ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի գլխավոր ճարտարապետի փնտրտուքն, ի վերջո, ու՞ր կտանի, և որքանո՞վ է արդար մասնագիտական պատասխանատվությունից հրաժարվելը 09/15/2020 13:29 | Վերլուծություններ
Այն, ինչ ասել է երեկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի, ավելի ճիշտ՝ այդ պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, դժվար է սենսացիոն համարել, քանի որ տարբեր տարիների այդ թեմային 1-2 անհատ ճարտարապետներ անդրադարձել են: Իհարկե, այդ այսպես կոչված՝ սկզբունքային անդրադարձները միշտ էլ պայմանավորված են եղել տվյալ պահին Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող անձով:
Ընդ որում, տարբեր շրջաններում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնի ստատուսը տարբեր է եղել՝ եղել են շրջաններ, երբ Ճարտարապետության վարչության պետն էլ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը: Ապա՝ Երևանի գլխավոր ճարտարապետ- Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոն ենք ունեցել, իսկ դրանից հետո այն հայեցողական պաշտոնից քաղծառայության մասնագիտական պաշտոն է եղել: Ապա՝ կրկին օրենքով լրջացվել է այս պաշտոնը, որն, ըստ իս, միշտ էլ ավելի կարևոր պիտի լիներ, քան քաղաքապետի սոսկական չինովնիկ-տեղակալներինը:
Չեմ անդրադառնա այն խնդրին, թե ստատուսների փոփոխությունն ինչ մեսիջներ է պարունակել իր մեջ, պարզապես կարող եմ ասել, որ այն հիմնականում պայմանավորված է եղել գլխավոր ճարտարապետի անձով և ճարտարապետի մասնագիտությունն ու մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի դերի ու նշանակության կարևորումով:
Հիմա, սենսացիոնը թերևս, այն է, որ այդ մասին հայտարարում է Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող անձը: Այսինքն, արդեն անհասկանալի է դառնում՝ Հայկ Մարության- քաղաքապետի համար Արթուր Մեսչյանի ի՞նչն էր կարևորվել…
Երևանի գլխավոր ճարտարապետի գործառույթը Մարությանն այսօր պատրաստ է բաժանել մի քանի մասնագետների միջև՝ քաղաքապետարանում ձևավորելով մասնագիտական խորհուր կամ նման մի բան: Նկատենք, որ տարբեր տարիների՝ իրենց դերի ու նշանակության առումով կարևորված կամ չկարևորված մասնագիտական-քաղաքաշինական խորհուրդներ ունեցել ենք: Եղել են տարիներ, երբ տարակարծություններով և բուռն վեճերով ուղեկցվող խորհրդի նիստեր են անցկացվել, դրանք իրենց դերն են ունեցել, մասնագիտական բանավեճ է եղել, ընդ որում, որքան էլ՝ հակասական կարծիքներով, սակայն՝ միշտ մասնագիտական էթիկայի շրջանակում: Ինչն այսօր չկա, բացակա է:
Այսօր շատ մեղմ ասած, ճարտարապետական և քաղաքաշինական հանրույթը փսորված է, այն իրականում գոյություն չունի որպես մեկ ամբողջական հանրույթ, համքարություն, գիլդիա:
Բայց խոսենք Երևանի գլխավոր ճարտարապետի մասին, որի որոնումները, Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո, այսինքն, բոլորովին վերջերս առկա էին: Այդ փնտրտուքը նույնիսկ տարբեր անուններ էր բերում, ըստ ամենայնի՝ պիտի ենթադրել, որ ինչպես բերեց, այնպես էլ տարա՞վ, քանի որ այն տարրալուծելու խնդիրն է այսօր դրվում: Իսկ մի՞գուցե արդեն ոչ այնքան երիտմասնագետները այդչափ մեծ պատասխանատվության բեռ չե՞ն կարող կամ չե՞ն կամենում ստանձնել:
Բայց այս դեպքում, երբ ցրվում է պատասխանատվությունը, մենք ունենում ենք իրավիճակ, երբ Երևանի քաղաքապետն իր վրա է վերցնում Երևանի քաղաքաշինության ոլորտի ողջ պատասխանատվության բեռը: Ընդ որում, կամովի: Մինչդեռ՝ վերանանք անձերից, այսօր Հայկ Մարությանն է, վաղը՝ մեկ ուրիշը, ի վերջո, Երևանի քաղաքապետը ոչ թե անձ է, այլ՝ ինստիտուտ:
Իսկ որքանո՞վ է արդար, որքանո՞վ է ճիշտ մասնագիտական պատասխանատվությունից հրաժարվելը, չէ՞որ քաղաքաշինական խորհուրդը պիտի ձևավորվի ոլորտի՛ պատասխանատուի շուրջը, որի անունը գլխավոր ճարտարապետ չլինի, համապատասխան վարչության պետ թող լինի, բայց 4-5 հոգանոց խորհուրդը՝ փորձառու մարդկանցով նրա շուրջը պիտի լինի, ոչ թե՝ քաղաքապետի: Իսկ խորհուրդն էլ ռեալ պիտի լինի, ոչ՝ ձևական, ամորֆ մարմին:
Մենք ճարտարապետական ավանդույթներ ունեցող ազգ ենք, և ճարտարապետությունը մեր ազգային դիմագծի կարևոր մասն է, ինչը չես ասի եվրոպացու և ամերիկացու պարագայում: ՈՒստի հստակ և պատասխանատու մարդու առկայությունն այս բնագծում կարևոր է:
Եվ ընդհանրապես, որքանո՞վ է արդարացված առանց մեր երկրի, մեր հոգեկերտվածքի առանձնահատկությունները հաշվի առնելու զանազան եվրոմոդելները վերցնել-կիրառելը: Ի դեպ, ամենակատարյալ գլխավոր հատակագծի և քաղաքաշինական փաստաթղթերի առկայության պարագայում անգամ՝ Եվրոպայում էլ, ԱՄՆ-ում էլ շատ քաղաքներում գլխավոր ճարտարապետը որպես ստեղծագործական կերպար, երևույթ պահպանվում-երևութականացվում է:
Իսկ միգուցե սա նույնպե՞ս ազգն իր արժեքային առանձնահատկությունից զրկելու բաղադրիչ է: Մտածել է պետք:
Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ