ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«70 հազարը փակվել է, 6.600 աշխատատեղ որտե՞ղ է բացվել». Մարուքյանը՝ Փաշինյանին 09/16/2020 19:04 | ԼՐԱՀՈՍ
«Օրեր առաջ դուք հայտարարեցիք, որ այս տարի աշխատատեղներն ավելացել են մոտ 6600-ով և մեկ մարդու աշխատավարձը աճել է 13,800 դրամով, մինչ այդ եղել է տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված մոտավորապես 70,000 աշխատատեղ կրճատվել է Հանրապետությունում: Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես ուզում եմ հասկանալ, որ 6600 աշխատատեղը, որ ավելացել է, այսինքն՝ 70,000 աշխատատեղ նորից վերականգնվել է, ու դրան գումարած 6600 ավելացե՞լ է, թե՞ 70,000 թվի հետ կապված խնդիր կա և որտե՞ղ, ի՞նչ ոլորտներում է բացվել այդ աշխատատեղերը և որտե՞ղ է աշխատավարձի բարձրացում եղել»,- ասաց Մարուքյանը և նշեց, որ երբ մարդկանց հարցնում են այս թվերի մասին, քաղաքացիները նման տեղեկատվություն չունեն, որ աշխատատեղ է բացվել, կամ աշխատավարձ է բարձրացվել:
Վարչապետն ասաց, որ 70,000-ի մասին հայտնել է և դա հաշվետվությունների արդյունքում գոյացած թիվ է:
«Դրանք չեն կարող օդից լինել, քանի որ հաշվետվություն ներկայացնողի համար առաջացնում է ֆինանսական պարտավորություն, խոսքը եկամտահարկի հաշվետվությունների մասին է»,- ասաց նա և նշեց, որ դա պաշտոնական, անհերքելի վիճակագրություն է։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ մարդկային գործոնը բացառված է, քանի որ ինքնաշխատ համակարգ է, և դա ոչ թե հարցում է, այլ կոնկրետ հաշվետվությունների արդյունքում գոյացած թվեր են՝ ՊԵԿ-ից։
«2018-ից մինչև 2020 թվականը Հայաստանում հսկայական թվով աշխատանքներ են ի հայտ եկել, բայց մենք չեն կարող ասել որն է զրոյից սկսել, կամ ստվերից դուրս եկել՝ հարկային դաշտում տեղափոխվել։ 70,000 աշխատատեղերի կրճատումը ապրիլ ամսին այն գործոններից մեկն էր, որը նաև կանխորոշեց կորոնավիրուսի համատեքստում մեր հետագա գործողությունները, որովհետև մենք համարեցինք, որ հատկապես անվտանգային այս միջավայրում գտնվող երկիրը չի կարող քնած վիճակում լինել»,- ասաց նա:
Մարուքյանը հարցրեց՝ «70.000 աշխատատեղ կրճատվե՞լ, վերաստեղծվել է 6.600 աշխատատեղ, մինո՞ւս ենք արել»։ Վարչապետն ասաց, որ ապրիլին աշխատատեղերի կրճատում է գրանցվել, հետո դրանք վերականգնվել են 6000–ով՝ այս տարվա հուլիսը նախորդ տարվա հուլիսի համեմատ:
«Հույս ունեմ, որ օգոստոսի տվյալները ավելի լավն են լինելու, որովհետև օգոստոսին մարզերում զբոսաշրջային ոլորտը աշխատել է բառիս բուն իմաստով ծանրաբեռնված»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ