ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մտահոգություն ունեմ, որ մեր դպրոցներում սկսեն դասավանդել աղանդավոր, սեռական փոքրամասնության համայնքը ներկայացնող ուսուցիչներ. Հայկազուն Ալվրցյան 09/22/2020 17:45 | ԼՐԱՀՈՍ
«Բոլորովին պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանի ենթակայությամբ գործող կրթության նախարարն օրեր առաջ հայտարարեց, թե իրենց նպատակն է մի այնպիսի սերունդ կրթել, որը բոլորովին նոր արժեհամակարգի կրող կլինի, որի վրա այլևս չեն կարողանա հենվեն հները։
Եկեք փորձենք վերլուծել՝ իսկ ի՞նչի վրա էին հենվում հները։ Հները հենվում էին հայրենիքի, ընտանիքի, բարոյականության, եկեղեցու, հավատի, դավանանքի, ազգային արժեքների, միացյալ հայության գաղափարի, Սփյուռքի, պահանջատիրության հարցերի վրա, որոնցից որևէ մեկն այսօրվա իշխանությունների համար կրթական համակարգում ոչ միայն առաջնային, այլև որևէ տեսակի կարևորության ենթակա կատեգորիա չէ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանն, անդրադառնալով կրթական համակարգում տեղի ունեցող, այսպես ասած, բարեփոխումների թեմային, որի մասին վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ընդարձակ տեսլականներ էր ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Հայագետն ահազանգ է հնչեցնում՝ Հայաստանում մեկնարկել է անդեմ, անդիմագիծ մի դպրոց, որը դեռևս հայալեզու լինելով, որևէ ազգային հենք չունի, բացարձակապես զուրկ է ազգային բաղադրիչից, այլ կերպ ասած, սա մի համակարգ է, որը ապագա սերունդներին չի փոխանցի որևէ կայուն գաղափարաբանական արժեք, այլ կզբաղվի պարզապես անհայտ ծագման քաղաքացի արտադրելով.
«Հենց սա է պատճառը, որ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում, ինչպես եղավ նաև երեկ, գրեթե երբեք չի անդրադառնում ազգային արժեքի խնդրին և դրանց անհրաժեշտությանը։ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ է անում, նա չի շեղվում իրեն դրսից թելադրված ծրագրից։ Երբ նրա ենթակա՝ ԿԳՄՍ նախարարը հայտարարում է, թե այլևս նախկինի պես չի լինելու, սա նշանակում է, որ մեր դպրոցներից իսպառ կհանվեն ազգային արժեքների և գաղափարաբանության դասավանդման և դաստիարակության հարցերը, ինչի մեկնարկն արդեն իսկ տրվել է՝ դպրոցներից հանելով Եկեղեցու պատմություն, Ռազմագիտություն, վերախմբագրելով Հայոց պատմություն և Հայ գրականություն առարկաները։ Այլ կերպ ասած, Հայաստանում սկիզբ է դրվել ապազգային մեծ դպրոցի ստեղծման աշխատանքներին։ Ասեմ ավելին՝ ես շատ լուրջ կասկածներ և մտահոգություն ունեմ, որ մեր դպրոցներում սկսեն դասավանդել աղանդավոր, հակահայ ու ապազգային գաղափարախոսության կրող, ինչպես նաև սեռական փոքրամասնության համայնքը ներկայացնող ուսուցիչներ։ Հայաստանյան դպրոցներում այլևս բաբելոնյան խառնակության հիմքն է դրվում»,- ասում է հայագետ Հայկազուն Ալվրցյանը։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի կողմից վերջին ասուլիսի ընթացքում հնչեցված վիճահարույց և անընդունելի ձևակերպումների թեմային, հայագետը նկատում է.«Եթե նկատել եք, այս իշխանություններն անընդհատ լափաման բառն են օգտագործում, ինչն արեց նաև նախարարը՝ ասուլիսի ընթացքում անընդունելի և առաջին հերթին հենց իրեն պատիվ չբերող որակումներ տալով ակադեմիական գիտնականների տարիների վաստակին։ Հավանաբար, իրենց օգտագործած միակ սպասքը, որով իրենք կերակուր են կերել, լափամանն է եղել, կերածն էլ՝ լափ, որ այդքան սիրում են օգտագործել այդ բառը։ Ահա առաջնորդվելով իրենց դավանած այս հարազատ արժեքներին, նրանք ցանկանում են լափամանի սպառողունակությամբ առաջնորդվող սերունդ դաստիարակել, որոնց անունը դրել են քաղաքացի, բոլորովին չնշելով, թե ինչպիսի քաղաքացու մասին է խոսքը։
Ակնհայտ է, որ այդ Արայիկ Հարությունյանն այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից մեկնարկած բաբելոնաշինության աշխատանքներում կատարողի, իրականացնողի դեր է ստանձնել, լինելով սակայն այս իշխանության և իշխանության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի դավանած արժեքների անմիջական կրողն ու գաղափարական համախոհը։ Նրանք ապազգային գաղափարների ավազանում մկրտված՝ անհայրենիք, անսրբություն մի զանգված են, որ դուրս գալով խառնարանից, մի նոր խառնարան են փորձում կառուցել՝ ներառելով ողջ կրթական համակարգը։ Բայց նրանց պետք է հիասթափեցնենք, ասելով, որ չեն հաջողելու։ Եթե նրանք այնքան խորն են թաղվել թմբիրի ու փառամոլության հորձանուտում, որ չեն տեսնում պարզ իրականությունը, այն է՝ արթնացած ժողովրդին, ապա այդ ժողովրդի ցասումն անակնկալ կմատուցի իրենց»։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից