ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրական եզրակացության մեջ կատարվել են պնդումներ, որոնք չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը. պաշտպան 09/22/2020 16:27 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Պաշտպանական կողմին «Մարտի 1»-ի գործի ամբողջ նյութերը տրամադրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժվել կարող է միայն այն դեպքում, եթե դատարանը կարող է հստակ ասել, որ մայր գործի նյութերից որևէ մեկն այս գործի համար նշանակություն ունենալ չի կարող։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։
Բացի դա՝ Ալումյանը գտնում է. որ քննությունն արդարացի չի կարող համարվել, եթե մեղադրող կողմն է որոշում, թե ինչ նյութեր պետք է ուղարկել դատարան և պաշտպանական կողմն ինչ ծավալով պետք է իրազեկված լինի նյութերի բովանդակությանը։ Ինչ վերաբերում է նախաքննության գաղտնիության վերաբերյալ պնդումներին, ապա Ալումյանը նշեց, որ կա նախաքննության շահ և որևէ մեկը դրա դեմ չի վիճում և կա նաև արդար քննության սկզբունք, ստացվում է՝ երկու շահերը բախվում են և այս դեպքում առաջնահերթությունը պետք է տրվի արդար դատաքննության իրավունքին։
Ալումյանի հայտարարությունից հետո մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրեց դատարանին՝ ապահովել, որ փաստարկները փոխանակելուց հետո՝ հայտարարությունների շրջանակներում նույն հակափաստարկները չկրկնվեն։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ նշեց, որ իրեն հայտնի է՝ նախագահող դատավորի գործողությունների դեմ առարկություններ կամ բողոք ունենալը և կողմերի գործողությունների դեմ բողոքը քրեական դատավարությունում մի փոքր այլ է ընկալվում։
Նրա խոսքով՝ պաշտպանության կողմը իրավունք ունի կասկածի տակ դնել քննիչի, դատախազի գործողությունները։
«Մենք իրավունք ունենք Հրաչյա Մուշեղյանի գործողությունները կասկածի տակ դնել, որովհետև բազմիցս փաստարկվել է այդ գործողությունների ապօրինի լինելը»,- նշեց Խուդոյանը։
Նրա խոսքով՝ չտրամադրված նյութերից որոշակի ծավալ իրենց հասանելի եղել է և, որպեսզի չասեն՝ տվեք 600 հատորը, բացառությամբ 40-րդ հատորի, ասում են՝ ամբողջ նյութերը։
«Ես ցավում եմ ապրում, որ կարող է պնդում կատարվել, որ այդպիսի տվյալներ առկա չեն։ Այստեղ առանց կանոնների մենամարտ չէ, որ ով ինչ եղանակով կարողանում է, փորձում է իրեն առաջ տանել։ Այստեղ դատավարական սկզբունքների պահպանմամբ պետք է փորձել հաջողության հասնել»,- նշեց նա՝ հավելելով, որ դատախազությունը իր համար պիտանի զենքերը ընտրել է, երբ հերթը հասել է մեզ, ասում են՝ դուք այդ սենյակ մուտք գործելու իրավունք չունեք, պաշտպանվեք, ինչպես կարող եք։
Խուդոյանը գտնում է, որ, եթե պաշտպանական կողմից թաքցվում է տեղեկություն, քրեական գործը չի համապատասխանում արդար դատաքննության պահանջներին։ Խուդոյանի խոսքով՝ գործի նյութերում առկա են այնպիսի դրվագներ, որոնք վերաբերում են այլ պաշտոնատար անձանց ։ Բացի դա՝ պաշտպանը նշեց, որ մեղադրական եզրակացության մեջ կատարվել են պնդումներ, որոնք չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը և չեն համապատասխանում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքներին։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ