ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի գլխավոր ճարտարապետը ժամանակակից լեզվով ասած՝ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտի գլխավոր մենեջերն է 09/16/2020 20:39 | Վերլուծություններ
Նախօրեին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի միտքը, թե՝ հնարավոր է առաջիկայում Երևանը չունենա գլխավոր Ճարտարապետ և այդ պաշտոնը տարրալուծվի՝ ձևավորելով մի քանի հոգանոց քաղաքաշինական խորհուրդ, մասնագիտական հանրության շրջանում, այնուամենայնիվ, լուրջ քննարկման առիթ է դարձել: Որքան էլ օտար երկրների օրինակներ բերվեն, Երևանը և՛ հետխորհրդային, և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախության ողջ ընթացքում ունեցել է գլխավոր ճարտարապետ: ՈՒ հիմա՝ հանկարծ նման հարց է բարձրացվում, այն էլ՝ Երևանի քաղաքապետի կողմից:
Այս համատեքստում են նաև ճարտարապետներ Անուշ Տեր-Մինասյանի և Կոնստանտին Սեյլանովի մտահոգությունները
Անուշն այն համոզման է, որ «Երևանի գլխավոր ճարտարապետի անհրաժեշտությունն ու կարևորությունը բնավ չի վերացել, այն պահպանել է իր արդիականությունը, մանավանդ հիմա: Ընդհանրապես, քաղաքաշինությունն այն ոլորտն է, որը պահանջում է պրոֆեսիոնալ մոտեցում: Իհարկե, քաղաքաշինական խորհուրդ պիտի լինի, մասնագետների միջև պիտի լինեն տարակարծություններ, ամեն մեկն իր կարծիքը պիտի արտահայտի, բայցև՝ պիտի լինի մեկը, որը կարողանա պրոֆեսիոնալ ձևով այդ ընդհանուր կարծիքների միջից վերհանել լավագույնը և որոշում ընդունել՝ իր վրա վերցնելով պատասխանատվությունը: Ինքս էլ ժամանակին եղել եմ քաղաքաշինական խորհրդի անդամ, տեսել եմ, թե որքան տարբեր, իրար հակասող կարծիքներ կարող են հնչել քննարկման ժամանակ, և կարծում եմ՝ մեր պայմաններում միայն խորհուրդ ունենալով, որքան էլ այն պրոֆեսիոնալ լինի, միևնույն է, հնարավոր չէ հստակ որոշում ընդունել /գուցե դրսում պայմաններն այնպիսին են, որ արդեն հասել են դրան և կարող են խմբով միասնական կարծիք ձևավորել/: Այդ պրոֆեսիոնալները՝ պատահում է, նաև անձնական նկատառումներից են ելնում, և այլն, ուրեմն, գլխավոր ճարտարապետն այն մարդն է, որը պիտի կարգավորի-կանոնակարգի առկա մասնագիտական տեսակետները: Ժամանակակից լեզվով ասած՝ նա պետք է լինի ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտի գլխավոր մենեջերը, առանց որի հիմա հնարավոր չէ: Եթե քաղաքապետը լիներ ճարտարապետ կամ՝ քաղաքաշինարար, նա, գուցե, կկարողանար կատարել այդ դերը: Բայց հիմա իմաստ չունի հրաժարվել այդ գործառույթը կատարող մասնագետից, և՝ վերջապես, ինչու՞ հրաժարվենք մի բանից, որ տասնամյակներ շարունակ ունեցել ենք: Երևանի քաղաքաշինության ոլորտը համակարգողն անպայման անհրաժեշտ է»:
Նա գտնում է, որ Երևանի գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական մշակված փաստաթղթերը չեն կարող փոխարինել գլխավոր ճարտարապետի անձը և նրա կողմից իրականացվող աշխատանքը: «Ըստ իս, դրանք շատ տարբեր բաներ են, մարդ է պետք, որը մասնագիտական քննարկումների արդյունքում կարողանա ճիշտ որոշում կայացնել: Բայց միայն որոշումը չէ: Գլխավոր ճարտարապետը պիտի մտածի, մտահոգվի քաղաքի տարբեր հարցերի վերաբերյալ, էս հարցը հանի, մյուսը՝ դնի քննարկման, քաղաքի կարիքները ձևակերպի, միայն խորհուրդը չի կարող այդ բոլորը առանց պատասխանատուի լուծել: Վերջապես, խորհրդի և քաղաքապետի միջև պիտի լինի մարդ, որը պրոֆեսիոնալ է, որը կկարողանա զանազանել, ընտրել ռացիոնալը, ընդունելին և քաղաքաշինական խորհրդի որոշումներն ու ձևակերպված տեսակետը կարողանա ճշգրիտ ներկայացնել քաղաքապետին»:
Մոսկվայում ակտիվ նախագծային գործունեություն իրականացնող Կոնստանտին Սեյլանովը, որ լավատեղյակ է, այսինքն, ապրել ու գործունեություն է ծավալել թիֆլիսյան, մոսկովյան և երևանյան քաղաքաշինական միջավայրերում, միանշանակ Երևանի համար կարևորում է գլխավոր ճարտարապետի ֆունկցիան: «Մարությանի հայտարարությունը լսում էի, նա բացատրում էր, թե Եվրոպայում և մի շարք առաջադեմ երկրներում այդ պաշտոնը չկա: Բայց այսօր մեր ժողովրդի ո՛չ մենթալիտետը, ո՛չ իրավիճակը թույլ չի տալիս այդպիսի քայլի գնալ, առանց գլխավոր ճարտարապետի քաղաքաշինական խորհրդի աշխատանքը շատ մոտավորապես կարելի է պատկերացնել: Բացի այդ, կարծում եմ, պարոն Մարությանը ո՛չ մասնագետ է, ո՛չ էլ այդքան երկար աշխատում է, որ նման որոշման հանգի: Դա, թերևս, իր կարծիքն է ընդամենը»:
Նա վստահ է, որ «Երևանի համար գլխավոր ճարտարապետի գործոնը շատ կարևոր է, որքան էլ այսօր այդ պաշտոնին հատկանշական ուժեղ, կամային մարդ գտնելը դժվար է»: Բայց միայն դրանով հարցը չի լուծվի՝ գտնում է: «Կարծում եմ, անչափ կարևոր է «Երևաննախագիծ» ինստիտուտում նախագծային արվեստանոցի վերականգնումը, ստեղծումը, ինչպես եղել է նախկինում: Մոսկվայում, օրինակ, ահռելի մեծ ինստիտուտ է աշխատում, որը հսկայական գործ է անում: Աշխարհի ամենամեծ գլխավոր հատակագծերից մեկը Մոսկվայինն է, որի վրա լուրջ աշխատում են բազմաթիվ մասնագետներ: Այսօր Երևանը խիստ կարիք ունի նման միավորի, մանավանդ, այստեղ սնկի պես սկսել են աճել անհեթեթ շինությունները: Տպավորությունն այն է՝ որտեղ ազատ տեղ է լինում, այնտեղ մի շենք խցկում են: Կենտրոնում, Արաբկիրում Դավիթաշենում, ամենուր… Եվ ոչ մի հստակ օրենսդրություն չկա այդ ոլորտում: Այնպես որ, միանշանակ է, որ Երևանին գլխավար ճարտարապետ պետք է, ուրիշ հարց, որ այսօր այդպիսի մարդ գտնելը շատ դժվար է»:
Հարցիս, թե՝ իսկ մի՞գուցե չեն կարողանում գտնել, դրա՞ համար են ուզում այս քայլին գնալ, Անուշը վստահեցնում է՝ «Եթե ուզեն, հաստատ կարելի է գտնել»: ՍԵյլանովն էլ շարունակում է՝ «Այդ մոտիվացիան սխալ է՝ մարդ չեն գտնում, պաշտոնից հրաժարվում են: Ի վերջո, պարտադիր չէ, որ նա տաղանդավոր ճարտարապետ լինի, կարևորն այն է, որ լինի լավ կազմակերպիչ, քաղաքը լավ իմացող և ինտելեկտուալ-զարգացած, օտար քաղաքակրթություններին լավ ծանոթ և հայեցակարգ ունեցող»:
Հեղինակ՝ Ա.Ե.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից