ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հենց այս ապացույցներով ենք մտել քրեաիրավական վեճի մեջ. Դատախազ 09/22/2020 15:20 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Պաշտպանության կողմը զրկված չէ իր պաշտպանական տակտիկան որևէ կերպ կառուցելու հնարավորությունից, բայց մեղադրանքի կողմը որևէ կերպ դրան օժանդակելու պարտականություն չունի։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
«Պաշտպանական կողմի փաստարկների ծայրահեղությունը կայանում էր հատկապես նրանում, որ պաշտպանության կողմի տակտիկան ընտրելու հնարավորությունները փորձում էին կապել մեղադրանքի կողմի հետ։ Իրենք փորձում էին նախաքննության փուլում գտնվող գործերով տեղեկություններ ունենալ՝ իրենց պաշտպանական տակտիկան ճիշտ որոշելու համար »,- նշեց դատախազը։
Նրա մատուցմամբ՝ պաշտպանության կողմը սույն գործով ակնկալում է փոխել դատարանում մեղադրանքի պաշտպանության զենքերն՝ ըստ իրենց հարմարության։
«Պաշտպանության կողմը փորձում է հասցնել նրան, որ մեղադրանքի կողմը մեղադրանքը պաշտպանի իր պատկերացրած հնարավորություններով։ Մենք մեղադրանքը պաշտպանում ենք այս գործի նյութերով, որևէ բան չենք ասում, որին հակադարձելու հնարավորություն պաշտպանության կողմը չի կարող ունենալ»,- ասաց Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ մեղադրանքի կողմն է որոշում, թե ինչ ապացույցներով կմտնի քրեաիրավական վեճի մեջ և մեղադրանքի կողմը հենց այս ապացույցներով է մտել քրեաիրավական վեճի մեջ և այս ապացույցներով են դատարանից ակնկալում՝ կայացնել դատական ակտ։ Ըստ նրա՝ պաշտպանության կողմը զրկված չէ նաև դատարանում ապացույցների հետազոտումն ապահովելուց և ցանկության դեպքում կկարողանան դատարանին ներկայացնել որոշակի ապացույցների հետազոտման մասին միջնորդություններ և նման միջնորդություն արդեն իսկ կան ներկայացված։ Բաղդասարյանն ընդգծեց, որ միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ նշեց, որ փուլային կառուցակարգերով պայմանավորված՝ քրեական գործի նախաքննության ընթացքում գտնվող գործով որևէ դատարանի միջամտությունն անթույլատրելի է և դրանով պայմանավորված չի կարող սահմանվել վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ հրապարակային դարձնելու այն քրեական գործի նյութերը, որոնք դեռևս նախաքննության փուլում են։ Ինչ վերաբերում է վկայակոչվող հանգամանքներին, Պետրոսյանը նշեց, որ դրանք վերացականության և հավանականության դաշտից են։
Նրա խոսքով՝ քրեական գործով բոլոր տվյալներն անջատվել և զետեղվել են քրեական գործում և նմանօրինակ հանգամանքների առկայությունը հիմք է տալիս վկայակոչելու, որ դա ընդամենը պաշտպանության կողմից ենթադրություններ են։
«Նրանք ունեն այնպիսի փաստական տվյալներ, որ հնարավորության դեպքում կարող են քննարկման առարկա դարձնել այս դատարանում՝ գործի քննության ընթացքում»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ներկայացված հանգամանքներն ամբողջության մեջ նաև պարունակում են քրեադատավարական օրենքով նախատեսված պահանջի բացակայություն։ Բացի դա՝ Պետրոսյանը գտնում է, որ վկայակոչված չեն այն նորմերը, որոնց վրա դատարանը հղում կատարելով պետք է դատարանին միջնորդություն հարուցեր և ներկայացներ, թե դատարանն ինչ լիազորության գործադրմամբ պետք է նման գործողություններ իրականացնի։ Մասնավորապես, դատարանին ներկայացվող միջնորդությունները պետք է ունենան համապատասխան դատավարական ընթացակարգերի հենք, որոնք տվյալ պարագայում, դատախազի պնդմամբ, բացակայում են և դատարանը նման միջոցներ գործադրելու լիազորություններից զրկված է։
Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը