ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեզ լայնածավալ պատերազմ է սպառնում, որը կարող է չսահմանափակվել միայն Արցախի հետ շփման գծով ». Հրանտ Մելիք- Շահնազարյան 09/21/2020 18:15 | ԼՐԱՀՈՍ
«Իր վերջին հայտարարությամբ Ադրբեջանն՝ ի դեմս այդ երկրի ղեկավարի, պատերազմի վերսկսման ուղղությամբ տեղեկատվական քարոզչական նախապատրաստում է իրականացնում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին հայտարարություններին, որով Հայաստանին մեղադրում էր նոր պատերազմ հրահրելու մեջ։
Ըստ քաղաքագետի՝ Ալիևի հայտարարությունները գնահատականներ էին՝ ուղղված պատերազմի պատասխանատվությունը Հայաստանի վրա բարդելու համար։ Այլ կերպ ասած, հայտարարությունն ուղղված էր սա միջազգային հանրությանը՝ միջազգային լրատվամիջոցների միջոցով պատվիրված հոդվածներ տարածելու տարբերակով, անգամ ստի տարածմամբ, որը միանշանակ պետք է լիարժեք և համարժեք պատասխան ստանար Հայաստանի Հանրապետության կողմից։
Մինչդեռ՝ Ալիևի այդ ագրեսիվ հայտարարություններն ընդամենը խորը հիասթափություն են առաջացրել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործոց նախարարությունում։ «Կարելի է կարծել, որ մեր Արտաքին քաղաքական գերատեսչությունն այլ սպասելիքներ ուներ թշնամի երկրի ղեկավարից։ Արդեն այսօր ինքը՝ գերատեսչության ղեկավարը հայտարարում է, որ չի պատրաստվում որևէ կերպ մեկնաբանել էմոցիոնալ գնահատականներն ու մտքերը, այն պարագայում, երբ ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի և Արցախի դեմ տեղեկատվական քարոզչական ագրեսիա է իրականացվում։ Ստացվում է, որ փաստացի պաշտոնական Երևանը դրան որևէ կերպ չի ցանկանում արձագանքել, իր այդ կեցվածքով հնարավորություն տալով թշնամուն էլ ավելի մոտ կանգնել իրենց գաղափարների իրականացմանը, վերջին հաշվով, իսկապես սկսել լայնամասշտաբ պատերազմ, որի պատասխանատուն և մեղավորն, իսկապես Հայաստանը կհայտարարվի։ Բնական և օրինաչափ է, որ երբ չկա համարժեք հակազդեցություն, հակառակորդն էլ ավելի լկտի վարք է կիրառում, համապատասխանաբար, ավելի ագրեսիվ դարձնելով իր մոտեցումները»։
Հարցին՝ ինչի՞ պետք է պատրաստ լինի Հայաստանի Հանրապետությունն՝ Ալիևի վերջին սադրանքին ի պատասխան, քաղաքագետ Հրանտ Մելիք -Շահնազարյանն ասում է. . «Պատրաստվենք, որ մեզ պատերազմն է սպառնում, որը կարող է լինել շատ ավելի մեծամասշտաբ, քան մենք պատկերացնում ենք, չսահմանափակվելով միայն Արցախի հետ շփման գծում, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Խոսք կարող է գնալ նաև թուրքական կողմի ներգրավվածության մասին, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիան իր իսկ պաշտպանության նախարարի բերանով, ինքն իրեն հայտարարել է որպես հակամարտության կողմ, որին ծառայում է նաև քուրդ զինյալների մասին ստահոդ տեղեկատվության շրջանառումը։ Սա հիմքեր է նախապատրաստում Թուրքիայի կողմից ՀՀ-ի նկատմամբ անմիջական գործողությունների ծավալման համար»։
Լրատվամիջոցի այն դիտարկմանը, որ ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը որպես առաջնային քայլ կարեւորել է պահեստազորայինների կազմի հավաքների մասնակիցների թվի էականորեն մեծացումը, եւ որ աշխարհազորայինների մասին օրենքը հրատապ կարգով պետք է մտցնել Ազգային ժողով ու ընդունել, անցնելով կազմավորման աշխատանքներին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը արձագանքեց՝ ավելի քան համամիտ է Տիգրան Աբրահամյանի հետ.«Արագորեն պետք է համակարգել պահեստազորի ուժերը, իսկ աշխարհազորայինների հետ կապված օրենքը պետք է ժամ առաջ, նույնիսկ արտահերթ նիստով մտնի խորհրդարան և արագ հաստատվի, մարդկանց պետք է զինել, պատրաստել հնարավոր լայնածավալ պատերազմի»։
Հարցին՝ ի՞նչ է մեզ սպասվում լայնածավալ պատերազմի պարագայում, քաղաքագետը նկատում ՝այս առումով լավատես է, վստահ է, որ մեր զինված ուժերը կարող են լուծել իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր. «Անհանգստությանս պատճառն այն է, որ անվտանգությունը կարելի էր ապահովել դիվանագիտական խողովակներով, ինչը չի արվել, և, ցավոք սրտի, այն թանկ է արժենալու մեր ժողովրդի և պետության համար։ Այն խնդիրները, որ կարելի էր լուծել առանց մարդկային կորուստների, այնուամենայնիվ, ստիպված կլիենք լուծել մարդկային կորուստներով»,- ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից