ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի կողմից դատավոր Սուսաննա Գզոգյանին զրպարտելու համար հարուցվել է քրեական գործ 09/18/2020 12:17 | ԼՐԱՀՈՍ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դեմ՝ դատավորին զրպարտելու համար։ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ դատավորի հաղորդման հիման վրա Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ դատավորին զրպարտելը, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։
Հիշեցնենք, որ դատավոր Սուսաննա Գզոգյանը քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագնի» գործը քննող դատավորն է, իսկ Պողոսյանը՝ ամբաստանյալի ներկայացուցիչը։ Վահագն Աբգարյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակ ձեռք բերելու, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ՔԿ Լոռու մարզային վարչության պետին առանձնապես խոշոր, իսկ քննիչ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք տալու մեջ։ Հատկանշական է, որ 2020թ ապրիլի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ հենց դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, բավարարել էր Աբգարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամը։ Ազատության մեջ 1.5 ամիս մնալուց հետո Աբգարյանը կրկին կալանավորվել է՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ։ Թեև Աբգարյանին ազատ արձակելու մասին որոշումը կայացվել է հենց դատավոր Գզոգյանի կողմից, այդուհանդերձ, Աբգարյանի ներկայացուցիչը բազմիցս քննադատել և հրապարակավ հայտարարություններով է հանդես եկել, բացի դա, նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն է բարձրացրել՝ դիմում ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարություն, ԲԴԽ և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին։
Վերջինս հայտարարել էր, որ դատավորն անտեսել է օրենքի պահանջը՝ անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու բողոքը անհապաղ քննելու վերաբերյալ և դատական նիստի ընթացքում դատավորը հայտարարել էր, որ ստացվել է անձի ազատությունից զրկումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին միջնորդություն, ոչ թե՝ բողոք, մինչդեռ, պաշտպանը պնդում էր, որ ներկայացվել է բողոք։ Բացի դա՝ բողոքի մերժումը իրավապաշտպանի կարծիքով ապօրինի է և հակասում է միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի պահանջներին և կոպիտ կերպով ոտնահարում է Աբգարյանի անազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Ավելին՝ նա հայտարարել է, թե «Տիկին Գզոգյանն ինքը ցուցմունք կտա կոնկրետ դրդապատճառների, դրանց չափի, վալյուտաների, զանգերի մասին», «(իր վերցված) մնացած գումարներն ավելի մեծ են եղել, որ դիրքորոշում է փոխել», «դատավոր Գզոգյանը եղել է անձեռնահաս, գիտելիքներ չի ունեցել, հետո գիրք է կարդացել, մակարդակը բարձրացել է դարձել մի այլ կարգի ձեռնահաս կամ եղել են կոռուպցիոն ռիսկեր, միգուցե իրեն ինչ-որ մեկը փող է տվել, կամ նա եղել է ձեռնահաս դատավոր, որից հետո այս երեք ամիսների ընթացքում իրեն ճնշել են», «աղջիկ ջան, ինչու էս բերանտ ջուր առել ու նստել», «չվեթված ու վեթված դատավորներ, եթե ժամանակին վեթվեր, կպարզվեր, որ միգուցե անձեռնահաս է, միգուցե կոռումպացված է, կամ վախ ունի, որով իրեն կարողանում են ճնշել», «երկու տարվա մեջ ինչ է արել այս օրիորդը, բացարձակապես ոչինչ և չի հասկանում, թե ինչ պետք է անի», «դատավոր Սուսաննա Գզոգյանը ոչ թե մազերի հետ պետք է խաղա, այլ արդարադատություն իրականացնի», «շատ հաց ու պանիր պետք է ուտի, որ հասնի Արթուր Գրիգորյանին», «դատավոր Գզոգյանը կատարել է ամենամեծ հանցագործությունը», «կոծկում է բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են Արթուր Դավթյանի և այլ անձանց կողմից», «գործում է հանցավոր համագործակցություն, մի հանցավոր խումբ, որի մեջ պակասում էր մի աղջիկ, այն էլ հայտնվեց Գզոգյանի տեսքով, որի կողմից բռնաբարվեց արդարադատությունը», «խոստացել են, որ Վահագն Աբգարյանին չազատելու դեպքում, արագ կերպով կտեղափոխվի Երևան, կարծում եմ, որ Երևան կարող է գալ, քանի որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը գտնվում է Երևանում», «վատ լուր ունեմ իր համար, որևէ կերպ Երևան քաղաք՝ բացի Վարդաշեն հիմնարկից, ոտք չի դնելու»:
Օգոստոսի 19-ին դատավոր Գզոգյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել եւ քրեական գործը մակագրվել էր դատավոր Սուրեն Բաղդասարյանին, ով սեպտեմբերի 2-ին կրկին սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ Աբգարյանի հետ կենցաղային պատճառներով ունեն վատ հարաբերություններ։ Գործը սեպտեմբերի 4-ին մակագրվել է դատավոր Անդրանիկ Սիմոնյանին, սակայն դեռևս չկա տեղեկություն՝ քրեական գործը վարույթ ընդունելու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել