ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգի արժեքները ուզում են ջնջել ու նորը ստեղծել, որովհետեւ իրենք արժեքի կրող չեն, միայն փողոց են փակել 09/22/2020 17:30 | Հարցազրույց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ներկայացրեց մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ որպես 4 առանցքային արժեք նշելով հայոց պետականությունը, կրթությունը, անհատը, աշխատանքը։ Գործադիրի ղեկավարը խուսափել էր օգտագործել «ազգային» եզրույթը։ Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է հոգեբան, «Ազգային արժեքների պահպանման» նախաձեռնության անդամ Կարինե Նալչաջյանի հետ:
- Տիկի՛ն Նալչաջյան,Նիկոլը Փաշինյանը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս առանձնացրեց 4 արժեք՝ չմատնանշելով ազգային, դրանց պահպանման կարևորությունը: Ինչո՞վ է սա պայմանավորված, արդյոք մեր ազգային արժեքները լավը չեն, որ պետք է հրաժարվենք մեր ակունքներից։
-Դա բխում է իշխանության համոզմունքներից, իշխանության կրողների անձնային արժեքներից, որոնք ձևավորվել են ինչ-ինչ արժեքների ազդեցության տակ: Ազգային արժեքները հետամնաց համարելը, մեղմ ասած, պարզունակություն է: Մեզ պես հարուստ պատմություն ունեցող ազգի արժեքները ուզում են ջնջել ու նորը ստեղծել, այն դեպքում , երբ իրենք էլ որևէ արժեքի կրող չեն, միայն փողոց են փակել ու արդյունքում եկել իշխանության, դա է իրենց միակ արժեքը: Սա ինքնասիրահարվածության արդյունք է, Նարեկացին մի խոսք ուներ «հավամիտ գոռոզներ»՝ նրանց մասին է: Ազգային արժեքներ պահպանել, նշանակում է ապրել, իսկ մեր ազգային արժեքներն այսօր վտանգված են, և դա արվում է հետևողականորեն և մտածված:
- Այսինքն` որևէ ուղղորդում գործող իշխանության վարած քաղաքականության մեջ տեսնու՞մ եք.
-Իհարկե, կա միտում:Գիտեք, աշխարհաքաղաքականությունն այսօր ամենուր է, նույնիսկ մտել է մեր առօրյա, մեր երեխաներին սեռականության վերաբերյալ դասեր են տալիս, դա նշանակում է, որ այո՝ որոշակի միտում կա: Մեր պետությունը, կրթությունը, արժեքները և մնացած ամեն ինչ այսօր վտանգված է, պետք է միավորել ուժերը և փրկել դրանք:
- Մեր՝ հայերիս համար առանցքային տեղ ունի ընտանիքը, որը տեղ չէր գտել Փաշինյանի առանձնացրած 4 արժեքների մեջ։ Նա սեպտեմբերի 21-ին կրկին նշեց, որ հեղափոխական Հայաստանում բարձրագույն արժեք է լինելու անհատը: Սա ի՞նչ հետևանքներ կունենա:
-Ընտանիք-անհատ տարանջատումը գալիս է հենց գլոբալիստական ուժերի գաղափարախոսությունից: Կենտրոնում դնում են անհատին, բայց անհատը միայնակ չէ, այն տարբեր սոցիալ-հոգեբանական խմբերի անդամ է: Այդ խմբերից մեկն էլ ընտանիքն է, որից անհատին չի կարելի տարանջատել:Պատահական չէ, որ այսօր սեռականության շեշտադրումները շատ են, կարծես անհատի համար գոտկատեղից վերև ոչինչ չկա: Անհատին պոկել սոցիալ-հոգեբանական խմբերից նշանակում է քանդել հասարակությունը:
-Հեղափոխական նոր «արժեքների» սերմանումը սկսում են դեռևս դպրոցականներից՝ կարծես ընտրելով նրանց որպես թույլ օղակ, Արայիկ Հարություննյանն էլ արդեն տևական ժամանակ է իբրև կրթական «բարեփոխումներ է» իրականացնում, որոնք դեմ են մեր ազգային արժեքներին։ Այս ամենը փոխկապակցվա՞ծ է
-Նախ նշեմ, որ հեղափոխության միակ արժեքը տրանսգենդերներին հատուկ փայփայանքով վերաբերվելն է, շատ կուզեի, որ նոր արժեքներ, բարեփոխումներ լինեին, բայց՝ ոչ: Նրանց արած բարեփեխումները երեխայի կյանք մտնելն է և տարիքին ոչ համապատասխան սեռական զգացողություն արթնացնելը, ինչն էլ խեղաթյուրում է երեխանեի էությունը: Արժեք անվան տակ՝ ինչքան աղբ կա բերում են մեր երկիր:
-Տիկի՛ն Նալչաջյան, այնումենայնիվ , իշխանություններին կհաջողվի՞ իրենց ծրագրերն իրագործել, թե՞ արդյունքում իրենք էլ կհեռանան:
- Պետք չէ թերագնահատել, եթե արժանի դիմադրության չհանդիպեն , եթե մենք ինքներս չպաշտպանենք մեր ազգային արժեքները, մեր հոգեկերտվածքը, նրանք ամեն ինչ էլ կարող են:Պատահական չէ, որ այսօր երեխաներին խեղաթյուրում են, մի քանի տարի հետո կունենանք խեղված սերունդ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ