ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանը մեր օրերի Վասակ Սյունին է».Հայկազուն Ալվրցյան 09/22/2020 14:32 | ԼՐԱՀՈՍ
«Երեկվա իր ելույթում Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ էր դնում շեշտադրումները, որովհետև իր գլխավորությամբ ղեկավարող իշխող ուժը ծրագիր ունի հիմնահատակ ոչնչացնելու ընտանիքի գաղափարն ու ազգային արժեքները։ Այն, ինչով զբաղված է այս իշխանությունն, ի վերջո հանգեցնելու է հայի տեսակի ու անդույթի բնաջնջմանը։ Ստացվում է՝ այն կատեգորիաները, որոնց վրա երեկ շեշտադրում է արել Նիկոլ Փաշինյանը՝ ՝ պետություն- կրթություն-անհատ-աշխատանք կատեգորիաների առաջնայնությամբ ներկայացնելով մինչև 2050 թվականի զարգացման իր տեսլականը, ի վերջո կհանգեցնի մեր պետության ներսում ընտանիքի գաղափարի իսպառ վերացմանը,-ասում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, հայագետ Հայկազուն Ալվրցյանը՝ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում վերլուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ՝ Անկախության տոնի առթիվ արած հայտարարությունները։ Նշենք, որ վերջինս ներկայացրել է մինչև 2050 թվականի երկրի զարգացման տեսլականը, որի ընթացքում Փաշինյանը որևէ անգամ անդրադարձ չի արել ազգային արժեքների գաղափարին կամ դրանց զարգացման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին։ Ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած զարգացման տեսլականի, մինչև 2050 թվականը մենք կունենանք սպառողների մի հասարակություն, որտեղ, որպես առաջնային կարևորության արժեք, կդիտվի առավոտյան անհատի աշխատանքի գնալը, այնտեղ իր ունեցած կրթությունն ու գիտելիքները գործի դնելը, հետո տուն վերադառնալն, ուտելն ու քնելը։ Այսպիսով, ընտանիքի գաղափարը մեխանիկորեն դուրս է գալիս, այլ կերպ ասած՝ առաջնորդվելով այս տեսլականով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում մի նոր Բաբելոն է կառուցում, սրանով իր ծառայությունները մատուցելով այն ուժերին, որին ենթակա է ինքը»։
Ամփոփ գնահատական տալով Անկախության տոնի առիթով վարչապետ Փաշինյանի երեկվա ելույթին, հայագետը նկատում է.«Հիշո՞ւմ եք մի ժամանակ մանկական մի հաղորդում կար՝ «Հեքիաթն է կանչում» անվանում։ Եթե կարճ ու կոնկրետ արտահայտվենք, ապա Փաշինյանի՝ Անկախության առիթով ելույթը պետք է դասել հենց այդ շարքին։ Երբ նա փողոցներում պայքարում էր իշխանության գալու համար, հրապարակներից հայտարարում էր, թե հենց երկրի ղեկն իր ձեռքում հայտնվի, երկրում միջին աշխատավարձը յոթնապատիկ ավելանալու է, մարդիկ այլևս կարիքի մեջ չեն ապրելու, տնտեսությունը թռիչքաձև զարգացում է գրանցելու, ներդրումները հոսելու են և այլն։ Հասկանալով, որ երկուսուկես տարի անց այս խոստումները ոչ միայն չեն կատարվել, այլև երկրի վիճակը գնալով անմխիթար է դառնում, զգալով, որ հողը փախնում է իրենց ոտքերի տակից, Փաշինյանը հիմա էլ որոշել է իր հորինած հեքիաթները տեղափոխել 2050 թվական, մինչև, իր կարծիքով, ի կատար կածի իրեն վստահված ապազգային ծրագրի վերջնական և լիարժեք իրականացումը»։
Հայկազուն Ալվրցյանը նկատում է՝ բոլորովին պատահական չէ վերջին ժամանակներում հաճախադեպ դարձած այն երևույթը, որով Հայոց պատմության էջերից հատկապես անհասկանալի և դավաճան կերպարների անուններ և դրվագներ են ջրի երես հանվում.«Պատահական չէ, որ վերջին շրջանում իշխանությունների կողմից անընդհատ ինչ – որ անհասկանալի պատմական դավաճան կերպարների են ի դերև հանվում՝ Պետրոս Գետադարձ, Վրեժ Սարգիս և այլն։ Սա արվում է՝ ապակողմնորոշելու համար իրենց դավաճանական քայլերը, սա պատմության քառուղիներում իրենց դժբախտության պատճառները որոնելու չհաջողված փորձ է։ Գիտե՞ք ով է Նիկոլ Փաշինյանը՝ նա մեր օրերի Վասակ Սյունին է։ Այդպիսի պետություն, ինչպիսին սրանք են այսօր ուզում կառուցել, ժամանակին Վասակ Սյունին էր ձգտում կառուցել, պարզապես, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Վասակ Սյունին շատ ավելի տաղանդավոր քաղաքական գործիչ էր։ Նրա համար միևնույն էր, թե ինչ լեզվով կխոսեն իր կառուցած պետության ներսում, ինչ կրոն կդավանեն մարդիկ այնտեղ, ի վերջո՝ ովքեր կապրեն այդ պետության մեջ։ Վասակ Սյունու նպատակը Պարսկաստանին խաբելով ինչ – որ անհասկանալի պետություն ստեղծելու մոլուցքն էր։ Ի դեպ, Վասակ Սյունին, ինչպես և Նիկոլ Փաշինյանը նույնպես, կուրացրել էր փառամոլությունից՝ ինքնամոռաց տրվելով Բյուզանդիայի նման անդեմ ու անդիմագիծ մի խառնարան կառուցելու գաղափարին։ Սրանք նույն պետություն են ուզում կառուցել և պատահական չէ, որ հիմա Հայոց պատմության փառահեղ էջերից հենց կասկածելի արժեքներն են վեր հանվում, միաժամանակ, ինչ- որ անհասկանալի պայծառ ապագայի հեռանկարով խաբելով ժողովրդին, ճիշտ այնպես, ինչպես երեկ ինչ -որ բեմում կանգնած անում էր Նիկոլ Փաշինյանը՝ «Հեքիաթն է կանչում» հաղորդման շրջանակներում։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ