Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ 09/21/2020   19:16  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Անկախության տոնի առթիվ պաշտպանության, առողջապահության, հասարակական կարգի պահպանության, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի, տեխնոլոգիաների, դատական համակարգի, պետական ծառայության և հանրային կյանքի այլ ոլորտներում ներդրում ունեցած մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:

Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Ղազարյանը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարգևատրվել են հետմահու:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի ու պարգևների և կոչումների առթիվ:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքը Անկախության տոնի առթիվ պարգևների հանձնման արարողությանը

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Անվտանգության խորհրդի,

Կառավարության հարգելի՛ անդամներ,

Ազգային ժողովի հարգելի՛ պատգամավորներ,

Սիրելի՛ զինվորներ և ազատամարտիկներ,

Պարոնա՛յք գեներալներ և սպաներ,

Հարգելի՛ մտավորականներ և բուժաշխատողներ,

Արվեստի, գիտության, մշակույթի հարգելի՛ գործիչներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ, թույլ տվեք բոլորիդ ի սրտե շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, իսկ ձեզ, սիրելի՛ պարգևատրվածներ, նաև այսօրվա պարգևների ու կոչումների առիթով։

Մեր եղբայրները և քույրերը՝ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից, բոլոր նրանք, ովքեր պայքարել, նվիրվել են Հայրենիքին, ովքեր զոհվել են հանուն նրա անկախության, պատգամում են մեզ բոլորիս՝ ոչինչ չխնայել մեր երկրի ներկայի և ապագայի համար։ Մենք պետք է իրականություն դարձնենք այդ պատգամները:

Որպես ժողովուրդ և պետություն, մեզ համար շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։ Դրա համար կարևոր է ունենալ հստակ տեսլական և իրատեսական ծրագիր, և այդ իմաստով ողջունելի են այսօր վարչապետի և կառավարության կողմից ներկայացված տեսլականը և ծրագրերը: Հույս ունեմ, որ դրանք կարժանանան հանրային լայն քննարկման:

Շատ կարևոր է նաև, որ մենք ցուցաբերենք հաստատուն կամք, կարգապահություն, աշխատասիրություն, հետևողականություն, և, իհարկե, ունենանք հավատ ու նվիրվածություն։

Նախ և առաջ հավա՛տ, որ մե՛նք ենք մեր ճակատագրի տերը:

Հավա՛տ, որ կարո՛ղ ենք մեր երազանքներն ինքներս իրականություն դարձնել:

Հավա՛տ, որ խոսքին միշտ պետք է հետևի գործը:

Այսօր մեր կողքին կրկին նվիրյալներ ունենք, ի դեմս ձեզ: Նվիրյալներ, որոնք պահում են մեր մշակույթի ու գիտության, մեր առողջապահության ու կրթության սահմանները, նվիրյալներ, որոնք մեր ազգային ինքնության, արժեքների կրողներն են և պաշտպանները, նվիրյալներ, որոնք իրենց ներդնումն ունեն հայրենիքի հզորացման, հայրենի հողի անվտանգության մեծ գործում։

Ձեր ստացած պարգևները և կոչումները վերստին փաստում են, որ քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը Հայրենիքի հզորացման կարևորագույն հիմնասյուներն են: Շնորհակալ եմ բոլորիդ:

Ցավոք սրտի, շատերի դեմքը չտեսա և շատերին անձամբ չկարողացա երկար շնորհակալություն հայտնել: Բայց այս նշանակալի և կարևորագույն օրը չեմ կարող չհիշել մեկ-երկու անձի: Նրանցից մեկը Սամվել Կարապետյանն է, որին անձնապես ճանաչել եմ՝ դեռևս 1970-ականների վերջից, երբ Սամվելին ինձ ծանոթացրեց երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է մեր ժողովրդի պատմությանը,նվիրել է և նվիրվել այդ կարևորագույն գործին: Եթե չլիներ Սամվելը, այսօր չէինք ունենա մեր հսկայական մշակույթի և պատմության մեծագույն կտորներ: Այսինքն, կլինեին այդ կտորները, բայց մենք չէինք ճանաչի: Սամվելն աշխատել է որպես բացարձակ նվիրյալ մարդ, իսկական հերոս՝ ողջ կյանքը, ամեն րոպեն նվիրված կատարելով այն, ինչի համար Աստված իրեն բերել էր Հայաստան աշխարհ: Ցավում եմ, որ այսօր Սամվելը մեզ հետ չէ:

Օրեր առաջ ես պատիվ ունեցա ստորագրելու հրամանագիր, որով Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում է տրվել Հրայր Հովակիմյանին: Հրայրին նույնպես ճանաչում եմ մոտ 30 տարի՝ 1992-ից, երբ եկավ Երևան և Միքայելյանի ինստիտուտում սկսեց իր գործունեությունը, Միացյալ Նահանգները թողեց և եկավ Հայաստան: Երբ մեր ամբողջ տարածաշրջանում կարդիոբժշկություն համարյա չկար և սրտային վիրաբուժություն չկար, Հրայրն իր ձեռքերով, իր ոգով ստեղծեց այդ դպրոցը: Իսկապես դպրոց ստեղծեց Հրայրը, որովհետև իր կենդանության օրոք տեսավ իր աշակերտներին: Եվ այսօր Հայաստանը շարունակում է լինել տարածաշրջանի լավագույն կարդիոկենտրոններից մեկը: Շնորհակալություն Հրայրին: Եվ իհարկե, ինչպես լինում է իսկական դպրոցում, իսկական վարպետի մոտ, իսկական վարպետը պետք է վայելի իր աշակերտների ստեղծագործությունը: Իր կյանքի որոշակի փուլում երբ ինքը՝ Հրայրը, սրտի կաթված ստացավ, իր աշակերտներն իրեն փրկեցին: Սա գեղեցիկ պատմություն է, և ինձ համար իսկապես մեծ պատիվ է ստորագրել Հրայր Հովակիմյանին Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչում շնորհելու հրամանագիրը:

Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում:

Շնորհակալ եմ բոլորիդ: Ուզում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ մեր հայրենիքի ճակատագիրը կախված է մեզնից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր հարգանքից և հանդուրժողականությունից։

Պետք է համախմբվենք։ Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքը և պատկերացումները։

Մենք պետք է նայենք առաջ, ապրենք և գործենք ժամանակին համընթաց և համահունչ։ Բայց երբեք չմոռանանք մեր անցյալը և ավանդույթները, մեր ազգային ու բարոյական արժեքները, մեր պատմությունը և ժառանգությունը, մեր մայրենի լեզուն։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։

Կեցցե՛ մեր ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

Աստված պահապան բոլորիս:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:25 21/09/2020  |  ՄեկնաբանությունԺառանգորդությունը՝ պետության կառավարման հիմքում՝ երեկ, այսօր և միշտ
13:49 21/09/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել
23:39 14/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխարհի ամենալավ արձակուրդը. նախագահ Սարգսյանը լուսանկար է հրապարակել
22:17 09/09/2020  |  ԼՐԱՀՈՍԾննդյան 90-ամյակին Լևոն Աթոյանցին շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ
22:57 08/09/2020  |  ԼՐԱՀՈՍԱԻՆ-ում մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել
20:38 02/09/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազների թեկնածությունների 2020 թվականի ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմներ է հանձնվել
12:05 30/08/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
00:18 29/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱՀ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ ոստիկանության պետին և պատվիրակության մյուս անդամներին
21:46 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը հանձնվում է նախագահի բացակայությամբ. Նորայր Նորիկյան
19:36 28/08/2020  |  ԼՐԱՀՈՍՍարդարապատում պարգևատրվեցին հուլիսյան հաղթական մարտերի հերոսները

Արխիվ

[]