ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի 09/21/2020 12:29 | ԼՐԱՀՈՍ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մոտավորապես 54 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր թունավորման 33 դեպքի մասին։
«Անգամ երեկվա դրությամբ բոլորը լավ էին զգում ու ավելի շատ գործ ունենք սննդային խանգարման հետ, որովհետև մարդիկ ջերմություն չեն ունեցել, աղիներն է խանգարվել։ Պարզվեց, որ ավելին է թիվը, որովհետև մարդիկ կային, որոնք արդեն հերթափոխը հանձնելուց հետո գնացել էին։ Զանգահարել ենք, իմացել, որ փորլուծություն ունեն։ Ուսումնասիրություն արեցին մեր համաճարակաբանները՝ պարզվեց դեպքերը մոտ 54-ն են, որից ութը պացիենտ, 42-ը՝ բուժաշխատողներ են»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։
Հաշվի առնելով, որ բոլորը նույն գանգատներն են ունեցել, մասնագետները սննդի հիմքով են ուսումնասիրություն սկսել։ Ծովինար Խաչատրյանը կարծում է, որ չէին կարող միանգամից բոլորը մրսել։ Վարկածն ի սկզբանե սննդի հիմքում է դրված եղել։
«Երբ հիվանդանոցը վերածվեց ինֆեկցիոնի,կանոններից էր՝ արգելել դրսից սնունդ բերելը։ Քանի որ մեր մոտ կար «Արտ Լանչ», մենք ռեսուրսն ունեինք՝ շարունակելու համագործակցությունը ընկերության հետ»։
Խոսնակը տեղեկացրեց, որ նախկինում թունավորման, աղիների խանգարման դեպք տեղի չի ունեցել։
«Անձնակազմին երեքանգամյա սնունդ է հասնում, երեխաներին ու հղիներին՝ 4 անգամ։ Սննդի մատակարարումը նորմալ եղել է, իր հունով գնացել է, ուշացումներ չեն եղել։ Հիմա դեպքը տեղի է ունեցել, որն ուսումնասիրվում է»։
Անդրադառնալով «Արտ Լանչ» սննդի ցանցի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի գրառմանը՝ թե ինքն ուզում է, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ պարզվեց, որ մեղավորը «Արտ Լանչ»-ը չէր, այլ՝ մատակարար մի կազմակերպություն, «բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում»: Բժշկական կենտրնի խոսնակը տեղեկացրեց, որ տնօրենի Ֆեյսբուքյան գրառումը տեսել է, իրենք «Արտ Լանչի» անունը չեն տվել։
«Քանի որ այս պահին ուսումնասիրություն է գնում և եթե նկատել եք, առողջապահության նախարարությունն էլ տարածեց հայտարարությունը՝ Արտ Լանչի անունը չենք գրել՝ ելնելով նրանից, որ դեռ ոչինչ պարզ չէ։ Մնացածը ցույց կտա ուսումնասիրությունը։ Ունենք միայն ենթադրությունների ֆոն, որովհետև դեպքերը մոտ 54-նն են»։
Խոսնակը պատմեց, որ դեպքն իրականում եղել է այն ժամանակ, երբ տրվել է երկրորդ սնունդը, այսինքն՝ մինչև ընթրիքն է եղել։
«Եղել են մարդիկ, որոնք ընթրիքից չեն օգտվել, բայց խնդիրներ առաջացել են։ Ավելի շատ բուժանձնակազմի մասին է խոսքը։ Թուլություն ու փորլուծություն զգացել են ճաշից ժամեր անց»։
Բուժանձնակազմը փորլուծություն է ունեցել, օգնություն ցուցաբերելու հարց չի առաջացել։ Սանհանգույցում են հերթեր գոյացել։ Անձնակազմը բնականոն աշխատել է, որևէ մեկը գանգատ չի ունեցել։ Քովիդի դեպքերն էլ կենտրոնի խոսնակը բացառեց, որովհետև հիմնական մասն արդեն բուժվել են, բուժվող պացիենտների մոտ էլ ինչ-որ պահից չի կարող առաջանալ նախնական սիմպտոմներ»։
Անդրադառնալով այն տեղեկությանը՝ թե «թունավորվել են նաև հիվանդանոցում գտնվող հղիներ», Ծովինար Խաչատրյանը նշեց.
«Խոսքը երկու հղիի մասին է, երբ իրենց մոտ դեպքն ավելի արագ է կարգավորվել, քան օրինակ՝ բժիշկների»։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում, փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, արդյունքները կլինեն մինչև մեկ շաբաթվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից