ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որո՞նք են Երվանդ Խունդկարյանի արժանիքները. Արման Բաբաջանյան 09/14/2020 11:27 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավորների ընտրության հարցը։ Դատավոների ընդհանուր ժողովն առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։
Թեկնածուին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին։
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խնդրեց Լիլիթ Թադևոսյանին թվարկել Երվանդ Խունդկարյանի արժանիքները. «Արդյոք համարում եք, որ իր կողմից կայացված և իր մասնակցությամբ կայացված որոշումները ճիշտ են Ա1+-ի, Թեղուտի և բազմաթիվ այլ գործերով, որոնց վերաբերյալ կան ՄԻԵԴ-ից ստացված ուղղակի որոշումներ»,-հետաքրքրվեց Արման Բաբաջանյանը։
Լիլիթ Թադևոսյանը նկատեց՝ դատավորների վարքագծի կանոնները թույլ չեն տալիս որևիցե դիրքորոշում հայտնել որևէ դատավորի մասնագիտական որակների, որևէ գործի կամ որևէ դատական ակտի վերաբերյալ. «Ես կաշկանդված եմ ինչպես իմ վարքագծի, այնպես էլ կարծիք հայտնելու առումով դատավորների վարքագծի կանոններով»,-ասաց Լիլիթ Թադևոսյանը։
Արման Բաբաջանյանը նշեց, որ բազմաթիվ հրապարակումներ են եղել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ թեկնածուի ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների վերաբերյալ. «Թափանցիկության խնդիր է եղել, ԶԼՄ-ները ներկա չեն գտնվել ընտրությունների ընթացքում, դրանից հետո հայտնաբերվել են խախտումներ, անվավեր քվեաթերթիկներ ի վնաս մեկ թեկնածուի և չօգտագործված քվեաթերթիկներ են նաև ի հայտ եկել։ Գոնե այս իրողության վերաբերյալ դիրքորոշում ունե՞ք»,-հարցրեց պատգամավորը։
Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ անհամապատասխանությունը վերաբերվել է ընտրությանը մասնակցած դատավորների քանակի և քվեատուփում հայտանբերված քվեաթերթիկների առումով. «Այո, եղել է անհամապատասխանություն։ Քանի որ այդ օրը նշանակված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություն, 10 ավել քվեաթերթիկները հայտնաբերվել են հենց Բարձրագույն դատական ատյանի դատավորի քվեարկության արդյունքում այդ քվեատուփում։ Ընտրությունների ավարտից հետո այդ հանգամանքը բարձրաձայնվել է հենց հաշվիչ հանձնաժողովի կողմից, որից հետո ԲԴԽ նորընտիր անդամ Ստեփան Միքայելյանի դիմումի համաձայն կատարվել է վերահաշվարկ և պարզվել է, որ իրականում քվեատուփում հայտնաբերված քվեաթերթիկների քանակը 194-ն է, այսինքն այնքան քվեաթերթիկ է հայտնաբերվել, որքան դատավոր մասնակցել է ընտրությանը»,-ասաց Լիլիթ Թադևոսյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ