ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևը դիվանագիտական բառապաշարին ոչ հարիր արտահայտություն արեց. Տաթևիկ Հայրապետյան 09/22/2020 19:46 | ԼՐԱՀՈՍ
Ալիևն իր հայտարարությամբ երկար դադարից հետո փորձեց պատասխանել Նիկոլ Փաշինյանի հայտնի 7 կետերին, սակայն նա արեց դիվանագիտական բառապաշարին ոչ հարիր արտահայտություններ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ
Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։
Պատգամավորը կարծում է՝ Ալիևը քաջ գիտակցում է, որ բանակցային գործընթացի միակ խնդիրը և մեղավորը հենց ինքն է, որ աչքի է ընկնում իր ռազմատենչ հայտարարություններով, սադրիչ ելույթներով, հայատյաց քարոզչությամբ. «Դրանից հետո փորձել հայկական կողմին ինչ-որ բանում մեղադրել, կատարյալ անհեթեթություն է։ Ամիսներ առաջ նաև փորձում էր մեղավորներ գտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ, մինչդեռ միակ մեղավորն ինքն է և իր վարած քաղաքականությունը»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի փակուղային լինելուն, պատգամավորն ընդգծեց՝ չկա փակուղի ո՛չ գործընթացի, ո՛չ էլ ձևաչափի առումով։ ՏԱԹևԻԿ Հայրապետյանի խոսքով կա հստակ խնդիր, որ մթնոլորտը պետք է առողջացվի և հայկական կողմի օրակարգը վերջին երկու տարիներին հենց դրան է միտված եղել. «Որոշակի դրական դինամիկա ունեցել ենք, սակայն լավ հասկանալով դրա հետագա հետևանքները՝ Ալիևը փորձում է ամեն կերպ կանխել դա, նաև մոնիթորինգային մեխանիզմների հնարավոր ներդրումը, որը հստակ ցույց կտա՝ ով է սադրիչ կողմը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այս հայտարարությունը պետք է հաշվի առնեն և շարունակեն խաղաղ բանակցային գործընթացը։
Հարցին՝ հնարավո՞ր է մթնոլորտն առողջացնել՝ հաշվի առնելով Ալիևի ագրեսիվ հայտարարությունները, Տաթևիկ Հայրապետյանը նկատեց, որ բավականին բարդ է, սակայն այլընտրանք չունեն. «Միշտ եղել են նման ագրեսիվ հայտարարություններ, այդուհանդերձ պետք է շարունակենք գործընթացը, որովհետև խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք չի կարող լինել»,-ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը հայկական կողմի պատասխանին, ապա պատգամավորը նշեց, որ պետք է հասկանալ՝ որքանով է նպատակահարմար արձագանքել կամ ինչ մակարդակով պետք է արձագանքել. «Խոսեց Պաշտպանության նախարարը ՝ նշելով, որ հանգիստ լինենք, այսինքն` ինչ վերաբերում է սահմանին և սահմանների անվտանգությանը, այդ առումով ավելի քան պատրաստված ենք»։
Պատգամավորն ընդգծեց՝ միջազգային հանրության առումով շատ անելիքներ կան, որպեսզի հստակ լինի, թե ինչպես է Ադրբեջանը պրովոկացնում իրավիճակը և հնչեն հասցեական հայտարարություններ ու կոչեր։ Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ վերջին շրջանում հատկապես ռուսական կողմը նման հայտարարություններ անում է։
Դիտարկմանը, որ, ըստ էության, երկու կողմերին է կոչ հնչում, մինչդեռ սադրող կողմն Ադրբեջանն է, պատգամավորն ասաց. «Հաշվի առնելով միջնորդական առաքելությունը բնականաբար ավելի ընդհանրական են կոչերը հնչում, բայց կարծում եմ բոլորս էլ քաջ գիտակցում ենք՝ ով է հասցեատերն այս իրավիճակում»,-նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ