքում առաջնայնությունը տրվելու է պետական համակարգում աշխատող հայր կամ մայր ունեցող երեխաներին։ Ես ինքս էլ պետական համակարգի աշխատող եմ և վստահ էի, որ երեխան առանց որևէ խոչընդոտի կհաճախի մանկապարտեզ, ես էլ արձակուրդս ավարտելուն պես, կանցնեմ աշխատանքի։ Բայց այսօր, երբ ուզում էի երեխային տանել, ինձ տեղեկացրին, որ խմբերն արդեն կազմված են, ամեն խմբում նախատեսվում է ընդունել 12 երեխա, իսկ իմ երեխան, պարզվում է՝ 13-րդ է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Աբովյան քաղաքի բնակչուհի Արևիկը։ Վերջինս այսօր է պարզել, որ երեխան չի կարող հաճախել մանկապարտեզ, որտեղ նա գրանցված է դեռևս 2019 թվականից և մինչ կորոնավիուսային վարակը նորմալ գրաֆիկով հաճախել է։
Արևիկի խոսքերով ասած, անելանելի իրավիճակում է հայտնվել և չգիտի ո՞ւմ խնամքին թողնի մանկահասակ երեխային, այն պարագայում, երբ ինքը պետական համակարգի աշխատող է, ամուսինն էլ շուտով աշխատանքի կանցնի. «Ստացվում է, որ ես վերջին պահին եմ տեղեկացվում այն մասին, որ մանկապարտեզում, ուր հաճախում է երեխաս, լրացել են 12 հոգանոց խմբերը և երեխաս մնացել է այսպես ասած՝ օդում կախված։ Առավոտյան խոսեցի մանկապարտեզի դայակի հետ, ասաց, որ կփորձի հասկանալ՝ արդյո՞ք հարակից խմբերում ազատ տեղ կա, որպեսզի երեխային վերցնեն, բայց մինչ այս պահը ինձ որևէ ինֆորմացիա դեռ չեն տվել։ Եթե այսպես շարունակվի, ես ստիպված կլինեմ նորից արձակուրդ վերցնել, մինչև կհասկանանք, թե ինչպես կլուծվի երեխայի զբաղվածության և խնամքի հարցը, հակառակ պարագայում՝ չգիտեմ ինչ պետք է անեմ, ուղղակի նման իրավիճակի պատրաստ չէի»,- ասում է մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողը։
«Փաստինֆո»-ի հարցին՝ ի վիճակի՞ է արդյոք ծնողն օգտվել դայակի ծառայություններից, այն պարագայում, եթե պարզվի, որ մանկապարտեզն, ուր հաճախում է իր զավակը, թափուր տեղ չունի նրան վերցնելու համար, Արևիկը պատասխանում է՝ իհարկե ոչ։
Լրատվամիջոցը փորձեց պարզել նաև՝ արդյո՞ք օրենքը թույլ է տալիս, որպեսզի պետական կառույցի աշխատակիցն անընդմեջ արձակուրդ ձևակերպի, որովհետև, ըստ վերջինիս տրամադրած տեղեկության, ինքը նոր է վերադարձել օրենքով իրեն հասանելիք տարեկան արձակուրդից, վերջինս տարակուսում է՝ տեղյակ չէ՝ արդյո՞ք հնարավոր կլինի կրկին արձակուրդ ձևակերպել, բայց այլ ելք չի տեսնում՝ քանի դեռ երեխայի զբաղվածության հարցը լուծված չէ։
Ի դեպ, ծնողի տվյալներով, մանկապարտեզին սահմանափակումների վերաբերյալ հրահանգավորումը տվյալ պարագայում տրվել Աբովյանի քաղաքապետարանի կողմից։
Հիշեցնենք, որ նոր երեխաների ընդունելությունը դադարեցնելու մասին հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Երեւանի քաղաքապետարանը եւ օրեր առաջ «Փաստինֆո» լրատվականը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու համար՝ ինչո՞վ է պայմանավորված կառույցի կողմից տարածված հայտարարությունը, եւ ինչ լուծում են առաջարկել աշխատող մայրերին։
Ի պատասխան մեր հարցմանը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից լրատվամիջոցին ուղարկել էր մի պատասխան, որում բարձրացված հարցերի առնչությամբ, ըստ էության, չկար ոչ մի սպառիչ պատասխան։ Ավելին՝ քաղաքապետարանը մեզ էր ուղարկել նախօրեին իրենց կողմից հրապարակած հայտարարության տեքստը՝ աննշան փոփոխություններով։ Ըստ մեզ ուղարկված պաշտոնական պատասխանի պարզվում է համաձայն ՀՀ պարետի 2020թ. մայիսի 24-ի հ.74 որոշման՝ առաջնահերթություն է տրվում խնամող չունեցող 2019-2020թթ. ուս տարում հաճախած երեխաներին, որոնց թիվը յուրաքանչյուր խմբում չպետք է գերազանցի 12-ը՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով: Ընդ որում, վերոնշյալ որոշմամբ ժամանակավորապես արգելվում է լրացուցիչ ընդունելություն կազմակերպելը՝ պայմանավորված COVID-19-ով: Արդյունքում, խմբերում չեն ընդգրկվում ոչ միայն հերթագրված երեխաներ, այլ նաև՝ ընտանիքում խնամող ունեցող 2019-2020թթ. ուստարում հաճախած երեխաներ: Հետևաբար, ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Երեխաների լիարժեք ընդունելությունը, ըստ վերջիններիս կողմից տարածած տեղեկատվության, կիրականացվի մանկապարտեզների բնականոն գործունեությունը վերսկսելու պարագայում: Տարիքային խմբերը կձևավորվեն խմբերի խտության նորմատիվին համապատասխան:
Փաստացի ունենք իրավիճակ, երբ քաղաքացին ու նրա խնդիրները հետաքրքիր չէին իշխանություններին ու իրենց որոշումներում հաշվի չի առնվում նրանց օրինական իրավունքներն ու շահերը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ