ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020 15:06 | Վերլուծություններ
Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում,- այս մասին նշել է փաստաբան, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը։
Մասնագետը վերլուծել է քրեական ենթամշակույին առնչվող արարքները քրեականացնող օրենսդրական կարգավորումների հիմնախնդիրները՝ դրանց վերաբերյալ հանդես գալով գիտագործնական մեկնաբանություններով։
Կից ներկայացնում ենք աշխատության առաջին մասը՝
« -2020 թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը , որը հայտնի է որպես, այսպես կոչված, «օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների մասին» կամ «քրեական ենթամշակույթը քրեականացնող» օրենք։ Այս օրենքով առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» և այլն։
Հարկ է նշել, որ «քրեական ենթամշակույթ» տերմինն առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-62-Ն օրենքով , որի 1-ին հոդվածի 2-րդ մասը ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը լրացնում էր 1.2-րդ մասով, իսկ վերջինիս 6-րդ կետն էլ նախատեսում էր, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս , հաշվի է առնվում նաև նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ։
Չնայած օրենսդրական այս կարգավորմանն ու այն հանգամանքին, որ օրենքը չէր բացահայտում «քրեական ենթամշակույթ» հասկացության բովանդակությունը, այս նորմն իրավակիրառ պրակտիկայում որևէ խնդրի չէր հանգեցնում, քանի որ, ըստ էության, հղում էր պարունակում անձի՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ ունեցած սեփական դրական կամ բացասական ընկալմանը, կամ, այլ կերպ ասած, հանդիսանում էր անձի սուբյեկտիվ ու գնահատողական վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ։
Այսինքն, այն ժամանակ օրենսդրի կողմից «քրեական ենթամշակույթը» չէր դիտվում որպես հանրային վտանգավորություն ներկայացնող արարքի մաս, այլ դիտվում էր որպես՝ հասարակությունում առկա սոցիալական երևույթ, որի նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքով անհրաժեշտ էր գնահատել նրա կողմից նոր հանցագործություն կատարելու ռիսկը։ Այս համատեքստում հարկ է նշել, որ քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում։
Մասնավորապես, այդ արարքների քրեականացման անհրաժեշտության վերաբերյալ որևէ նշում չկա ինչպես ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգում , այնպես էլ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) հրապարակված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ։ Ընդ որում, այս արարքները քրեականացնելու վերաբերյալ պետական որևէ մարմնից որևէ առաջարկություն չի ստացել նաև նախագիծը մշակող աշխատանքային խումբը։
Այսինքն, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունը չի գտել, որ «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքներն այնպիսի հանրային վտանգավորություն են իրենցից ներկայացնում, որ անհրաժեշտ է դրանք քրեականացնել։
Այս հարցում իրավիճակը փոխվեց 2018-2019 թվականներին, երբ լայնորեն սկսեց քննարկվել «քրեական ենթամշակույթը» քրեականացնելու անհրաժեշտության հարցը։
Այդ քննարկումները հատկապես ակտիվացան այն ժամանակ, երբ հարցին իրենց տարբեր ելույթներում սկսեցին անդրադառնալ երկրի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ու օրենսդիր մարմնի առանձին ներկայացուցիչները , ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքները քրեականացնող համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ՀՀ Կառավարության կողմից միաձայն հավանության արժանացավ, քանի որ գործադիր իշխանությունը հաստատեց, որ մեր հասարակությունում «քրեական ենթամշակույթը» լայն տարածում ունի և իրենից հանրային այնպիսի մեծ վտանգավորություն է ներկայացնում, որ առաջացել է վերջինիս հետ առնչվող արարքների քրեականացման անհրաժեշտություն։
ՀՀ Ազգային ժողովի կողմից այս նախագիծն ընդունվել է 2-րդ ընթերցմամբ քվեարկության՝ կողմ՝ 72, դեմ՝ 21, և ձեռնպահ՝ 15 արդյունքով ։
Օրենքի ընդունումից հետո պետական մարմինները ձեռնամուխ եղան վերջինիս կիրարկումն ապահովող մի շարք աշխատանքային, կազմակերպական և այլ բնույթի միջոցառումների իրականացմանը, օրինակ՝ 2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը ։
Այդ քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի արհեստածին և կեղծ կանոններն ու նորմերը, դրանք մարմնավորող անձանց հեղինակություններ համարելու՝ տասնամյակներով արմատացած բարքերը ձևավորում են լրջագույն հանցածին միջավայր, հանդիսանում հանցագործություններին նպաստող հիմնական պատճառներից:
Բացի դրանից, 2020 թվականի փետրվար-մարտին ՀՀ արդարադատության ակադեմիան տպագրել է «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը (գիտագործնական մեկնաբանություններ)» աշխատությունը , որի ներածության համաձայն՝ քրեական ենթամշակույթի գոյությունը ներկայիս առաջադեմ մարդկության առջև ծառացած բարդագույն խնդիրներից է ։
Աշխատության մեջ, անդրադառնալով քննարկվող արարքների քրեաիրավական բնութագրին ու վերջինիս հետ առնչվող առանձին խնդիրներին, օրինակ՝ իրավական որոշակիություն, ապացուցողական բազա և այլն, հեղինակը՝ որպես հիմնավորում, անընդհատ վկայակոչել է վրացական փորձն ու այս հարցի վերաբերյալ Վրաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռը (Աշլարբան ընդդեմ Վրաստանի գործով 2014 թվականի հուլիսի 15-ի վճիռը (գանգատ թիվ 45554/08))։
Վերոհիշյալ գործընթացի նկարագրությունը յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ կարող է հարց առաջացնել այն մասին, որ եթե քրեական ենթամշակույթը մեր հասարակության համար տասնամյակներ շարունակ նման վտանգ է ներկայացրել և հանդիսացել է հանցավորությունը ծնող լրջագույն պատճառ, ապա ինչու նախկինում միջոցներ չեն ձեռնարկվել այս արարքների քրեականացման համար, ինչու այս արարքները չեն ներառվել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում կամ ինչու որևէ պետական մարմին, օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, այս արարքները ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ներառելու առաջարկությամբ հանդես չի եկել, և այլն։
Բացի դրանից, օբյետիվորեն հարց է առաջանում նաև այն մասին, թե արդյոք Վրաստանի փորձը կիրառելի է Հայաստանի Հանրապետության համար, օրինակ՝ «քրեական ենթամշակույթի» գաղափարներն արդյո՞ք այնքան են ներթափանցել մեր հասարակության մեջ, որ դրանցում օգտագործվող տերմինները հասկանալի են յուրաքանչյուր անձի համար (այս, inter alia, մոտեցումն է ընկած նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոհիշյալ որոշման հիմքում՝ իրավական որոշակիության հարցին անդրադառնալիս), արդյո՞ք Հայաստանի Հանրապետության համար «քրեական ենթամշակույթը» հանդիսանում է հանրորեն վտանգավոր արարք, թե վերջինս սոցիալական երևույթ է, որը հիմնականում տարածված է քրեակատարողական հիմնարկներում, ինչը պայմանավորված է այդ հիմնարկներում առկա մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, և այլն։
Այլ կերպ ասած, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում օբյեկտիվորեն առկա է եղել այս արարքները քրեականացնելու անհրաժեշտություն, ինչպես դա եղել է Վրաստանի դեպքում, թե՝ ոչ։
Այս աշխատությունը նվիրված է այս հարցերի քննարկմանը, վերջինիս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, հատկապես՝ իրավական որոշակիության տեսանկյունից, ինչպես նաև այն հարցերը, որոնք կարող են ծագել իրավակիրառ պրակտիկայում այս կարգավորման կիրառման արդյունքում»։
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Հովսեփ Սարգսյան
(շարունակելի)
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել