ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը չի գիտակցում ինչ հետևանքներ և ազդեցություն ունի միջազգային արբիտրաժը. Սարգիս Գրիգորյան 09/18/2020 19:17 | ԼՐԱՀՈՍ
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցրել է իրենց ներդրումները՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծում, «Լիդիանի» հիմնական բաժնետերերը ևս հեռացել են և մնացել են միայն երեք խոշորները։ Փաստացի ընկերությունը Կանադայում գտնվում է լուծարման եզրին, ինչը խնդրահարույց է հետագա աշխատանքների և ներդրումների համար, այսինքն՝ Հայաստանում պրոեկտը պետք է ամբողջությամբ իրականացնել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարում ստեղծված իրավիճակին։
Նշենք, որ լիցենզիան ուժը կորցրած չի ճանաչվել պետության կողմից, սակայն դրա հետ մեկ տեղ ընկերությունը չի կարողանում իր գործունեությունը ծավալել, իսկ դատական ակտերը, համաձայն որոնց՝ ոստիկանությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ հանքը շահագործվի, փաստացի չեն կատարվում։
«Այսինքն՝ բացի այն, որ խախտվել են օտարերկրյա ներդրողների իրավունքները ՀՀ-ում, այլև՝ արդարադատության մերժում է տեղի ունենում։ Այսինքն՝ ՀՀ-ում օտարերկրյա ներդրողները բավարար պաշտպանության միջոց չունեն՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու»,- ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանը խնդիրը տեսնում է հենց կառավարության անորոշ քաղաքականության մեջ, մասնավորապես, թե ինչ քաղաքականություն է որդեգրել կառավարությունը՝ խնդրի լուծման համար, մինչդեռ խնդիրը գտնվում է նախաարբիտրաժային փուլում, իսկ արբիտրաժ հայց ներկայացնելը, ըստ Գրիգորյանի, կհանգեցնի նրան, որ օտարերկրյա ներդրողները բավականին երկար ժամանակ զգուշավոր կլինեն Հայաստանում ներդրումներ անելու համար, քանի որ էականորեն կբարձրանա երկրի ռիսկը՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում ակտիվներ ձեռքբերելու, ներդրումներ անելու համար։
Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը պետք է հստակ քաղաքականություն վարի, այսինքն՝ կանխատեսելի և որոշակի. ՀՀ-ն և Լիդիանը ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքերն են, նմանատիպ դեպքեր եղել են Լատինական Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, կան տարբեր գործիքներ, սակայն հարցն այն է, որ այդ գործիքները ՀՀ-ում ոչ ներդրվում է, ոչ քննարկվում է, ոչ էլ քաղաքական ցանկությունը կա միջոցներ ձեռնարկել՝ խնդիրը լուծելու համար և կառավարությունը պետք է իր ներգրավվածությունը բարձրացնի և կապող օղակ հանդիսանա՝ բնապահպանների և ներդրողների միջև։
«Այս դեպքում կառավարությունն իրեն հետ է քաշել և ոչ թե իրեն չեզոք դերում է պատկերացնում, այլև՝ ընդհանրապես՝ որոշում կայացնողի դերում չի պատկերացնում և, հետևաբար, կողմերն անում են այն, ինչ կարող են անել»,- ասաց նա՝ հավելելով, որ ականատես ենք լինում՝ բնապահպանների և ներդրողների կողմից իրենց իրավունքների վերականգնմանն ուղղված գործողություններին։
Գրիգորյանը կարծում է, որ, եթե խախտվել են իրավունքներ, ապա նրանք իրավունք ունենք վերականգնելու դրանք, բայց ինչ- որ պահի վեճը դուրս է գալու ՀՀ-ից և այդ դեպքում ՀՀ կառավարությունը լինելու է կողմ՝ պատասխանողի դերում։
«Եթե այս փուլում կառավարությունը կարող է շատ արագ առաջատարի դեր ստանձնել և հարցը լուծել, մյուս դեպքում ինքը հանդիսանալու է պատասխանող՝ իր հետևանքներով։ Կարծում եմ՝ կառավարությունը չի գիտակցում ինչ հետևանքներ և ազդեցություն ունի միջազգային արբիտրաժը՝ պահանջի չափը»,- նշել է իրավաբանը։
Ըստ նրա՝ արբիտրաժային դատարան դիմելու դեպքում կարող ներկայացվել 1.5 մլրդի գումարային պահանջ, ավելին՝ հնարավոր է կիրառվի նաեւ հայցի ապահովման միջոց։ Համենայն դեպս, մեր զրուցակցի փոխանցմամբ, հայցվորը կփորձի կիրառել, հանդես կգա նման միջնորդությամբ, որ մեր ակտիվների կամ բանկային հաշիվների նկատմամբ, որոնք ունենք օտարերկրյա բանկերում, արգելանք կիրառվի։
Օրերս Լիդիանը հաղորդագրություն էր տարածել առ այն, որ Ամուլսարում է գտնվում «Լիդիանի» ավտոպարկը՝ ընդհանուր 65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, որն ամենախոշորն Է Հայաստանում եւ որ այն զգալի կորուստներ է կրել։
Մասնավորապես՝ նախորդ շաբաթ Ամուլսարում էին գտնվում նաև Zeppelin Armenia-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են «Լիդիանի» Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերանորագման աշխատանքները եւ տարածված հայտարարության համաձայն՝ ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով տեխնիկան, հայտնվելով բարձիթողի վիճակում, կրել է զգալի վնասներ, մասնագետները չեն բացառում նաև գողության փաստը, որովհետև որոշ թանկարժեք պահեստամասեր անհետացել են: «Փաստինֆո»-ն իրավաբանից հետաքրքրվեց, թե արդյոք նման հայտարարությունները նշանակում են, որ ընկերությունը կարող է այսօրինակ վնասների համար փոխհատուցում պահանջել՝ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ ամենայն հավանականությամբ համապատասխան կազմակերպությունները հաշվում են նաև ակտիվների կորուստը և մաշվածությունը։
Նրա խոսքով՝ սարքավորումների վնասվածքի պատասխանատվությունը կրելու է ՀՀ-ն, այսինքն՝ միջազգային արբիտրաժային դատարանում պատասխանող կողմը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից