ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կանանց սեքսուալությունն ու ցանկությունը բարդ է, ի տարբերություն տղամարդկանց 09/20/2020 23:26 | Առողջություն
Կենցաղային խնդիրները, բացասական սեռական փորձը, ցավոտ կուսազրկումը, սեռական հարաբերությունը կարող է նվազեցնել սեռական ցանկությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է բժիշկ-սեքսոելեգ Լուսինե Ստեփանյանը` խոսելով լիբիդոյի, նույն ինքը սեռական ցանկության և նրա խանգարումների մասին:
Լիբիդոն, ինչպես նշել է մասնագետը, չգիտակցված ցանկություն է, որը անձին մղում է սեռական ակտիվության՝ ռեալիզացնելու սեքսուալ պահանջը:
Յուրաքանչյուր անհատի մոտ այն խիստ անհատական է՝ պայմանավորված կոնստիտուցիոնալ և անձնային առանձնահատկություններով:
Սեռական ցանկությունը պայմանավորված է սեռական հորմոններով, իսկ կենտրոնները գտնվում են գլխուղեղում և կեղևային կառույցներում, որոնք էլ պատասխանատու են սեռական վարքի և հույզերի ձևավորման ու կառավարման համար:
Տղամարդկանց և կանանց սեռական ցանկությունն ապահովող գլխավոր հորմոնը տեստոստերոնն է, որը հանդիսանում է սեռական մտերմության, սեքսուալ ֆանտազիաների և մտքերի հիմքը:
Սեռական ցանկության փոփոխությունը 2 սեռերի դեպքում կարող էլինել ֆիզիոլոգիական և ախտաբանական, իսկ պատճառները՝ օրգանական և հոգեբանական:
«Կանանց սեքսուալությունը բարդ է, ի տարբերություն տղամարդկանց : Դա վերաբերվում է նաև սեռական ցանկությանը, որը ենթարկվում է ֆիզիոլոգիական ցիկլիկ՝ փուլային փոփոխությունների ՝ պայմանավորված դաշտանային ցիկլի փուլերով, հղիությամբ, հետծննդաբերական շրջանով, կրծքով կերակրմամբ, կլիմակտերիկ շրջանով, որոնք, իհարկե, խիստ անհատական են», - նշել է մասնագետը` արձանագրելով, որ տղամարդկանց մոտ ֆիզիոլոգիական փուլային փոփոխությունները բացակայում են :
Այս առումով սեքսոլոգը կարևորել է այս առանձնահատկությունների իմացությունը զույգերրի համար, որպեսզի կարողանան ադեկվատ գնահատել սեռական ցանկության բնական փոփոխությունները:
«Սեռական ցանկության ապահովման գործում կարևոր տեղ է զբաղեցնում հորմոնալ բաղադրիչը, հետևաբար վահանագեղձի հիվանդությունների, շաքարային դիաբետի, հիպոգոնադիզմի, դաշտանադադարի, որոշ դեղորայքների, թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման ժամանակ կարող են դիտվել սեռական ցանկության փոփոխություններ», - նշել է նա:
Բժշկի խոսքերով` կանայք սկզբնական շրջանում հնարավոր է և չեն նկատում այդ փոփոխությունը և սեռական հարաբերությունը իրականանցնում են զուտ որպես պարտականություն ՝ զուգընկերոջ հետ կոնֆլիկտներից խուսափելու համար: Սակայն, ժամանակի ընթացքում խնդիրները էլ ավելի են խորանում՝ բերելով նրան, որ սկսում են խուսափել ինտիմ մտերմությունից, ընդհուպ մինչև սեքսուալ ավերսիա առաջացման՝ զզվանք սեռական հարբերությունից:
Հոգեբանական գործոնները սեռական ցանկության ձևավորման հարցում ունեն կարևոր նշանակություն:
1.լարված միջանձնային հարաբերությունները
2.կենցաղային խնդիրները
3.բացասական սեռական փորձը
4.ցավոտ կուսազրկումը
5.ցավոտ սեռական հարաբերությունը, իրենց հետքն են թողնում սեռական կյանքի վրա՝ բերելով սեռական ցանկության նվազեցման կամ բացակայության:
Սեռական ցանկությունը օրգանիզմի ներքին հավասարակշռության, միջանձնային հարաբերությունների պահպանման և ամրացման, սերնդաշարունակության հիմքն է:
Հետևաբար, շատ կարևոր է ճանաչել սեփակական ցանկությունները և դրանց մասին խոսել զուգընկերոջ հետ: Այն թույլ կտա խուսափել ոչ միայն խնդիրներից, այլ նաև ավելի լավ ճանաչել զուգընկերոջը, որը հարաբերություններին նոր գույներ կհաղորդի:
«Եթե ունեք խնդիր, ապա պետք չէ թաքցնել և վնասել ինքներդ Ձեզ և Ձեր զուգընկերոջը, քանի որ ժամանակը միայն խորացնում և արմատավորում է այն՝ բերելով զույգային աններդաշնակության և ամուսնալուծությունների առաջացման:
Ցանկացած խնդիր լուծելի է եթե դիմում եք համապատասխան մասնագետին ՝ ճիշտ ժամանակին», - ասել է Լ.Ստեփանյանը:
«Փաստինֆո»- եթերում «Կանանց անկյուն» հաղորդաշարի հաջորդ թողարկման ժամանակ կքննարկվեն դիսպարեունիայի ՝ ցավոտ սեռական հարաբերությանը վերաբերող հարցեր:
Հաղորդաշարին կարող եք հետեւել յուրաքանչյուր շաբաթ` ժամը 19-ին «Փաստինֆո»-ի յութուբյան ալիքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ