ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեղծագործող ճարտարապետներն ու քաղաքի բնակիչներն ի դեմս գլխավոր ճարտարապետի տեսնում, կամ ուզում են տեսնել իրենց շահերի պաշտպանին 09/16/2020 21:41 | Վերլուծություններ
Երեկ հավաքվել էինք Ճարտարապետների պալատում: Առիթը Քաղաքապետի հայտարարությունն էր գլխավոր ճարտարապետի պաշտոն լինելու կամ չլինելու մասին: Մտածեցի կիսվել որոշ, հնարավոր է մի քիչ խառնիխուռն մտքերով: Այս մասին գրում է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը։
Հայտնի է, որ վերջերս շատերը, այդ թվում և ես, ասել ենք, որ գլխավոր ճարտարապետի պաշտոնը կարող է չլինել, որ դա խորհրդային տարիներից մնացած հասկացողություն է, երբ իշխանությունը նշանակում էր մեկին գլխավոր ու նրանից պահանջում իր քաղաքաշինական ծրագրերի ու պատկերացումների իրականացումը:
Հիմա շատ բան է փոխվել: Կարծես ամեն ինչ պետք է որոշվի հանրային քննարկումների ու համընդհանուր համաձայնության միջոցով:
Սակայն խնդիրը շատ ավելի բարդ է, քան թվում է:
Բանն այն է, որ քաղաքաշինությունն ունի իրագործման իր կանոնները, կարգը:
Ամեն ինչ սկսվում է տարաբնակեցման նախագծից, որում նախանշվում է երկրի հեռանկարային զարգացումը, որը հաստատվում է կառավարության կողմից ու օրենքի ուժ ստանում: Հետո նախագծվում են բնակավայրերի Գլխավոր հատակագծերը՝ հիմք ընդունելով տարաբնակեցման նախագծի դրույթները: Գլխավոր հատակագծերում որոշվում են բնակավայրերի զարգացման հեռանկարները 20 տարվա ժամանակամիջոցի համար: Հետո նախագծվում են բնակավայրի առանձին շրջանների գոտևորման նախագծերը, որտեղ որոշվում են ավելի կոնկրետ խնդիրներ՝ շինությունների ընդհանուր դասավորվածությունը, հարկայնությունը, փողոցային ցանցի կարգերը և այլն: Այս նախագծերը նույնպես լայն քննարկվում, հաստատվում և օրենքի կարգավիճակ են ստանում: Առանձին շենքերը նախագծվում են բացառապես գոտևորման նախագծերում ընդունված դրույթների հիման վրա: Սա ընդունված կարգն է ու մենք աշխատում էնք, ավելի ճիշտ պետք է աշխատենք այս կարգի համաձայն:
Օրենքը կա, թվածս քաղաքաշինական փաստաթղթերը կան, բայց դրանք աջ ու ձախ խախտվում էն: Օրենքը չի գործում: Գտնվում է մի գործարար, ցանկություն է հայտնում, կառուցել ասենք, խոշոր առևտրի կենտրոն կամ մեկ ուրիշ մարդաշատ կառույց՝ չնախատեսված տեղում և դրանով խախտվում է գլխավոր հատակագծի բալանսը: Կառուցապատողները հողակտոր են գնում ու աշխատում են ստանալ մաքսիմալ շահույթ ու դա բնական է: Ու հենց այստեղ նրանք հանդիպում են գլխավոր ճարտարապետին, որը պետք է հանդես գա օրենքի, այսինքն՝ քաղաքաշինական փաստաթղթի պաշտպանի դերում: Նշենք, որ նա ոչ թե ստեղծագործող է, այլ ընդամենը նշածս նախագծերի դրույթների պաշտպանը:
Գլխավոր ճարտարապետը պետք է կարողանա միանձնյա դիմակայել օրենքը խախտել ցանկացողներին: Իսկ դրանք բազմաթիվ են, սկսած կառուցապատողից, վերադասից և այլնից: Ֆորմալ գոյություն ունի քաղաքաշինական խորհուրդ: Սակայն այն օժտված է միայն խորհրդակցական ձայնի իրավուքով: Քաղաքապետը կարող է ընդունել կամ չընդունել խորհրդի կարծիքը:
Այս պայմաններում թվում է թե ավելի լավ է գլխավոր ճարտարապետի փոխարեն ունենալ ճարտարապետական վարչություն, որտեղ աշխատողների դերը կլինի միայն գլխավոր հատակագծի ու գոտևորման նախագծերի դրույթներին անվերապահորեն հետևելը: Սակայն այստեղ էլ մեծ վտանգ է նկատվում: Ստեղծագործող ճարտարապետներն ու քաղաքի բնակիչները ի դեմս գլխավոր ճարտարապետի տեսնում են, կամ ուզում են տեսնել իրենց շահերի պաշտպանին: Եվ դա այդպես պետք է լինի:
Իրականում քաղաքի կառուցապատման թերությունները պայմանավորված են վերևում ասված քաղաքաշինական օրենք-փաստաթղթերի բացակայությամբ, կամ նրանց թերի լինելով: Դրանք են գլխավոր ճարտարապետի հենարանը: Դրանց բացակայությունը, կամ թերությունները գլխավոր ճարտարապետին դնում էն ծանր վիճակի մեջ, նա ստիպված է ինքնուրույն որոշումներ ընդունել ու հնարավոր է՝ սխալվել:
Կարծում եմ՝ այսօր պետք է գտնել ու նշանակել նոր, հմուտ ու ամուր, գլխավոր ճարտարապետ, որը կկարողանա պաշտպանել քաղաքը ապօրինություններից և որի ամենակարևոր գործը կլինի նոր գլխավոր հատակագծի ու գոտևորման նախագծերի մշակման կազմակերպումը: Այդ նախագծերի մշակման ու լայն քննարկման անհրաժեշտությունը կարևորագույն խնդիր է, դրա համար կպահանջվի մոտ մեկ տարի ժամանակ: Դրանից հետո պետք է կարողանալ ապահովել ընդունված դրույթների անվերապահորեն պահպանումը ու դրանցով ղեկավարվելու դժվարին, բայց և անհրաժեշտ պայմանը: Ասում եմ ու ինքս կասկածում ասածիս: Մեզ մոտ օրենքը խախտելը, կարծես, դարձել է ապրելակերպ, բնավորության գիծ: Ուժեղ կամք ու վճռողականություն կպահանջվի, որպեսզի սովորություն դառնա, որ օրենքը խախտել չի կարելի: Խախտումների օրինակները բազմաթիվ են՝ կառուցապատված մայթեր, ապօրինի մանսարդային հարկեր, դուրս պրծած պատշգամբներ և այլն: Դրանց մի մասը ունեն ՙՙօրինականՙՙ թույլտվություններ, հողի սեփականության իրավունք: Այս իրավիճակը ստեղծվել է վերջին 20-30 տարիների ժամանակաշրջանում: Հաճախ ասում են՝ մարդն ունի սեփականության իրավունք և դա նրա անխախտելի իրավունքն է, մոռանալով, որ այդ իրավուքը ձեռք է բերվել մի ավելի առաջնային օրենքի խախտման միջոցով: Հեռու չգնանք, անցեք Բայրոնի փողոցով, կամ այն փողոցով որտեղ կառուցվում է Սոս Սարգսյանի Համազգային թատրոնի նոր շենքը ու կտեսնեք փակված մայթեր: Հնարավոր չէ, որ մայթը լինի մեկի սեփականությունը:
Քաղաքապետարանից ու թաղապետարաններից մենք՝ քաղաքացիներս, պահանջ ունենք՝ մաքրել քաղաքը ապօրինություններից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ