ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսեն Թորոսյանի հերթական անհեթեթ որոշումներից է. Աշխատողների իրավունքների կոպիտ խախտում է 09/15/2020 19:26 | ԼՐԱՀՈՍ
Կրթական ու առողջապահական ոլորտի փորձագետներն աբսուրդային ու անհեթեթ են որակում 65 տարեկան եւ բարրձր տարիքային խմբերի դասախոսներին ազատելու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը։
Հիշեցնենք՝ մամուլին հայտնի էր դարձել, որ նախարարի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություններին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով և նույն հրամանում հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր:
Այսօր վաղ առավոտյան ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, թե հրամանը դեռ ստորագրված չէ, այն հրամանի նախագիծ և գտնվում է քննարկումների և լրաշմակումների փուլում՝ փաստացի հաստատելով նախարարի կողմից նման նախաձեռնությամբ հանդես գալը՝ պատճառաբանելով, թե դա օրվա հրամայականն է։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը նախագիծը որակեց անհիմն, ոչինչ չասող: «Նախ դա ընդhանրապես Արսեն Թորոսյանի գործառույթների մեջ չի մտնում եւ խոչընդոտում է կրթական գործընթացներին: Անհիմն որոշում է, ես այժմ աշխատում եմ Գիտությունների ազգային ակադեմիայում, այստեղ դասախոսների մեծ մասը տարիքային այդ խմբում են,՝ աշխատանքից բոլորին ազատե՞նք: Ես գտնում եմ, որ նրանց պետք է խրախուսել, այլ ոչ թե ազատել աշխատանքից»,- ասաց Ա.Մխիթարյանը:
«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանն էլ հավաստիացրեց, որ նախագիծը աշխատողների իրավունքների կոպիտ խախտում է, և այս ամենը բերելու է անտարբերության: «Որոշումը շատ հապճեպ է ընդունվել, երբ արդեն դասացուցակները կազմված են եղել, մարդիկ իմացել են իրենք աշխատանքի են, սա նաև աշխատողների իրավունքների կոպիտ խախտում է, գոնե երկու ամիս առաջ պետք է ծանուցեին: Մենք աշխատանքային օրենսգրքում էլ նման կետ չունենք, որ մարդիկ 65-ից հետո անգործունակ են: Նախարարը այս ամենը ներկայացրել է իբրև «հոգատարություն» մեծահահասակների նկատմամբ, բայց այս ամենը վերածվելու է անտարբերության: Մարդկանց պետք է պարապուրդ վճարեն, բայց մենք գիտենք, որ բյուջեում այսքան գումար չունենք»,- ասաց Նունե Ավանեսյանը:
«Ինչպես Արսեն Թորոսյանի մյուս որոշումներում, այս դեպքում նույնպես տրամաբանություն չկա, անհեթեթություն է: Ես անհեթեթություններ չեմ մեկնաբանում»- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, Արտակ Մովսիսյանը: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի 80-ամյա դասախոս Վազգեն Գաբրիելյանն էլ վստահ է, որ նախագծով չի ենթադրվում, որ տարեց դասախոսները չեն դասավանդելու համալսարանում, փոխարենը՝ դասավանդելու են առցանց: «Նախագծին նոր եմ ծանոթացել: Շատ դեպքերում այն սխալ է մեկնաբանվում, ըստ նախագծի՝ 65 և բարձր տարիքի դասախոսները ոչ թե պետք է չգան դասի, այլ՝ տանից աշխատեն, մարդկանց հետ շփումը սահմանափակելու նպատակով: 65-ից ցածր դասախոսներն էլ, ինչպես նաև ուսանողները, պետք է էպիկրիզ բերեն, բայց սա էլ հիմարություն է, շատ մարդիկ կան քրոնիկ հիվանդություններ ունեն ու չեն էլ ցանկանում, որ մնացածն իմանան առողջական խնդիրի մասին, ինչի՞ պետք է բոլորն իմանան»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից