ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առանց կրթության հնարավոր չէ ստեղծել «G» կարգի «Մերսեդես. Փաշինյան 09/15/2020 11:42 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք:
Դիմելով ներկաներին՝ վարչապետն իր խոսքում նշել է.
«Այսօր առավոտից մտածում եմ, թե ինչ ասեմ այս ամբիոնից, որն իսկապես իմաստալից լինի և օգնի ձեզ ձեր ամենօրյա կյանքում: Եվ ես մտածեցի մի այսպիսի նախադասություն, որ 21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ: Եվ մտածեցի, որ հիմա մեր երեխաները շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և նա, ով քննադատաբար է վերաբերվում, համոզված եմ՝ շատերը, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է արձագանքել այսպես. օրինակ, առանց կրթության հնարավոր է «Մերսեդես G» կարգի, կամ ինչպես ժողովորդի մեջ են ասում, կներեք այս բառի համար, «յաշիկ» Մերսեդես ձեռք բերել: Ճի՞շտ է: Այո՛, կարող է այս նախադասությունը գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել «G» կարգի «Մերսեդես», ապա առանց կրթության հնարավոր չէ ստեղծել «G» կարգի «Մերսեդես»:
Ինչպիսի՞ ապագա ենք ուզում Հայաստանի Հանրապետության համար: Մենք ուզում ենք պայմանականորեն «G» կարգի «Մերսեդեսի» վարողնե՞ր լինել միայն, թե՞ մենք ուզում ենք լինել դրա ստեղծողը, դրա արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՝ ստեղծող: Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել: Ես ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը: Մենք ի՞նչ ենք ուզում, ինչպիսի՞ ապագա ենք ուզում տեսնել ձեզ համար. որ դուք առավոտյան արթնանաք, մոտենաք ձեր խոհանոցին, բացեք ձեր սառնարանը և այնտեղ տեսնեք տարատեսակ սննդամթերք, ուտելիքներ՝ երիշիկներ, պանիրներ, մուրաբաներ, թե՞ մենք ուզում ենք, որ դուք առավոտյան արթնանաք, ունենաք շատ քաղաքակիրթ, առողջ նախաճաշ և շատ արագ գնաք զբաղվելու տիեզերքը նվաճելու ձեր ամենօրյա գործով:
Ես ուզում եմ, որ մենք բոլորս և հատկապես՝ դուք սիրելի աշակերտներ, սիրելի երեխաներ, ընկալեք, որ ամեն րոպեն, ամեն ժամը, որ դուք անցկացնում եք այս պատերի ներսում՝ կարևոր է: Այն, թե ձեր կրթական օրակարգի մեջ ամեն րոպեն ինչպես եք անցկացնում, դրանով է որոշվում, թե ինչպես եք ապրելու դուք, թե ինչպիսի երկրում եք ապրելու դուք, ինչպես են ապրելու ձեր երեխաները, ինչպես են ապրելու ձեր ընտանիքները: Եվ ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ ոչ թե նպատակ դնեք ունենալ ամենատարբեր փայլուն, ճոխ, թանկ, պսպղան առարկաներ, այլ ես ուզում եմ, որ դուք ձեր առաջ նպատակ դնեք երջանիկ լինելու ձեր ամենօրյա աշխատանքի մեջ: Եվ այս պարագայում ես հավաստիացնում եմ՝ մնացած բոլոր նյութականը կստեղծվի այնպես, որ դուք ինքներդ անգամ չեք նկատի դա»:
Նիկոլ Փաշինյանը հավելել է՝ իր ցանկությունն է, որպեսզի երջանկությունը լինի աշակերտների ամենակարևոր նպատակը և ոչ թե ոսկին: «Ես ուզում եմ, որ ուրիշներին երջանկություն պարգևելը լինի ձեր ամենակարևոր առաքելությունը, որովհետև ուրիշներին երջանկացնելու մեջ է ամենակարևոր երջանկությունը: Եվ ես հավատում եմ, գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք: Ես գիտեմ, որ ձեր ծնողների երազանքները հենց այդպիսին են»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրի մեծագույն նպատակն է, խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակերպ, ազգային կենսակերպ: Վարչապետն ընդգծել է՝ միայն սովորելով է, միայն գիտելիքով է, միայն կրթությամբ է, որ մենք կարող ենք ճանաչել մեր խնդիրները և դրանց լուծումը գտնել, սկսած՝ առողջականից, վերջացրած՝ սոցիալականով ու տնտեսականով:
«Եվ ես ուզում եմ, որ դուք պատրաստ լինեք վաղվա այն պատասխանատվությանը, որն անխուսափելիորեն ծանրանալու է ձեր ուսերին: Այսօր դուք դպրոցում ձեր կրթության ընթացքում մարզվում եք և պիտի մարզվեք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, ունենաք ուժեղ մարմին, ունենաք ուժեղ միտք, ուժեղ նպատակներ, որպեսզի վաղը, երբ պատասխանատվությունը ծանրանա ձեր ուսերին՝ այն կրեք հաճույքով, այն կրելու արդյունքում դուք ձեզ զգաք երջանիկ, առաջին հերթին, ամենօրյա աշխատանքով վայելեք ձեր աշխատանքի ստեղծագործական երջանկությունը:
Մեր ճակատագիրը դասավորվեց այնպես, որ այսօր արդեն ձեր փոքրիկ ուսերին ծանրացել է որոշակի պատասխանատվություն: Դուք այսօր դպրոց եք մտնում դիմակներով: Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով իրար հետ հարաբերվելը: Չնայած վերջերս ես նկատեցի՝ իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները: Ճի՞շտ է: Բայց նաև նկատեցի, որ աչքերն ավելի ուժեղ են արտահայտում մեր ժպիտը, ավելի ճիշտ՝ մեր աչքերն օգնում են, որ դրանք ավելի արտահայտիչ լինեն: Այնպես որ, այսօրվանից այդ պատասխանատվությունն ընկել է ձեզ վրա. սա մի կողմից վատ է, որովհետև ճգնաժամի և համավարակի բերումով է, բայց մյուս կողմից էլ լավ է, որ այսօրվանից դուք կարող եք ինքներդ դաստիարակել ձեզ՝ պատասխանատու լինելու ինքներդ ձեր նկատմամբ, ձեր տատիկների, պապիկների, ծնողների, ընկերների նկատմամբ: Եվ դիմակ կրելու պատասխանատվությունը, սոցիալական հեռավորությունը պահելու պատասխանատվությունը ճգնաժամի և համավարակի դեմ պայքարելու ձեր բաժին փոքրիկ պատասխանատվությունը ձեզ համար շատ կարևոր կրթական նշանակություն կունենա»,- նկատել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի և վերակառուցված դպրոց ունենալու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ նոր դպրոցը կլցվի նոր բովանդակությամբ, և այդ բովանդակությունը կլինի պարուրված, պարփակված այս երեք կարգախոսի մեջ՝ «ուժեղ և երջանիկ անհատ», «ուժեղ և երջանիկ ժողովուրդ», «ուժեղ և երջանիկ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն»:
«Եվ դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, քայլեք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը և փոխելու աշխարհը: Դուք պիտի հավատաք աշխարհը փոխելու ձեր ուժին և պիտի անպայման փոխեք աշխարհը»,- նշել է վարչապետը:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:
700 աշակերտ ունեցող դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Արդյունքում այսօր դպրոցը կարող է ընդունել մինչև 950 աշակերտ:
Վերակառուցման աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 1,4 մլրդ դրամ։
Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում ու հանդիսությունների դահլիճում, գրադարանում: Եռահարկ դպրոցն այսօր հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար. կառուցվել են թեքահարթակներ, տեղադրվել է վերելակ, հարմարեցվել են նաև պետքարանները:
Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում տանիքին տեղադրվել է արևային էներեգիայի համակարգ, որն ապահովելու է դպրոցի տաք ջուրը: Դպրոցի բակում էլ կառուցվել է նոր խաղադաշտ: Դպրոցն իրականացնում է 9-ամյա կրթություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ