ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներքին զբոսաշրջության ոլորտում շուրջ 40 տոկոսով անկում ունենք, բայց շատ լավ է՝ գոնե այդքանին էլ հասանք. Մեխակ Ապրեսյան 09/19/2020 15:38 | ԼՐԱՀՈՍ
2020թ.-ի առաջին կիսամյակի (հունվար-հունիս) տվյալներով ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 59.5 տոկոսը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս տարի ջանքեր էին գործադրվում, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված զբոսաշրջության վերականգնման գործընթացը սկսել ներքին զբոսաշրջությունից, ինչը տեղի ունեցավ. «Կանգնած իրավիճակից շարժ սկսվեց։ Ներքին զբոսաշրջությունը սկսեց աշխուժանալ։ Առաջին կիսամյակի տվյալներով, թեև, զրո վիճակից բավականին աճ եղավ, բավական աշխուժացավ, բայց եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, բնականաբար չենք հասել նախորդ տարվա ցուցանիշին։ Ներքին զբոսաշրջության ոլորտում շուրջ 40 տոկոսով անկում ունենք, բայց շատ լավ էր, որ գոնե այդքանին էլ հասանք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։
Վերջինս կարծում է՝ երրորդ եռամսյակի տվյալներն ավելի լավը կլինեն, քան առաջին կիսամյակինը։ Մեխակ Ապրեսյանը չի բացառում, որ հնարավոր է նախորդ տարվա ցուցանիշին մոտենանք. «Իհարկե լավ կլինի, որ սխալված լինեմ և գերազանցած լինենք նախորդ տարվա ցուցանիշը, բայց դատելով իրավիճակից, դինամիկայից, որ բնակչության եկամուտները նվազել են, եղել է նաև չվարակվելու զգուշավորությունը, համենայն դեպս հուսանք, որ նախորդ տարվա ցուցանիշին հասած կլինենք։ Սխալված կլինենք, եթե ոլորտի վերականգնման առումով հույսներս դնենք ներքին զբոսաշրջության վրա։ Շատ կարևոր է, որ ժամանակին նաև սկսենք վերականգնել միջազգային զբոսաշրջությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ հավելելով, որ դրսից գումարների ներհոսքը նույնպես խիստ անհրաժեշտ է, և ընդհանրապես միջազգային զբոսաշրջության վերականգնումն անհրաժեշտ է ոլորտն ամբողջությամբ վերականգնելու համար։
Հարցին՝ արդյոք աշնան ամիսներին ներքին զբոսաշրջությունը կանգ կառնի կրկին, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այնպես չէ՝ ամբողջությամբ զրոյին կմոտենա, բայց ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ներքին զբոսաշրջության համար ամենաակտիվ շրջանը եղել է երրորդ եռամսյակը. «Բնականաբար այս պահից արդեն գնալով նվազելու է, բայց զրո չի լինելու։ Ներքին զբոսաշրջության որոշակի ցուցանիշներ ունենալու ենք։ Հնարավորություն ունենք էլ ավելի խթանելու և զարգացնելու, միայն թե ճիշտ քաղաքականություն պետք է վարենք։ Եվ իհարկե չպետք է դա անենք միջազգային զբոսաշրջությունը սահմանափակելու միջոցով»,-նշեց Մեխակ Ապրեսյանը։
Դիտարկմանը, որ որոշ ավիաընկերություններ վերսկսում են կանոնավոր չվերթներ և մենք էլ թույլատրում ենք այլ երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան, Մեխակ Ապրեսյանը նշեց՝ ողջունելի է, որ սկսում ենք թույլատրել և ջանքեր գործադրել կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման ուղղությամբ, բայց միայն դա հայտարարելը քիչ է. «Շատ արագ անհրաժեշտ է մշակել, հաստատել, հրապարակել, գովազդել աշխարհով մեկ այն կարգերը, կանոնակարգերը, թե ինչ պայմաններով ենք վերականգնում միջազգային զբոսաշրջությունը։ Ինչպիսին պետք է լինեն պայմանները միջազգային զբոսաշրջիկների խմբերով այցելությունների համար։ Ինչ պայմանով են գալու Հայաստան, թեստ հանձնած են գալու, ճանաչելու ենք նրանց թեստի արդյունքները, թե լրացուցիչ անվտանգային միջոցառումներ պետք է կիրառենք նաև այստեղ թեստ հանձնեն։ Կամ եթե դրական լինի թեստի արդյունքը, ինչ է հետևում դրան, ինչ պետք է անի անձը, որը բացասական թեստով եկել է, բայց այստեղ թեստ է հանձնել և պատասխանը դրական է եղել։ Պետք է այդ մանրամասներն օր առաջ ունենալ։
Դա շատ արագ պետք է ունենալ և դրանից է կախված ամբողջ այս վերականգնման գործընթացը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է՝ օր առաջ բոլոր իրավասու մարմինները համատեղ արագ և մասնավոր հատվածի ներգրավմամբ մշակեն այս ամբողջը, հաստատեն և հրապարակեն. «Դա շատ կարևոր է, այստեղ դեռևս, ցավոք, հապաղում ենք»,-եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ