Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից 11/25/2024   15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան 11/25/2024   15:14 Ադրբեջանի և Իրանի հատուկ նշանակության ջոկատները համատեղ զորավարժություններ են անցկացնում Ասլանդուզում 11/25/2024   15:01 ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները Բաքվում են 11/25/2024   14:57 ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին ԵԱՏՄ պետություններին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 11/25/2024   14:54 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 11/25/2024   14:50 Լիբանանի հետ համաձայնության համար Իսրայելը բարձրանում է բավական խիստ պահանջներ. Գանտահարյան 11/25/2024   14:44 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան 11/25/2024   14:39 Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի 11/25/2024   14:36 Պարեկները Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի ավտոմեքենայում հայտնաբերել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոց 11/25/2024   14:30 Դավիթ Խուդաթյան աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից 11/25/2024   14:26 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 11/25/2024   14:14 Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   14:07 Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են 11/25/2024   14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով 11/25/2024   13:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները 11/25/2024   13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները 11/25/2024   13:11 Այսօր կեսօրից հետո սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 6-10 աստիճանով ցրտելու է 11/25/2024   13:02 Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ 11/25/2024   13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   12:45 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է ռուսական «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 11/25/2024   12:41 Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարորդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին 11/25/2024   12:37 Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Սոչիից ժամանած ինքնաթիռում հրդեհի բռնկման դեպքով 11/25/2024   12:32 ՀՀ Կառավարության կողմից Արցախի հողի ու բնակչության դեմ ֆաշիզմի և ատելության տարածման 4-ամյակը
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում

Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   15:06  |  Վերլուծություններ

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում,- այս մասին նշել է փաստաբան, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովսեփ Սարգսյանը։

Մասնագետը վերլուծել է  քրեական ենթամշակույին առնչվող արարքները քրեականացնող օրենսդրական կարգավորումների հիմնախնդիրները՝ դրանց վերաբերյալ հանդես գալով գիտագործնական մեկնաբանություններով։

Կից ներկայացնում ենք աշխատության առաջին մասը՝

«    -2020 թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի հունվարի 22-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»   ՀՀ օրենքը , որը հայտնի է որպես, այսպես կոչված, «օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների մասին» կամ «քրեական ենթամշակույթը քրեականացնող» օրենք։ Այս օրենքով առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում տեղ գտան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» և այլն։

Հարկ է նշել, որ «քրեական ենթամշակույթ» տերմինն առաջին անգամ ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին» 2017 թվականի մարտի 21-ի ՀՕ-62-Ն օրենքով , որի 1-ին հոդվածի 2-րդ մասը ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը լրացնում էր 1.2-րդ մասով, իսկ վերջինիս 6-րդ կետն էլ նախատեսում էր, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս ,  հաշվի է առնվում նաև նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ։

Չնայած օրենսդրական այս կարգավորմանն ու այն հանգամանքին, որ օրենքը չէր բացահայտում «քրեական ենթամշակույթ» հասկացության բովանդակությունը, այս նորմն իրավակիրառ պրակտիկայում որևէ խնդրի չէր հանգեցնում, քանի որ, ըստ էության, հղում էր պարունակում անձի՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ ունեցած սեփական դրական կամ բացասական ընկալմանը, կամ, այլ կերպ ասած, հանդիսանում էր անձի սուբյեկտիվ ու գնահատողական վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ։

Այսինքն, այն ժամանակ օրենսդրի կողմից «քրեական ենթամշակույթը» չէր դիտվում որպես հանրային վտանգավորություն ներկայացնող արարքի մաս, այլ դիտվում էր որպես՝ հասարակությունում առկա սոցիալական երևույթ, որի նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքով անհրաժեշտ էր գնահատել նրա կողմից նոր հանցագործություն կատարելու ռիսկը։ Այս համատեքստում հարկ է նշել, որ քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեականացման մասին դրույթ նախատեսված չէ նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում։

Մասնավորապես, այդ արարքների քրեականացման անհրաժեշտության վերաբերյալ որևէ նշում չկա ինչպես ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգում , այնպես էլ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am) հրապարակված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ։ Ընդ որում, այս արարքները քրեականացնելու վերաբերյալ պետական որևէ մարմնից որևէ առաջարկություն չի ստացել նաև նախագիծը մշակող աշխատանքային խումբը։

Այսինքն, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունը չի գտել, որ «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքներն այնպիսի հանրային վտանգավորություն են իրենցից ներկայացնում, որ անհրաժեշտ է դրանք քրեականացնել։

Այս հարցում իրավիճակը փոխվեց 2018-2019 թվականներին, երբ լայնորեն սկսեց քննարկվել «քրեական ենթամշակույթը» քրեականացնելու անհրաժեշտության հարցը։

Այդ քննարկումները հատկապես ակտիվացան այն ժամանակ, երբ հարցին իրենց տարբեր ելույթներում սկսեցին անդրադառնալ երկրի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի ու օրենսդիր մարմնի առանձին ներկայացուցիչները , ինչից հետո ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց «քրեական ենթամշակույթին» առնչվող արարքները քրեականացնող համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ՀՀ Կառավարության կողմից միաձայն հավանության արժանացավ, քանի որ գործադիր իշխանությունը հաստատեց, որ մեր հասարակությունում «քրեական ենթամշակույթը» լայն տարածում ունի և իրենից հանրային այնպիսի մեծ վտանգավորություն է ներկայացնում, որ առաջացել է վերջինիս հետ առնչվող արարքների քրեականացման անհրաժեշտություն։

ՀՀ Ազգային ժողովի կողմից այս նախագիծն ընդունվել է 2-րդ ընթերցմամբ քվեարկության՝ կողմ՝ 72, դեմ՝ 21, և ձեռնպահ՝ 15 արդյունքով ։

Օրենքի ընդունումից հետո պետական մարմինները ձեռնամուխ եղան վերջինիս կիրարկումն ապահովող մի շարք աշխատանքային, կազմակերպական և այլ բնույթի միջոցառումների իրականացմանը, օրինակ՝ 2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը ։

Այդ քննարկման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի արհեստածին և կեղծ կանոններն ու նորմերը, դրանք մարմնավորող անձանց հեղինակություններ համարելու՝ տասնամյակներով արմատացած բարքերը ձևավորում են լրջագույն հանցածին միջավայր, հանդիսանում հանցագործություններին նպաստող հիմնական պատճառներից:

Բացի դրանից, 2020 թվականի փետրվար-մարտին ՀՀ արդարադատության ակադեմիան տպագրել է «Քրեական ենթամշակույթին առնչվող արարքների քրեաիրավական բնութագիրը (գիտագործնական մեկնաբանություններ)» աշխատությունը , որի ներածության համաձայն՝ քրեական ենթամշակույթի գոյությունը ներկայիս առաջադեմ մարդկության առջև ծառացած բարդագույն խնդիրներից է ։

Աշխատության մեջ, անդրադառնալով քննարկվող արարքների քրեաիրավական բնութագրին ու վերջինիս հետ առնչվող առանձին խնդիրներին, օրինակ՝ իրավական որոշակիություն, ապացուցողական բազա և այլն, հեղինակը՝ որպես հիմնավորում, անընդհատ վկայակոչել է վրացական փորձն ու այս հարցի վերաբերյալ Վրաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռը (Աշլարբան ընդդեմ Վրաստանի գործով 2014 թվականի հուլիսի 15-ի վճիռը (գանգատ թիվ 45554/08))։

Վերոհիշյալ գործընթացի նկարագրությունը յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ կարող է հարց առաջացնել այն մասին, որ եթե քրեական ենթամշակույթը մեր հասարակության համար տասնամյակներ շարունակ նման վտանգ է ներկայացրել և հանդիսացել է հանցավորությունը ծնող լրջագույն պատճառ, ապա ինչու նախկինում միջոցներ չեն ձեռնարկվել այս արարքների քրեականացման համար, ինչու այս արարքները չեն ներառվել ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում կամ ինչու որևէ պետական մարմին, օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, այս արարքները ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ներառելու առաջարկությամբ հանդես չի եկել, և այլն։

Բացի դրանից, օբյետիվորեն հարց է առաջանում նաև այն մասին, թե արդյոք Վրաստանի փորձը կիրառելի է Հայաստանի Հանրապետության համար, օրինակ՝ «քրեական ենթամշակույթի» գաղափարներն արդյո՞ք այնքան են ներթափանցել մեր հասարակության մեջ, որ դրանցում օգտագործվող տերմինները հասկանալի են յուրաքանչյուր անձի համար (այս, inter alia, մոտեցումն է ընկած նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերոհիշյալ որոշման հիմքում՝ իրավական որոշակիության հարցին անդրադառնալիս), արդյո՞ք Հայաստանի Հանրապետության համար «քրեական ենթամշակույթը» հանդիսանում է հանրորեն վտանգավոր արարք, թե վերջինս սոցիալական երևույթ է, որը հիմնականում տարածված է քրեակատարողական հիմնարկներում, ինչը պայմանավորված է այդ հիմնարկներում առկա մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, և այլն։

Այլ կերպ ասած, արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում օբյեկտիվորեն առկա է եղել այս արարքները քրեականացնելու անհրաժեշտություն, ինչպես դա եղել է Վրաստանի դեպքում, թե՝ ոչ։

Այս աշխատությունը նվիրված է այս հարցերի քննարկմանը, վերջինիս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, հատկապես՝ իրավական որոշակիության տեսանկյունից, ինչպես նաև այն հարցերը, որոնք կարող են ծագել իրավակիրառ պրակտիկայում այս կարգավորման կիրառման արդյունքում»։

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան
Արդարադատության առաջին դասի խորհրդական
Հովսեփ Սարգսյան                                                                               

(շարունակելի)

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]