ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի. դատարանը ով ինչ պետք է ապացուցի 09/16/2020 15:54 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն ընդդեմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը քննարկում է ապացուցման առարկան և ապացուցման բեռի բաշխման հարցերը։ Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը նշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ արտահայտությունները վերաբերում են Յուրի Խաչատուրովին և որ ունեցել են արատավորող բնույթ, իսկ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ Ստեփան Գրիգորյանի արտահայտություններն ունեցել են գնահատողական բնույթ և, որ մինչև արտահայտություններ կատարելն իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ։ Պատասխանող կողմի ներկայացուցիչն էլ առաջարկեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ Գրիգորյանի արտահայտությունները միտված են եղել Յուրի Խաչատուրովին արատավորելուն։ Բացի դա՝ վերջինս նշեց, որ Գրիգորյանի հայտարարությունն ունեցել է մտահոգության արտահայտման բնույթ և պնդեց, որ ըստ հայցվոր կողմի՝ պատասխանողը խախտել է հայցվորի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ սեփական իրավունքը իրացնելիս, մինչդեռ, փաստաբանը կարևորեց խոսքի ազատության իրավունքը։
Պատասխանող կողմը գտնում է, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի թեզերը, մասնավորապես՝ խոսքի և ազատության իրավունքի սահմանափակումը երաշխավորվում է օրենքով և խոսքի նման միջամտությունը հետապնդում է իրավաչափ նպատակ և նման սահմանափակումը համաչափ է արդյունքում հետապնդվող նպատակին, այսինքն՝ Խաչատուրովի իրավունքների պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է պատասխանող կողմի ապացուցման բեռին, պատասխանող կողմի ներկայացուցիչը հայտնեց, որ պետք է պատասխանող կողմի վրա դրվի որոշակի փաստեր ներկայացնելու բեռը, այսինքն՝ ոչ թե հայտարարության ճշմարտացիության լինելու բեռը։
Նշենք, որ հայցադիմումը ներկայացվել դեռևս երկու տարի առաջ, սակայն առ այսօր գործը դատաքննության փուլ չի հասել։ Նախորդ դատական նիստերը պարբերաբար հետաձգվել են՝ տարբեր պատճառաբանություններով և այսօր միայն դատարանը որոշեց ապացուցման բեռի հարցը. Ըստ այդմ՝ հայցվոր կողմը պետք է ապացուցի, որ ներկայացվել են փաստացի տվյալներ, որոնք պարունակել են որոշակի գործողությունների վերաբերյալ տվյալներ և չեն եղել վերացական, հայտարարությունը եղել է հրապարակային և իրականում արատավորել են պատիվն ու արժանապատվությունը, իսկ պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ հայտարարությունները ճշմարիտ են եղել։ Բացի դա՝ հայցվոր կողմի ներկայացուցիչը հայտնեց, որ որպես հերքում անհրաժեշտ է համարում, որ վերջինս հրապարակի տեսանյութը և հերքի ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները։ Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև տեսանյութի տարածմանը և դիտումներին։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դեմ հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և 2 մլն դրամի չափով փոխհատուցում։
Հայցադիմումի պատճառ է դարձել 2018թ մայիսի 30-ին Գրիգորյանի կողմից հարցազրույցներից մեկում արված հայտարարությունները, որով, ըստ Խաչատուրովի Գրիգորյանն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը։ Նշենք, որ Գրիգորյանի հայտարարությունը վերաբերում է 2016թ Ապրիլյան պատերազմի ընթացքում Յուրի Խաչատուրովի գործողություններին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ