ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատատեղեր վերականգնելով չենք կարող խոսել այն մասին, որ նույն մասշտաբով վերականգնելու ենք տնտեսությունը. տնտեսագետ 09/19/2020 14:07 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում մի քանի ոլորտներ այժմ աշխուժացած վիճակում են գտնվում, ինչն էական տնտեսական ազդեցություն է թողնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս պասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը։
Անդրադառնալով համավարակի հետևանքով փակված աշխատատեղերի վերականգնմանը՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ մի շարք ոլորտների աշխուժացման արդյունքում են ստեղծվում աշխատատեղերը։ Մասնավորապես՝ դրա լավագույն օրինակներից է պետական գնումների իրականացումը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում ճանապարհաշինության. «Օրինակ Տավուշի տների վերականգնումը, ճանապարհների, կամուրջների կառուցումը, մանկապարտեզների, դպրոցների վերականգնումը։ Սա վերանորոգումների և շինարարության սեզոն է, նաև՝ պետական գնումների ծավալներն են ավելացել, դրանք էլ են առաջացրել աշխատատեղեր։ Բացի այդ շինարարությունն ակտիվացել է, որովհետև ասում են՝ եկամտահարկի վերադարձելիության հարցը հիփոթեքի շրջանում կարող է հաջորդ տարվանից վերանալ, դրա համար այս տարի շատերը փորձում են շինարարության հիմքերը դնել, իրենց ապագա բնակիչներին հիփոթեք տրամադրել բանկերի միջոցով, որպեսզի նրանք մտնեն ծրագրի մեջ։ Դրա համար շինարարական որոշակի բում է տեղի ունենում, ինչի շնորհիվ էլ աշխատատեղերն ավելանում են»,նշեց Գագիկ Մակարյանը։
Վերջինս նկատեց՝ չնայած սրճարաններում արտասահմանցիների հոսքը քիչ է, բայց հանրային սննդի ոլորտի տնտեսվարողները ևս իրենց սրճարաններն իրենց անձնակազմը վերականգնել են, անգամ նոր մարդկանց են ընդունում, քանի որ սրճարանները մարդաշատ են։
Խթանվել է նաև կորոնավիրուսի հետ կապված որոշակի ոլորտներում արտադրությունը, այդ թվում հիգիենայի միջոցների, դիմակների, ալկոգելների արտադրությունը։ Պաշտպանիչ, մաքրող միջոցների նկատմամբ պահանջարկը մեծացել է։
«Բացի այդ որոշակի շինարարական աշխատանքներն իրենց հետ գեներացրել են նաև շինարարական նյութերի արտադրությունը կամ վաճառքը։ Առևտուրը և այդ շղթան ավելի լավ վիճակում է գտնվում։ Բացի դրանից նաև հաշվի առնենք, որ պետական ապարատում էլ կրճատումներ չեն եղել, նույնիսկ ավելանում են։ Համալսարանները, դպրոցներն էլ են սկսել աշխատել։ Այսինքն` այդտեղ էլ աշխատատեղերի պահանջարկն ավելացել է»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ չնայած այս ամենին ունենք ոլորտներ, որոնք դեռ վատ վիճակում են և խնդիրներ ունեն։ Ըստ նրա՝ կորոնավիրուսի հետևանքները դեռ հաղթահարված չեն և շատ հիմնարկներ գտնվում են ցածր եկամտաբերության մեջ. «Բոլոր դեպքերում իրենք դեռ այդպես փառավոր վիճակում չեն, բացի այդ պետք է հաշվի առնենք, որ ժողովրդի գնողունակությունն ընկել է։ Նոր կրճատումների վտանգը և կորոնավիրուսի նոր դեպքերը ևս ուժի մեջ են։ Այսինքն՝ աշխատատեղեր վերականգնելով դեռ չենք կարող խոսել այն մասին, որ անպայման նույն մասշտաբով վերականգնելու ենք տնտեսությունը։ Տնտեսությունը հետ է ընկած, սոցիալական խնդիրները շատ են։ Գիտենք, որ աղքատությունը շատացել է, գործազրկությունն ավելացել է չնայած այս աշխատատեղերի վերականգնմանը։ Ստվերային աշխատուժի հաշվին նաև շատ բան չերևաց, որովհետև ստվերային աշխատուժը կարող է կրճատվեց, բայց ձևակերպված աշխատուժի կրճատվելը քիչ երևաց։ Բացի այդ այսօր մթերման շրջան է և նաև վերամշակող ճյուղում են աշխատատեղեր ստեղծվում։ Հետևաբար` աշխատողները կարող են ավելանալ նաև այդ պատճառով»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Դիտարկմանը, որ վերականգնված 70 հազարն աշխատատեղն իրական թիվ է, այլ ոչ թե ստվերից դուրս եկածների թիվը, տնտեսագետն ասաց. «Իրականում հավատում եմ այդ թվերին։ Հայաստանում հիմա նաև որոշակի ծրագրերի ակտիվացում կա։ Տարբեր գրանտային ծրագրեր, տենդերներ, ինչի արդյունքում ևս աշխատանքի են վերցնում մասնագետների»,-ասաց Գագիկ Մակարյանը։
Վերջինս գտնում է, որ այս ակտիվացումը տեղի է ունեցել նաև սեզոնային բնույթի աշխատանքի շնորհիվ։ Տնտեսագետի կարծիքով հնարավոր է երկու ամիս անց, երբ սեզոնային աշխատանքը վերանա կա՛մ աշխատատեղերի նոր քանակը չի ավելանա, կա՛մ կմնա նույնը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ