ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երևի Արայիկ Հարությունյանին փոքր ժամանակ տաշտով են կերակրել, որ իրեն թույլ է տալիս գիտնականների մասին խոսելիս կերակրատաշտ բառն օգտագործել». Արտակ Մովսիսյան 09/17/2020 17:10 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հաշվեհարդար տեսնել ակադեմիական այն գիտնականների նկատմամբ, ովքեր անցած երեսուն տարիներին, ըստ վերջինիս տված գնահատականի, զբաղված են եղել կեղծված պատմություն գրելով, նախկին ռեժիմների համար ականջահաճո պատմություն շարադրելու համար կերակրատաշտակներից են օգտվել, հիմա էլ համարձակվել են քննադատել և ապազգային որակել Հայոց պատմություն առարկայի թրքահոտ չափորոշիչները։ Այս մասին ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նախօրեին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ բառացիորեն հայտարարել է. «Եթե ոմանք չափորոշիչները կամ դրանց մշակումը ապազգային են որակել, չնայած դրա տակ ոչ մի հիմք չկա, ապա անցած երեսուն տարիների ընթացքում դասագրքերի միջոցով պատմության կեղծումը ազգային համարողները թող մեզ անվանեն ապազգային, իսկ իրենց պատմություն կեղծելը՝ ազգային։ Իմ կարծիքով մենք ունենք մի իրավիճակ, որը ճիշտ հակառակն է»։
Անդրադառնալով կրթական նոր չափորոշիչների հարցին՝ ԿԳՄՍ նախարարը նաեւ հայտարարել է. «Ակադեմիական որոշ շրջանակների նման արձագանքի մասին կասեմ հետևյալը՝ պարզապես նրանք զրկվել և զրկվում են կրթության բյուջեի կերակրատաշտին մոտ լինելու հնարավորությունից, որին մոտ են եղել տասնամյակներ շարունակ, ստացել են հոնորարներ, այդ թվում նաև նախորդ ռեժիմին ծառայող պատմության դասագրքերը կեղծելու համար կամ նրանց ականջին հաճո նյութեր գրելով։ Մենք պարզապես իրենց և մեզ զրկել ենք այդ հաճույքից։ Նրանք այլևս, գոնե իմ նախարարության օրոք, հասանելիություն չեն ունենալու Հայաստանի Հանրապետության կրթական բյուջեին և սնվելու այնտեղից»։
Հրապարակային ինքնախայտառակման ակտ հիշեցնող ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանն իր ճառը եզրափակել է՝ հայտարարելով, որ իրենց կողմից մշակվող նոր չափորոշիչները նպատակ ունեն կրթելու նոր արժեհամակարգ կրող այնպիսի մի սերունդ, որոնք այլևս հենք չեն ծառայելու նախորդ իշխանությունների համար։
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, հայտարարեց, որ իր դաստիարակությունն իրեն թույլ չի տալիս իջնել այն մակարդակին, որպեսզի այդ նախարարի հետ խոսի իրեն հատուկ բառապաշարով՝ լափաման բառն օգտագործելով, հայհոյել ինքը նույնպես չի պատրաստվում։ «Ես արդեն պաշտոնապես հայտարարել եմ, որ որևէ դասագրքի ստեղծման գործընթացին այլևս չեմ մասնակցելու։ Եթե շահագրգռվածություն ունենայի, կմասնակցեի նոր դասագրքերի և չափորոշիչների մշակման և ստեղծման աշխատանքներին։ Մեզնից առաջ ավագ սերունդն է պատմության դասագրքի չափորոշիչներ մշակել՝ ակադեմիկոսներ Բաբկեն Հարությունյանն ու Վլադիմիր Բարխուդարյանը, որից հետո մեկ տասնամյակ մեր սերունդն է այդ գործն արել, հիմա էլ նոր սերնդին է վստահվել այդ աշխատանքը։ Թող անեն ինչպես որ կարողանում եմ, բայց ուզում եմ նրանց տեղյակ պահել, որ ուշի ուշով հետևելու եմ, որպեսզի նրանք մեր գրածը չարտագրեն, որովհետև մենք խորհրդային շրջանի կողմից աղավաղված պատմություն ներկայացնելուց հետո, զրոյական վիճակից աղճատված դասագրքերի փոխարեն ստեղծեցինք նոր դասագրքեր, բայց մեծ պատմության ամբողջ ընթացքը հանկարծ հանգեցրեց «Մարտի 1»-ի դեպքերի շարադրանքն և, կարծես, այնպիսի տպավորություն էր, թե 7000 տարվա հայ ժողովրդի պատմությունը միայն մարտի 1-ի դեպքերի մասին է, իսկ թե դրանից առաջ ի՞նչեր են գրվել, այդ ամենն անարժեք և անկարևոր է, այնինչ, հայեցակարգային առումով, դարաշրջաններ են վերանայվել։ Հիմա իրե՞նք են ուզում գրեն՝ թող գրեն, խնդրեմ, մանավանդ, որ մենք արդեն նախադեպն ունենք՝ նրանց գրած վերջին չափորոշիչները դրա վառ օրինակն է»,- ասաց նա։
Նախարարի վերջին ասուլիսից հետո ի՞նչ հետևություններ է արել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը հարցին, Աշոտ Մելքոնյանը պատասխանում է՝ այլևս նույնիսկ անիմաստ է խոսել ԿԳՄՍ նախարարի փոփոխության մասին, փոփոխությունները պետք է համակարգային լինեն և օր առաջ։
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանին նույնպես զայրացրել էին նախարարի ասուլիսի ընթացքում հնչած մտքերը՝ ակադեմիական գիտնականների հասցեին արված վիրավորանք պարունակող արտահայտություններն ու անպատշաճ որակումները նույնպես. «Երևի Արայիկ Հարությունյանին փոքր ժամանակ տաշտով են կերակրել և նրա մոտ այդպիսի հիշողություններ են մնացել, և հիմա նա իրեն թույլ է տալիս ակադեմիական գիտնականների մասին խոսելիս կերակրատաշտ բառն օգտագործել։ Բարեբախտաբար, ես չեմ կարող ինձ թույլ տալ այդ աստիճան ցածր իջնելու, որպեսզի հավասարը հավասարին պատասխանեմ նրան։ Փոխարենը կասեմ, որ նման խայտառակ երևույթ մեր երկրի պատմության մեջ վերջին երեսուն տարիների ընթացքում որևէ անգամ չէր եղել, որ Կրթության և մշակույթի ստրատեգիական կարևորության ոլորտը վստահվեր մի այնպիսի ղեկավարի, ինչպիսին սա է։ Նույնիսկ ամոթ է, որպեսզի ես անդրադառնամ նրա արտաբերած մտքերին և մեկնաբանեմ դրանք։ Բայցի այդ, չափազանց զբաղված եմ երկրի համար ավելի կարևոր՝ գիտական և կրթական ծրագրերի մշակմամբ։ Որպես Կրթության, մշակույթի, գիտության և սպորտի նախարար, այդ մարդը երեկ վերջնականապես խայտառակեց իրեն։ Նրա կողմից հնչեցված մեղադրանքներն ուղղված էին մեր երկրի վերջին երեսուն տարիների պատմության կերտմանը։ Անցյալ տարի նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի նոր վերահրատարակված պատմության դասագրքերի մեջ մտցնեն մարտի 1-ի դեպքերը, այն պարագայում, երբ դրա հետ կապված գործը դեռևս դատարանում է, դատական քննությունը դեռ չի ավարտվել և չկա պետական պաշտոնական դատարանի վերջնական որոշումն ու եզրակացությունը, թե ի՞նչ է եղել իրականում, ինչպե՞ս է եղել և ինչպե՞ս այն պետք է ներկայացնել հանրակրթական դպրոցների և ԲՈւՀ-երի պատմության դասագրքերում։ Սա արդեն այս իշխանությունների կողմից պատմական կեղծարարության պարտադրանք է, ինչո՞ւմ են հիմա նրանք մեղադրում մեզ...»։
Ամփոփելով զրույցը Արտակ Մովսիսյանը նկատում է՝ Արայիկ Հարությունյանը մասնագիտությամբ պատմաբան է, գիտական աստիճանով՝ պատմական գիտությունների թեկնածու, սակայն 2007-2018 թվականներին՝ 11 տարի շարունակ, լինելով Մայր ԲՈւՀ-ի դասախոս, ոչ մի գիտական հոդված չի հրապարակել։ Սա, ըստ վերջինիս, խոսում է գիտնականի որակների մասին։ Սրա վերաբերյալ ամենավառ ապացույցը, ըստ Արտակ Մովսիսյանի, երեկ նախարարի պատասխանն էր՝ կապված Անդրանիկ փաշային և Արամ Մանուկյանին վերագրվող կեղծ ձեռագրի դրվագին. «Արայիկ Հարությունյանն ասում է, թե այս պատմական դրվագի վերաբերյալ ինքն օգտագործել է իր ձեռքի տակ եղած նյութերը։ Եթե նա պատմաբան է, իսկ նրան տրվել է պատմական գիտությունների թեկնածուի կոչում, ուրեմն առնվազն այդ մարդը պետք է տգետ լինի՝ հեռագրի տակ գրված պարզ մակագրությունը չտեսնելու և դրա հետ, որպես գիտնական, հաշվի չնստելու համարի, իսկ այնտեղ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը ներկայացված է որպես ՀՀ Ռազմական նախարար։ Նույնիսկ 9-րդ դասարանում սովորող աշակերտը գիտի, որ Արամ Մանուկյանը երբեք Ռազմական նախարար չի եղել։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ այսօր ԱՄՆ-ում որևէ նախարար իրեն թույլ տա, նույնիսկ մտածել, թե կարող է Ջորջ Վաշինգտոնի վերաբերյալ ինչ – որ կեղծ թղթի հղում անելով, փորձի քաղաքական դիվիդենտներ շահել, ինչն այս պարագայում անում է Արայիկ Հարությունյանը, իր կարծիքով, իբր վարկաբեկելով Դաշնակցությանը։ Կներեք, սա խայտառակություն է և այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա։ ԱՄՆ-ում տվյալ դեպքում խայտառակ անելով դուրս կշպրտեին այսպիսի նախարարին, իսկ այստեղ, կարծես, շատ բնական է, որ վարչապետը հայտարարի, թե սա իրենց քաղաքական թիմի ռազմավարությունն է, որն ինքը մինչև վերջ կպաշտպանի»,- ասում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընդարձակ նախաբանում, անդրադարձ կատարելով խնդրահարույց թրքահոտ չափորոշիչների թեմային, հայտարարել էր, թե դրանց շուրջ բարձրացված աղմուկն անտեղի է։ Կրթական նոր չափորոշիչների հետ կապված այն տեղեկությունները, թե դրանք չեն քննարկվել ակադեմիական շրջանակներում, ըստ նախարարի, սուտ են, մինչդեռ Հայոց պատմություն առարկայի չափորոշիչների վերաբերյալ հանրապետության առնվազն երկու՝ ԵՊՀ և Մանկավարժական համալսարանների պատմության ֆակուլտետները, ինչպես նաև՝ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարել են, որ նոր չափորոշիչների մասին ակադեմիական շրջանակները տեղեկացել են միայն դրանք հանրային քննարկման դնելուց հետո։ Այդ չափորոշիչները վերջիններիս կողմից որակվել են որպես վտանգավոր և ապազգային, դրանք ներմուծումը հայաստանյան հանրակրթական դպրոցներում՝ անթույլատրելի։
Նկատենք նաև, որ երեկ հրավիրված մամլո ասուլիս ընթացքում ԿԳՄՍ նախարարը խուսափեց պատասխանել հարցին՝ ո՞ւմ հետ են քննարկվել հանրակրթական դպրոցների Հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչները, տեղեկացնելով միայն, որ շրջանառության մեջ դրված առարկայական նոր չափորոշիչները աշխատանքային տարբերակ են եղել։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ