ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր 09/16/2020 14:26 | ԼՐԱՀՈՍ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կսահմանվի իրավաբանների օրհնության օր։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
«Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությանը։ Ամենայն Հայոց Հայրապետին այցելելու նպատակն էր իրավաբանների օրհնության օրվա սահմանման խնդրանքը։
ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, կարևորելով Հայոց Եկեղեցու դերակատարությունը մեր ժողովրդի պատմության մեջ և յուրաքանչյուր անհատի կյանքում, ընդգծեցին անհրաժեշտությունը նման օրհնության օրվա հաստատման նաև իրավաբանների համար, ինչը մեծապես պիտի նպաստի մասնագիտական պարտքի կատարմանը։ Նշվեց, որ Եկեղեցին այն վայրն է, որի հովանու ներքո բոլորը համախմբվում են, ուստի իրավաբաններին համախմբող նման օրվա առկայությունը կարող է դառնալ գեղեցիկ առիթ մասնագիտական համերաշխության, տարբեր միջոցառումների միջոցով արդարադատության մեջ իրավունքի և բարոյականության շուրջ անդրադարձումների։
Այնուհետև ներկաներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրորեն գնահատեց նախաձեռնությունը։ Նորին Սրբությունը հաստատեց, որ նման օրերի սահմանումը Եկեղեցու կողմից առաջնորդում է տարբեր ոլորտների մասնագետներին ազգին և հայրենիքին մատուցվող իրենց ծառայության շուրջ մտորումների, անցած ճանապարհի և որդեգրված սկզբունքների վերարժևորման, քանզի պատասխանատվություն են կրում ոչ միայն հանրության, այլև առաջին հերթին Աստծո առջև։
Խոսելով արդարադատության մասին՝ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ այն տերունապատվեր առաքելություն է, որ կարևոր պատգամ և խորհուրդ ունի, անդրադարձավ նաև իրավունքի և արդարության սուրբգրային ակունքներին և բարոյական ընկալմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մտածումները փոխանցեց հանրության կյանքում ներկաների կարևոր առաքելության շուրջ՝ հաստատելով, որ ծառայության մեջ պետք է առաջնորդվել օրենքի արդարամիտ կիրառմամբ, բայց և Ս․ Գրքի ուսուցանած մարդասիրության և գթության ընկալումով՝ չխեղելու մարդկային կյանքեր, այլ մեղավորին դարձի բերելու, կանգնեցնելու ուղիղ ճանապարհի վրա և հաստատելու աստվածապարգև բարի կոչման մեջ։
Վեհափառ Հայրապետը պատգամեց լինել Աստծո կամքի հետևորդներ ու իրագործողներ և իրենց աշխատանքի արդյունքը դիտարկել բարու հաստատումը»,- հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ