ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կասկածում եմ, որ այս իշխանություններն ունեն այդ մտավոր ունակությունը եւ այդ փորձը. Քոչարյան 09/18/2020 18:08 | ԼՐԱՀՈՍ
Ներկայիս իշխանությունները պետք է կարողանան մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա այս փոթորկի միջով նավն այնպես տանել, որ երկիրը խնդիրներ չունենա»,- քաղաքագետների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշենք, որ վերջինս քաղաքագետների հետ քննարկել է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Ռուսաստան–Արեւմուտք հարաբերությունների կտրուկ վատթարացման հնարավոր ազդեցությանը ինչպես Ղարաբաղի խնդրի, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքականության բալանսի վրա:
Հանդիպման տեսագրությունը հրապարակվել է երկրորդ նախագահի յութուբյան էջում։
Նախագահը նկատել է, որ նախկինում իրականացրել են արտաքին կոմպլեմենտար քաղաքականություն, բայց հիմա այդ լյուֆտը գրեթե չկա, չափազանց նեղացել է։
« Ուղղակի այն ժամանակը լրիվ ուրիշ էր․ ճիշտ հակառակ պատկերն էր նրա, ինչն այսօր Ձեզ եւ բոլորիս մտահոգում է։ Այն ժամանակ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները բավական ջերմ էին, նույնիսկ պատկերացրեք, ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ծրագրերն ավելի շատ էին, քան Հայաստան-ՆԱՏՕ, եւ 2002թ․, եթե չեմ սխալվում, ստեղծվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հատուկ հանձնաժողով, եւ բավականին էֆեկտիվ համագործակցել են, մինչեւ վրացական կոնֆլիկտի պահը։ Մեկ տարով հետո սառեցվեց, հետո նորը վերսկսեց, մինչեւ 2014թ․ երբ Ղրիմն ընդգրկվեց Ռուսաստանի կազմի մեջ։ Բայց 1990-2000 թվականներին այդ հնարավորությունը կար, դաշտն էր այդպիսին։ Չի եղել մեկ հանդիպում, որի ժամանակ մենք շրջանցեինք այդ հարաբերությունները։ Եվ այն ժամանակ, իսկապես հնարավոր էր կոմպլեմենտարության սկզբունքով փորձել մեր շահը փնտրել այնտեղ, որտեղ նաեւ հզոր երկրների կամ երկրների միավորումների շահերը համընկնում էին, այլ ոչ թե հակասում էին իրար»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով, ներկայիս իշխանությունները պետք է կարողանան մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա այս փոթորկի միջով նավն այնպես տանել, որ երկիրը խնդիրներ չունենա։ Միևնույն ժամանակ նա նշել է , որ կասկածում է , թե այս իշխանություններն ունեն այդ մտավոր ունակությունն ու այդ փորձը :
« Այն ժամանակ մենք ԵԱՏՄ-ի անդամ չէինք, եւ այն ժամանակ մենք անդամակցեցինք մի շարք միջազգային տարբեր կառույցներին, եւ երբեք այդ անդամակցությունը չի հակադրվել Ռուսաստանի հետ մեր ամենից ջերմ հարաբերություններին, բոլոր ոլորտներում՝ եւ՛ տնտեսական, եւ՛ ռազմական։ Կարծում եմ, այն ժամանակ ուղղակի փայլուն օգտագործվեց այն պահը, երբ կարելի էր ինտեգրվել աշխարհին՝ չափազանց լավ հարաբերություններ պահպանելով քո ռազմավարական գործընկերոջ հետ, որը եւս ինտեգրման այդպիսի պրոցեսի մեջ էր։ Եվ իրար հետ մենք նաեւ սա էինք միշտ քննարկում, որոշ չափով նաեւ սինխրոնիզացման հարց կար։ Հիմա պատկերը լրիվ ուրիշ է։ Այսօր իշխանությունները պետք է կարողանան այդ մտավոր ներուժը գտնել, մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա այս փոթորկի միջով նավն այնպես տանել, որ երկիրը խնդիրներ չունենա։ Ես կասկածում եմ, որ այս իշխանություններն ունեն այդ մտավոր ունակությունը եւ այդ փորձը։ Իսկ շատ ավելի կարճ եմ կարծում, որ որեւէ մեկը կկարողանա ասել, թե ինչին է սա բերելու։ Մի քիչ սեւ ու սպիտակի է վերածվում այդ հարաբերությունները, եւ եթե հնարավոր է նպաստել, որ հակասություններն այդքան չխորանան, ապա եւս պետք է բոլոր հնարավորությունները ներդնել հնարավորինս մեղմացնելու այդ ոչ ցանկալի մեզ համար գործընթացը»,– ասել է նա:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի դիտարկմանը, թե ղարաբաղյան հակամարտությունը թերեւս եզակի հարթակներից է, որտեղ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ընդհանուր հայտարար ունեն, և հարցին, թե ինչպե՞ս հակամարտության սրումը կարող է ազդել նաեւ այս հարթակի վրա, Քոչարյանը պատասխանել է.
«Մրցակցությունը միշտ եղել է։ Մրցակցության սրության հարցն է։ Երբեք այդ մրցակցությունը չի եղել այն սրության, որ բանակցային գործընթացը ձախողվի կամ, այսպես ասենք, չկարողանան իրար հետ կոմպրոմիս գտնել այս կամ այն մոտեցման շուրջ։ Հիմա մտածում եմ, որ կոնկրետ ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ եւս կամուրջները չեն այրվելու, եւ համանախագահողները որոշ չափով ի վիճակի են լինելու լեզու գտնել իրար հետ։ Իմ գնահատականը հետեւյալն է, որ կոնկրետ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ տարաձայնությունները չեն խորանալու, բայց լուծումը, որը ենթադրելու է միասնական լուրջ քայլեր, եւս դժվարանալու է, որովհետեւ մի հարց է միայն բանակցային գործընթացը, մյուս հարցն է, երբ որ գալիս ես ինչ-որ լուծման եւ պետք է, օրինակ, քննարկել, թե որ երկրներից են լինելու խաղաղապահ ուժերը, ինչ հարաբերակցությամբ։ Կարծում եմ, այստեղ էական դժվարություններ լինելու են»:
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ համանախագահող երկրների շահերը տարածաշրջանում տարբեր են, բայց տարածաշրջանում խաղաղություն պահպանելը բոլորի շահերից է բխում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից