ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մհեր Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործով դեպքից 26 տարի անց նոր քննություն կիրականացվի. Գործը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին 09/16/2020 13:15 | Քրեական խրոնիկոն
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն արդեն նոր քննության է ուղարկվել՝ դատարան։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ քրեական գործը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 15-ին և նույն օրը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին։
Նշենք, որ խոսքը գնում է 26 տարի առաջ կատարված Մհեր Պողոսյանի մահվան դեպքի մասին, որը Վերաքննիչ դատարանի որոշմամբ պետք է ուղարկվի նոր քննության։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել Հրանտ Գրիգորյանի փաստաբանը, սակայն դատարանը մերժել էր վարույթ ընդունել բողոքը։ Այլ կերպ ասած՝ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ և գործով պետք է նոր քննություն իրականացվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբանը մտահոգություն էր հայտնել այն մասին, որ քրեական գործի վերաբացումը կառաջացնի իրավաբանական քաոս, քանի որ գործի նյութերն արխիվացվել և ոչնչացվել են։
Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝ Հրանտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով ՀՀ ՊՆ թիվ N զորամասում, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, կոչումով ավագ լեյտենանտ, 1994թ. ապրիլի 16-ին ժամը 21-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում վիճաբանության, այնուհետև քաշքշոցի ու կռվի մեջ մտնելով Էջմիածնի էլեկտրոցանցի տնօրեն Նորիկ Կարապետյանի հետ, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները իրեն ամրացված «Մակարով» տեսակի թիվ 887 ատրճանակով կրակ է բաց արել դեպի օդ, այնուհետև ստանալով հարված ընկել է վայր և շարունակել անկանոն կրակել տարբեր ուղղություններով, որի հետևանքով Մհեր Պողոսյանը ստանալով կյանքի համար վտանգավոր երկու գնդակային հրազենային վնասվածքներ, հիվանդանոցում մահացել է: Գրիգորյանը գործով չպարզված ոմն Վաչոյի հետ դեպքի վայրից դիմել է փախուստի վերջինիս «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով:
Արձանագրենք, որ դատավորը, ում մակագրվեծ է վերաբացված գործի քննությունը, 2001թ առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։ Նրա վարկանիշը սեպտեմբերի 16-ի դրությամբ 3 միավոր է։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 1994թ Աշտարակի նախկին ժողդատարանի կողմից կայացված դատավճռով Հրանտ Գրիգորյանը մեղավոր էր ճանաչվել 1961 թ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար և դատապարտվել է ազատազրկման՝ 1 տարի ժամկետով։ Դատավճիռը չի բողոքարկվել ու այն մտել է օրինական ուժի մեջ:
24 տարի անց` 2018թ հուլիսի 12-ին, Էդուարդ Պողոսյանը՝ Մհեր Պողոսյանի որդին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` պնդելով, թե իր հայրն իրականում սպանության զոհ է դարձել. 1994 թ ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում սպանել է Հրանտ Գրիգորյանը, սակայն դեպքի հանգամանքները խեղաթյուրելու արդյունքում Գրիգորյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։
Հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում մտցնելու դեպքի առթիվ, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազ Վ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է վարույթ՝ նոր իհայտ եկած հանգամանքների հիման վրա։
2019թ փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ. Հարությունյանի որոշմամբ վերաքննիչ բողոք է ներկայացվել՝ դատավճիռը նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա վերանայելու համար։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է քրեական գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր դատաքննության: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ փաստաբան Հովսեփ Սարգսյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վարույթ չի ընդունվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից