ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020 13:12 | Վերլուծություններ
Երբ ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» կամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նախօրեին հայտնեց, որ դադարեցնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի իր լիազորությունները, շատերը զարմացան, թե ինչու՞ պիտի նա հրաժարվի իր իսկ ստեղծած հիմնադրամից:
Բնականաբար, մինչ օրս քչերը, թերևս, հատուկենտ մարդիկ են իմացել, որ այդ հիմնադրամի ստեղծումը բնավ էլ Աննա Հակոբյանի հետ չի կապված, որքան էլ, որ այն գործառույթների կրկնությամբ անսպասելիորեն հաջորդեց լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժմանն ուղղված «Նվիրիր կյանք» հիմնադրամին /հիմնադիր՝ Մարինա Ալես/, կամ գրավեց վերջինիս տեղը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ 3-րդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանն էր և որը բավական արդյունավետ գործում էր տարիներ շարունակ:
Այն ժամանակ շատերն էին զարմացել, թե, ասենք Աննա Հակոբյանը, որ երկու օր առաջ ասուլիսի ժամանակ խոստովանել էր, թե մանկական ուռուցքաբանության և արյան հիվանդությունների բնագավառն իր համար անհայտ ոլորտ է, հանկարծ մի քանի օրից հայտարարեց՝ «Ժպիտների քաղաք» կամ որ նույնն է «City of Smile» հիմնադրամի շրջանակում իր գործունեության մասին:
Ըստ ամենայնի, ԱՄՆ -ում գտնվող «City of Smile»-ի հիմնադիր, այժմ՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը իշխանափոխությունից հետո Հայաստան գալով՝ առաջարկել էր Աննա Հակոբյանին հովանավորել իր հիմնադրամը՝ դառնալով հոգաբարձուների խորհրդի նախագահը: Առաջարկը ընդունվել էր՝ այսպիսով ինքնաբերաբար դառնալով «Նվիրիր կյանքի» գործունեության նվազման և դադարեցման կամ սառեցման պատճառը:
Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ այդօրինակ հիմնադրամների հիմնական նվիրատվություն անողները ոգեշնչվում են երկրի առաջին դեմքի հետ հեռակա և մոտ առնչություններից: 2018-ից հետո «Նվիրիր կյանքի» փոխարեն նրանք հովանավորում էին «Ժպիտների քաղաքին»:
Ո՛չ այդ շրջանում, ո՛չ էլ հետագայում երբևէ տեղեկատվություն չի տրվել հանրությանն այն մասին, որ «City of Smile» բարեգործական հիմնադրամի հիմնադիրը արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն է: Մշտապես շեշտվել է Աննա Հակոբյանի անունը և բոլոր հովանավորներն էլ այսպես ասած՝ Աննայի ֆոնդին են նվիրաբերել որոշակի գումարներ:
Միայն օրերս, Աննա Հակոբյանի՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի իր լիազորությունները դադարեցնելուց հետո էր, որ գաղտնազերծվեց այն փաստը, թե՝ «City of Smile» բարեգործական հիմնադրամն ստեղծվել է դեռևս 2014 թվականին ԱՄՆ-ում, որտեղ այդ շրջանում ապրում և գործունեություն էր ծավալում Ս. Դանիելյանը:
Թե ինչու էր նա գաղտնի պահել իր հիմնադրամը, միայն ենթադրել կարելի է:
Ընդհանրապես, նա երկար տարիներ հանդիսանում էր «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և նրա ղեկավարած՝ «Մուրացան» բուժմիավորման՝ մանկական ուռուցքաբանական բաժնում բուժում ստացող հիվանդ երեխաների բուժման ողջ ծախսերը հոգում էր «Նվիրիր կյանք» հիմնադրամն՝ իր նվիրատուների միջոցների հաշվին: Այս պարագայում, ո՞րն էր մեկ այլ հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը: Ի վերջո, հետաքրքիր է՝2014-2018 թվականների ընթացքում արտերկրում գործող «City of Smile» բարեգործական հիմնադրամն ինչո՞վ էր զբաղվում:
Հիմնադրամի կայքը ծանուցում է, որ «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող մարդկանց աջակցելու համար։ Մեր առաքելությունն է լինել նրանց և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվարին ճանապարհը»,- գրված է այնտեղ ։
Սակայն կայքում 2014-2017 թվականների վերաբերյալ հաշվետվությունները պասիվ լինքեր են և միայն 2018-ից հետո է, որ դրանք նվիրատվությունների և ծախսերի մասին տեղեկատվություն են պարունակում:
Իսկ հիմնադրամի ամերիկյան գործունեությունն առայժմ անհայտ է և այդ բաժինն ընդամենը ծանուցում է՝ «Սիթի օֆ սմայլ»– ԱՄՆ՝ այս էջը շուտով կթարմացվի:
Հեղինակ՝ Ա. Աթանեսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ