ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է. Ռոբերտ Քոչարյան 09/15/2020 19:30 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այն խորհրդակցությունը, որն իրականացվել էր փետրվարի 23-ին նախագահականում, հետևանք էր ԵԿՄ-ում գործընթացների, բայց այդ գործընթացների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա քրեական գործի նյութերում։
«Հետևանքի մասին կա, բայց թե ինչի համար է այդ խորհրդակցությունը եղել, դրա նյութը չկա, հիմա մենք ո՞նց հավատանք, որ այդպիսի նյութեր ընդհանրապես չեն եղել»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ, եթե չի սխալվում, գործի 80 հատորի մեջ առկա է ԱԱԾ-ից ընդամենը 3 նամակ։ «Դուք հավատու՞մ եք, որ հնարավոր է, որ այդպիսի իրադարձությունների պարագայում ԱԱԾ-ում լիներ զրոյական փաստաթուղթ։ Նամակներից մեկը հետևյալն է. փետրվարի 24, ասում են, որ կա որոշում քրեական գործ հարուցելու մասին սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ և կա նամակ, որ մարտի 2-ին այդ գործը փոխանցվում է դատախազությանը՝ 3 հատոր, մոտ 350 էջ։ Չկան, մենք այդ հատորներին ծանոթ չենք, հիմա փետրվարի 24-ից մինչ մարտի 1 որոշակի գործընթացներ են կատարվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ շատ են այնպիսի փաստարկները, երբ նույն իրադարձության շուրջ անձ է հարցաքննվել, ում հարցաքննությունը ներառվել է դատարան ուղարկված գործում, իսկ նրա հետ եղած և հարցաքննված այլ անձանց ցուցմունքները դատարան չի ուղարկվել։
«Այն, ինչ ներկայացվել է, ծաղկաքաղ են արել, իրենց ուզած ձևով ներկայացրել, ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է»,- ընդգծեց երկրորդ նախագահը։
ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ հաստատեց, որ 2008թ փետրվարի 23-ին կայացված խորհրդակցության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա գործի նյութերում, ավելին, նշեց, որ թիվ 0038 հրամանը 79 հատոր նյութերում ծայրից ծայր գնում է, և բանակի դերակատարությունը նշվում է որպես բացասական երևույթ, բայց հարկ համարեց հայտնել, որ խորհրդակցության ժամանակ ԵԿՄ-ում տեղի ունեցող գործընթացներից բացի քննարկվել է նաև այն, որ շատ զինվորականներ, այդ թվում՝ շատ բարձրաստիճան զինվորականներ, ըստ ԱԱԾ-ի տեղեկությունների՝ քայլում էին զինված խմբերով, որոնց թվում եղել են նաև զորամասերի հրամանատարներ, սակայն այդ տեղեկություններից որևէ բան ներառված չէ գործի նյութերում։ Բացի այդ՝ ԱԱԾ-ի տեղեկություններով զենքեր են եղել նաև հանրահավաքի մասնակիցների մոտ, հատկապես՝ պատերազմի մասնակիցների։
Օհանյանն ընդգծեց, որ այդ օրերին զորամասերն ուժեղացվել են, որովհետև ամեն օր տեղեկություն էին ստանում, որ նախատեսվում է զորամասերի կամ այլ զինվորական օբյեկտների վրա հարձակումներ՝ զենք հայթայթելու և հետագայում օգտագործելու նպատակով և այդ տեղեկությունները ևս ներառված չեն գործի նյութերում։
Նրա խոսքով՝ գործի նյութերում ներառված չէ, թե ինչու է ինքը՝ որպես ԳՇ պետ ուժեղացրել հսկողությունը, ըստ նրա՝ ԱԱԾ փաստաթղթերում պետք է լինեն այդ տեղեկությունները, բայց գործի նյութերում իրենք դա չեն տեսնում։ «Այնպես չէ, որ օդից ուժեղացրինք՝ 0038 հրամանը գրելով»,- ասաց Օհանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ պաշտպանական կողմին «Մարտի 1»-ի մայր գործով նյութերը տրամադրելու մասին։
Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։ Դատարանի դեպոզիտ հաշվին գրավի գումարը փոխանցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից