Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Փաստաբան Կարեն Սարդարյանը դեմ է եղել իր նկատմամբ գործը վաղեմության հիմքով կարճելուն. դա կլիներ արդարադատության դեմ ուղղված քայլ 09/14/2020   22:20  |  Քրեական խրոնիկոն

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Կարեն Սարդարյանին, ով 29.01.2004-09.04.2004թթ. ժամանակավորապես կատարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի լիազորությունները։ Փաստաբան Կարեն Սարդարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, քրեական գործը ենթակա է կարճման՝ վաղեմության հիմքով, սակայն Սարդարյանն անհամաձայնություն է հայտնել՝ գործը վաղեմության հիմքով կարճելու վերաբերյալ, քանի որ արդարացում է պահանջում, ինչն իր համար սկզբունքային հարց է։ Փաստաբանի խոսքով՝ գործել է օրինական, ինչի համար իրեն մեղադրանք է առաջադրվել և վաղեմության հիմքով գործի կարճելուն համաձայնելն արդարադատության դեմ ուղղված քայլ կլիներ։

«Որևէ առնչություն որևէ հանցագործության չեմ ունեցել։ Ավելին, բացի նրանից, որ որևէ առնչություն որևէ հանցագործության դեմ ունեցել, նաեւ իմ գործողությունները, որոնք ես կատարել եմ որպես պաշտոնյա, բխել են օրենքից»,- ասաց Սարդարյանը՝ ընդգծելով, որ իր գործողություններում որևէ խախտում չկա և իր համոզմամբ որևէ խախտում չկա նաև իր կոլեգաների գործողություններում։ Սարդարյանը վստահեցրեց, որ ոչ ինքը, ոչ էլ վարչության մյուս աշխատակիցները չեն իմացել որևէ կեղծիքի մասին և մեղադրանքն աբսուրդ համարեց՝ նշելով, որ նախաքննական մարմինն իրենց չի էլ մեղադրում կեղծիքի մասին իմանալու մեջ, սակայն մեղադրանք են առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Թեև պաշտպանական կողմը պնդում է, որ կեղծիքի մասին չի իմացել, ուստի՝ չարաշահման մասին խոսք գնալ չէր կարող, մինչդեռ, վարույթն իրականացնող մարմինը որպես չարաշահում համարել է դատարան չգնալը։ Փաստաբան Արսեն Սարդարյանը պատմեց, որ այդ ժամանակահատվածում քաղաքապետարանում մեծածավալ գործեր են եղել և ֆիզիկապես հնարավոր չէր բոլոր գործերով ապահովել մասնակցությունը դատական նիստերին, այդ պատճառով էլ գրավոր էին պատասխանում և չէին գնում դատարան, ինչն ընդունված գործելաոճ է նաև այսօր։

«Այսօր էլ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը որոշ գործերով չի ներկայանում դատարան՝ կամ գրավոր պատասխաններ ներկայացնելով, կամ որևէ բան չներկայացնելով։ Ես հիմա որպես փաստաբան ունեմ մի շարք գործեր, երբ քաղաքապետարանի ներկայացուցիչը ոչ միայն չի ներկայանում դատական նիստերին, այլև՝ գրավոր որևէ բան չի ներկայացնում։ Ինչու՞ քրեական գործ չեն ներկայացրել»,- ասաց Սարդարյանը՝ նշելով, որ ինքն անգամ դատարան գնալու պարտականություն չի ունեցել, դա աշխատակցի պարտականությունն էր, սակայն, ծանրաբեռնվածությունից ելնելով, միասին որոշել են, որ կարող է չգնալ դատարան։ Սարդարյանն ընդգծեց, որ նմանատիպ գործերով դատարան չեն գնացել սովորաբար, քանի որ այդ գործերով քաղաքապետարանը «մեղավոր» էր և պետք է ընդուներ հայցը, նմանատիպ գործերը, փաստաբանի փոխանցմամբ հարյուրավոր են եղել։

«Այլ հարց է, որ իմանայինք, որ դատավորը կեղծիք պետք է իրականացներ, կգնայինք միանշանակ»,- ասաց Սարդարյանը՝ վստահեցնելով, որ առ այսօր չի իմանում՝ կեղծիք եղել է, թե ոչ։

Արձանագրենք, որ մեղադրանք է առաջադրվել չորս անձի, սակայն դատավորին մեղադրանք առաջադրված չէ, ինչի վերաբերյալ Սարդարյանը նշեց, որ, եթե դատավորը կեղծիք է արել, ինչու նրան մեղադրանք չի առաջադրվել, իսկ, եթե կեղծիք չի եղել, ինչու են այդ դեպքում իրենց մեղադրանք առաջադրել։

Ավելին՝ Սարդարյանը նշեց, որ ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել գործին, այլև՝ չի իմացել, թե ում վերաբերյալ էր գործը, չի իմացել, որ Տիգրան Սահակյանը Արման Սահակյանի եղբայրն է, իսկ վերջինս եղել է մշակույթի վարչության պետը։

«Ես չեմ հետաքրքրվել՝ ով ում բարեկամն է։ Հարյուրավոր, հազարավոր գործեր են եղել։ Մի քանի հազար գործ տարեկան անցել է մեր վարչությունով»,- ասաց նա՝ հավելելով, որ միայն իր վարչություն եղել է օրական 4-6 գործ։ Բացի դա՝ իրավաբանական վարչությունը մշակույթի վարչության հետ որևէ առնչություն չի եղել։

«Եթե ես որևէ մեկի համար հանցագործություն չեմ անի, ինչու պետք է անեմ մի մարդու համար, ում հետ առհասարակ որևէ առնչություն չունեմ, որևէ ազդեցություն ինձ վրա չունի, ինչու՞ պետք է հանցագործություն անեմ։ Անհասկանալի մեղադրանք է, որ ձեռքի հետ մեզ էլ են մեղադրանք առաջադրել, երևի ինչ-որ ցուցանիշ պետք է ցույց տան։ Ինձ համար անհասկանալի է մեղադրանքը, այսօր մոդայիկ է, կարծես թե, կոռուպցիոն գործեր դատարան ուղարկելը, մենք էլ ինչ-որ մոդայի զոհ ենք եղել»,- նշեց Սարդարյանը։

Իսկ թե եղել են արդյո՞ք անձինք, ովքեր համաձայնել են վաղեմության հիմքով գործի կարճմանը, Սարդարյանը նշեց, որ որքանով իրեն է հայտնի՝ իրավաբանական վարչության աշխատակիցները և պետը վաղեմության չեն համաձայնել, եղել են համաձայնողներ՝ այլ վարչությունից, սակայն նրանք առնչություն չեն ունեցել իրավաբանական վարչության աշխատակիցների հետ։ Փաստաբանը միևնույն ժամանակ արձանագրեց, որ վաղեմության կիրառմանը համաձայնելը դեռևս մեղավորության մասին չի խոսում, ընդամենը դա նշանակում է, որ ինքը չի կարող ասել, որ անմեղ է, բայց որևէ մեկը չի կարող ասել, որ ինքը մեղավոր է, այսինքն՝ մեղավորության հարցը մնում է օդում։ Նրա խոսքով՝ վաղեմության հիմքով գործի կարճմանը հաճախ համաձայնում են քաշքշուկից խուսափելու համար։ Ընդ որում՝ սույն գործով նյութական պատասխանատվության խնդիր էլ չկա, քանի որ քրեական գործով վեճի առարկա դարձած հողատարածքն առկա է և գույքի վրա կալանք է դրված։ Ինչ վերաբերում է փաստաբանական գործունեության վրա քրեական գործի ազդեցությանը, Սարդարյանը հայտնեց, որ որևէ ազդեցություն ունենալ չի կարող։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով և 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին և նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, իսկ նույն վարչության աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ըստ նախաքննական մարմնի՝ 2003թ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարը /վարչության պետ/ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Երևան քաղաքի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքը գնահատված արժեքից էականորեն ցածր՝ ընդամենը 22.500.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցրել է նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Սահակյանի օգտին, որից հետո վերջինս, վճարելով նշված գումարը, ձեռք է բերել նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:41 04/09/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական հետապնդումների եւս մեկ փորձ. Գալուստ Սահակյանի որդին առաջադրված մեղադրանքը չի ընդունում.պաշտպան
22:33 29/05/2020  |  Քրեական խրոնիկոնԳալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ
17:28 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔաղաքականությամբ զբաղվում են միայն Հանրապետականները. Գալուստ Սահակյան
09:30 09/03/2018  |  Մամուլ«Տակը չոր պահեք». Խնդրանք Գալուստ Սահակյանի տնեցիքին՝ ժամանակին հանեք զբոսանքի. «Չորրորդ իշխանություն»
09:24 14/12/2017  |  ՄամուլՄաեստրո Գալուստ Սահակյանի հումորը սահման չի ճանաչում. «Հրապարակ»
09:02 03/03/2017  |  ՄամուլԵս՝ որպես Գալուստ Սահակյան, նույնիսկ եթե ցուցակում էլ չլինեմ, իմ տեղն այնպիսին է, որ մշտապես կա. «Հրապարակ»
09:13 07/02/2017  |  ՄամուլԳալուստ Սահակյանը հաջորդ խորհրդարանում ԱԺ նախագահ, միգուցե նաև պատգամավոր չի լինելու՞. «Հայկական Ժամանակ»
09:04 21/12/2016  |  ՄամուլԱյն համարը, որտեղ որ իմ համարը կլինի, ոչ թե 1-ին, 2-րդ, այլ կարևորագույն համարներից մեկն է լինելու. Գալուստ Սահակյան. «Ժողովուրդ»
13:08 16/10/2016  |  ԼՐԱՀՈՍԱզատ խոսքի հավաստիությունը մեծապես կախված է ազատ մտածելու հնարավորությունից. Գալուստ Սահակյան
09:45 23/08/2016  |  ՄամուլԳալուստ Սահակյանը հերթական բուժզննությունն է անցել Գերմանիայում. «Հրապարակ»

Արխիվ

[]